«Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն:
     Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումից՝ պատճառաբանությամբ, թե նրա հայրը ընդդիմադիր է։
     ՊՆ ղեկավարության կողմից քաղաքական ճնշումների են ենթարկվում բազմաթիվ ուրիշ զինվորականներ ևս, որոնք ծանոթ են կամ երբևէ բանակում ծառայել են Կանդազի հետ։
     Սա ոչ այլ ինչ է, քան բանակի ուղիղ քաղաքականացում։ Դա քրեական հանցանք է, որի մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ՝ սկսած նախարարից մինչև այդպիսի հանցավոր հրահանգներ կատարողները։
     Փաշինյանի ռեժիմն այնքան է վախեցած, որ ամենուր ընդդիմության ստվերն է տեսնում և իր հանցանքների մեջ ներքաշում է բանակին։ Դա արդեն ոչ միայն հոգեբանական, այլև հոգեկան լուրջ խնդիր է։
     Մնաց 1 ամիս»։

Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է

Ցավոք, սոցիոլոգիան մեզ մոտ ավելի շատ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե երկրում, այսպես ասած, քաղաքական ջերմությունը չափելու գործիք, նշել է նա…

Պուտինը կարծում է, որ համացանցը անհրաժեշտ է սահմանափակել՝ ահաբեկչական սպառնալիքները կանխելու համար

«Ակնկալում ենք, որ հենց իրավապահ մարմիններն իրենց աշխատանքում կցուցաբերեն անհրաժեշտ հնարամտություն, բարձր պրոֆեսիոնալիզմ և հաշվի կառնեն երկրի քաղաքացիների կենսական շահերը»,- եզրափակել է Պուտինը…

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ևս մեկ քայլ արեց Արցախի ադրբեջանացման ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ևս մեկ քայլ արեց Արցախի ադրբեջանացման ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը մեծապես կախված է ներմուծվող գազից, և այստեղ քաղաքական գործոնը շատ ավելի ուժեղ է, քան շուկայականը


«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։ – Պուտինի մեսիջը Փաշինյանին՝ վերջին կրեմլյան հանդիպման ժամանակ, կարծես, լրջանում է։ Մոսկվայում այսօր հայտ…

Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին


Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացում են, որ դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։ Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5300 դոլար և 14000 դրամ։

 

Նախաքննությունը շարունակվում է։


ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը


Քաղաքականություն


ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Թրամփի լիազորությունները:

Բանաձևը պահանջում էր, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն հակամարտությունից, մինչև Կոնգրեսը չհաստատի հետագա գործողությունները: Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ:

Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ բանաձևն ամեն շաբաթ քվեարկության կդրվի, մինչև հանրապետականները ողջամիտ չգտնվեն և չօգնեն վերջ դնել պատերազմին:



Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը

Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. «Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։
     Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։
     Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»։

Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը


Հարեվաններ


Ապրիլի 22-ին Կիպրոսում տեղի են ունեցել ՀՀ-Կիպրոս երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ 

 

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։

 

Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։



Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելու և դիտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն 2025 թվականի մարտի 4-30-ն ընկած ժամանակահատվածում Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում իրեն պատկանող օգտահաշվի միջոցով Մ.Բ.-ի հետ վարել է նամակագրություն, նրանից ստացել՝ հասանելիություն է ձեռք բերել և դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Ա․Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելը կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Մ.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է դեռևս 2025 թվականի մայիսին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։