Ծեծկռտուք՝ ավագ դպրոցի բակում. ծեծել են 17-ամյա տղային

Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև կողային հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ն և 16-ամյա Կ․ Հ․-ն անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ․-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ․-երը հարվածներ են հասցրել Տ.Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ըստ տեղեկությունների՝ Տ.Մ․-ն, Ա. և Կ. Հ․-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ազա՛տ արձակեք Միքայել Սրբազանին. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել

Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում երեկվանից սկսվել է ստորագրահավաք՝ տնային կալանքի ենթարկված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։

Ստորագրահավաքի նպատակն է վերացնել Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

Սրբազանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ, մտավորականներ, երիտասարդներ, Շիրակի թեմի հավատացյալները։ Ստորագրահավաքը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նաև Արդեն մի քանի օր է՝ սոցցանցային հարթակում ևս առցանց ստորագրահավաք է իրականացվում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատման պահանջով։

Մանրամասները` տեսանյութում։

Իրանում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3300 մարդ

Իրանի իրավաբանական բժշկության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդին հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սկսած պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 3375 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mizan լրատվական գործակալությունը։

Նրա չի հստակեցրել քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի շրջանում զոհերի թիվը՝ միայն նշելով, որ 2875-ը տղամարդիկ են, իսկ 496-ը՝ կանայք։ Չորս անձի ինքնություն անհայտ է մնացել։

Մասջեդին նաև նշել է, որ զոհերից 383-ը 18 տարեկան և ավելի փոքր երեխաներ են։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է հաստատվել ապրիլի 8-ին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Իրանում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3300 մարդ

Իրանի իրավաբանական բժշկության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդին հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սկսած պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 3375 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mizan լրատվական գործակալությունը։

Նրա չի հստակեցրել քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի շրջանում զոհերի թիվը՝ միայն նշելով, որ 2875-ը տղամարդիկ են, իսկ 496-ը՝ կանայք։ Չորս անձի ինքնություն անհայտ է մնացել։

Մասջեդին նաև նշել է, որ զոհերից 383-ը 18 տարեկան և ավելի փոքր երեխաներ են։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է հաստատվել ապրիլի 8-ին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ քարերը ոչնչացվել են. Հայկ Դեմոյան

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

«Ծիծեռնակաբերդ. քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու հիմքերը

Ուղեցույց ապագա դատաիրավական համակարգի համար

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ:
Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ «վերջապես կպրծնենք էս Եղեռնի հուշարձանի դարդից» ձևակերպմամբ:

Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով, որին ի պատասխան ներկաները մի պահ կարկամեցին: Ասաց, որ քարերի երանգն, ամեն դեպքում, տարբեր է: Ի՞նչ է դա նշանակում: Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ հանրապետական նշանակության կարգավիճակ ունեցող ու համայն հայության համար սրբատեղի հանդիսացող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են, որի արդյունքում հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս՝ ինչը ՀՀ և միջազգային օրենքներով քրեորեն պատժելի գործողություն է:

Ի դեպ, այս անգամ Ժաննայի բախտը բերեց այնքանով, որ Նիկոլը չառաջարկեց իզոտոպներով ստուգել քարերի հնությունը, ինչպես դա արեց Հայաստանի պատմության թանգարանում՝ եկեղեցու դռան փեղկը ուսումնասիրելիս, որի արդյունքում նախարար Ժաննա Անդրեասյանը գունատվեց և կորցրեց հոդաբաշխ մտքեր արտաբերելու կարողությունը:

ՀՀ տարածքում հուշարձանների պահպանությունը և դրանց նկատմամբ իրականացվող գործողությունները կարգավորվում են օրենսդրական նորմերով։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ունենալով հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո։

ԿԳՄՍ-ի թույլ տված կոպիտ սխալների, անպատասխանատու մոտեցման ու վերահսկողությունից դուրս իրականացված աշխատանքների արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս, որի արդյունքում հուշարձանը կորցրել է իր պատմական վավերականությունն ու ինքնությունը։

Հավելենք նաև այն սկանդալն ու խայտառակ տեսարանները, որոնք արձանագրվեցին շինհրապարակի տարածքում:

Ակնհայտ էր, որ ԿԳՄՍ նախարարությունն ու շինարարություն իրականացնող ընկերությունը խախտել էին վերականգնողական աշխատանքների իրականացման պահանջներն ու սկզբունքները։

Հուշարձանի քարերի երանգների տարբերությունը արձանագրած Նիկոլ Փաշինյանի ու հուշահամալիրի տարածքում նախորդ վերականգնումների պահով անամոթաբար ստող Ժաննա Անդրեասյանի ուշադրությանն ենք ներկայացնում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որտեղ արձանագրված է, որ ցանկացած հուշարձանի վերականգման ժամանակ կարևոր է անձեռնմխելիության սկզբունքի ապահովումը՝ առաջնահերթությունը տալով հուշարձանի բնօրինակ նյութի պահպանմանը։

Այս սկզբունքը, ինչպես տեսանք, կոպտորեն խախտվել է:

– Փոխարինման պայմանը

Հուշարձանի մաս հանդիսացող քարը, աղյուսը կամ մետաղը փոխարինվում է միայն այն դեպքում, եթե բնօրինակ մասը քայքայվել է այն աստիճանի, որ այլևս չի կարող կատարել իր կառուցվածքային կամ գեղագիտական ֆունկցիան և վտանգում է հուշարձանի կայունությունը։

– Գիտական հիմնավորում

Ցանկացած միջամտություն պետք է հաստատված լինի լիազոր մարմնի փորձագիտական հանձնաժողովի կողմից։ Միայն հանրային բողոքի արդյունքում ԿԳՄՍ-ում գլխի ընկան, որ անհրաժեշտ է մասնագիտական ու փորձագիտական խումբ կազմել հուշարձանի տարածքում ստեղծված խայտառակ իրավիճակը շտկելու համար: Այս ընթացքում, հուշահամալրի համահեղինակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն արձանագրեց, որ առանց վերահսկողության իրականացված աշխատանքների արդյունքում, իր խոսքով ասած, «հռե կոբալ» գործ է արվել, ինչը առնվազն նշանակում է, որ հուշարձանին վնաս է հասցվել:

– Վավերականության կորուստ

Միջազգային սկզբունքներով (օրինակ՝ Վենետիկի խարտիա), հուշարձանի արժեքը ոչ միայն դրա տեսքն է, այլև դրա նյութն է։ Սա նշանակում է, որ հենց այնպես չես կարող բնօրինակ ու պատմական քարերը փոխարինես նորերով ու դա համարես վերականգնում: Հուշահամալիրի ոչնչացված բնօրինակ սալաքարերի 99 տոկոսը եղել է անվնաս վիճակում և դրանք փոխարինելու անհրաժեշտություն չի եղել: ԿԳՄՍ նախարարության հանցավոր անփութության արդյունքում ոչնչացվել ու խճազանգվածի է վերածվել տասնյակ բնօրինակ սալաքարեր, որոնք խեղված երեք մույթերի վրա տեղադրված են եղել 1966-67 թվականներին:

Այս ամենի արդյունքում հուշարձանի ինքնությունը թե´ ֆիզիկապես, թե´ բարոյապես ձևախեղվել ու աղճատվել է և դրա զգալի հատվածը դարձել է անարժեք պատճեն՝ ի խախտումն ՀՀ գործող օրենքների ու բազմաթիվ միջազգային պարտավորությունների։

Արձանագրենք, որ տողերիս հեղինակը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ինչպես նաև շինարարության հետ կապված բազմաթիվ խախտումների ու կոռուպցիոն ռիսկերի անդրադարձած Էդգար Հայրումյանը, Կարեն Արայանը Արթուր Չախոյանը, Հայկ Մարտիրոսյանը և բազմաթիվ այլ քաղաքացիներ, այս ընթացքում երբե´ք ու ոչ մի պարագայում դեմ հանդես չեն եկել հուշահամալիրի տարածքում բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս կարևոր հանգամանքը ստորագույն ու քստմնելի մեթոդների կիրառմամբ մանիպուլացնում են իշխանամերձ զլմներն ու նրանց սպասարկուները:

Մտավոր հատուկ ու բացառիկ ունակություններով օժտվածների համար ևս մեկ անգամ անդրադառնում եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղ գտած հանցագործությունների շարանին:

ա. Հայտարարված տենդերով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգման աշխատանքները ԿԳՄՍ նախարարությունը վստահել է մի կազմակերպության, որը ոչ միայն համանման հուշարձանների վերականգման փորձ ու որակյալ մասնագետ-շինարարներ չի ունեցել, այլև վերջին տարիներին մի քանի խնդրահարույց շինարարական աշխատանքներ է իրականացրել:

Լուրջ կոռուպցիոն ռիսկեր արձանագրվեցին նաև շինարարական աշխատանքների իրականացման նախահաշիվներում:

բ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրը սկսել են ջարդուփշուր անել ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ նախագծի: Սա էլ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստ է և դա քրեորեն պատժելի արարք է:

Այս մասին բացեիբաց հայտարարեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը՝ Երևանի ավագանու անդամների ու մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ: Նիստի ժամանակ արձանագրվեց, որ փաստացի դա հայտարարություն էր հանցագործության մասին:

գ. պատմության համար արդեն արձանագրել ենք այս վանդալիզմը արդարացնող վճարովի քարոզիչների, ՀՑԹԻ տնօրինության ու հոգաբարձուների խորհրդի անդամների անունները:

Այդ ուղղությամբ մեծ ճիգեր գործադրեցին ՀՑԹԻ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը: Այս խայտառակ միջադեպի կապակցությամբ լռություն պահպանեցին ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Խառատյանը, Հարություն Մարությանն ու Ռայմոնդ Գևորգյանը:

Լավագույն ապացույցն առ այն, որ հանրային բողոքի արդյունքում կասեցվել է հուշարձանի մյուս մասերի հոշոտումն ու ավերումը կլինի նաև այն, որ մյուս մույթերի դեպքում չեն կիրառվելու նույն վայրագ մեթոդները: Ասել կուզի, հենց այդ միջամտության ու բողոքի արդյունքում վերանայվել է հուշարձանի վերականգման նախագիծը և անհարկի ուռճացված նախահաշիվը:

Իսկ շաբաթ օրվա բեմադրությունն ընդամենը հանցագործությունների այս շղթան կոծկելու դրվագ էր, որն, ի դեպ, նույնպես քրեորեն պատժելի է:

Միամիտ չենք և ոչ էլ հույս ենք փայփայում, որ Նիկոլին ու Ժաննային օրենքի սահմաններում կենթարկեն պատասխանատվության: Չի հետաքննվի նաև նախագծի այն խայտառակ կետը, ըստ որի նախատեսվում էր մեկ քարի ապամոնտաժման ու վերատեղադրման համար վճարել 1300 ԱՄՆ դոլար:

Նախագծով ապամոնտաժման ենթակա էին ավելի քան 100 սալաքարեր: Հաշվեցի՞ք: Հիմա հասկացա՞ք հուշահամալիրը այդպիսի «ջանասիրությամբ» ու «սրտացավությամբ» վերականգնելու իրական շարժառիթները:

Հուշահամալիրի տարածքում 2003-2004 և 2013-2014 թվականներին իրականացվել են վերականգնողական աշխատանքներ և ուղիղ եթերով պնդելը, թե իբր վերջին 60 տարիների ընթացքում ոչ մի նման բան տեղի չի ունեցել, առնվազն անբարոյականություն է: Եթե Նիկոլ Փաշինյանի պարագայում ստախոսությունն ու խաբեբայությունը նորմա է ու բնական իրավիճակ, ապա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեպքում նման ստախոսություն տարածելու գնահատականները թողնում եմ ձեզ:

Նշեմ միայն, սա այն նույն նախարարն է, ով տողերիս հեղինակի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության մեղադրանքով:

Սա էլ ի գիտություն՝ Նիկոլի կողմից ստորացված ու մարգինալացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, ինչպես նաև աշխատավարձ ու պետական դրամաշնորհներ ստացող պատմաբան-հուշարձանագետներին:

Առաջարկում եմ այս գրառումը ներառել ՔՊ նախընտրական թղթապանակում՝ որպես կարևոր փաստաթղթային համալրում»:

ԱՄՆ պատվիրակությունը Վենսի գլխավորությամբ մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հաստատել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և խորհրդական Ջարեդ Քուշների գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն արդեն ուղևորվում է Պակիստան և մի քանի ժամից վայրէջք կկատարի Իսլամաբադում։

Չնայած Իրանի կողմից հնչող հակասական հայտարարություններին՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ բանակցությունները կկայանան՝ նշելով. «Այս պահին ենթադրում եմ, որ ոչ ոք խաղեր չի տալիս»։

Նախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ի հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Իրանը պետք է լիովին հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հավակնություններից։ Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպել Իրանի բարձրագույն ղեկավարության հետ, եթե բանակցություններում բեկում գրանցվի։

Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ եթե Թեհրանը չկատարի պահանջները կամ բանակցությունները տապալվեն, հետևանքները «գեղեցիկ չեն լինի», հատկապես երբ մոտենում է հրադադարի ավարտի ժամկետը։

Չինական մարդակերպ ռոբոտները Պեկինի կիսամարաթոնում առաջ են անցել վազորդներից

Հաղթող թիմի ճարտարագետ Դու Սյաոդին ասել է, որ իրենց ռոբոտը մշակվել է մեկ տարվա ընթացքում, հագեցած է 90-95 սմ երկարությամբ ոտքերով․․․

Դատարանը մերժել է կալանավորել Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին

«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները:

Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։

Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ` «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ՝ կալանքի։

Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։

«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։

Ինչո՞ւ էր Օնիկ Գասպարյանը լուռ, երբ 2023-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց շրջափակված Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեց այն. Աբրահամյան

44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։

Ինչո՞ւ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։

Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։

Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։

Ինչո՞ւ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։

Ինչու՞ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։

Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված»։

Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։

Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»։

Ինչո՞ւ էր Օնիկ Գասպարյանը լուռ, երբ 2023-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց շրջափակված Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեց այն. Աբրահամյան

44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։

Ինչո՞ւ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։

Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։

Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։

Ինչո՞ւ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։

Ինչու՞ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։

Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված»։

Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։

Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»։