Արգենտինայի նախագահն այցով մեկնել է Իսրայել. նա Նեթանյահուի հետ կհանդիպի Լացի պատի մոտ

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Սեյրան Օհանյանի խոսքն Ազգային ժողովում շատ խորն էր: Գեներալը հստակ…
Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք ներկայումս աշխատում ենք Գազայի խաղաղ ծրագրի վրա, սակայն Իսրայելի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և ընկալվում են որպես իրավիճակը ուժային ճանապարհով փոխելու փորձ։ Անհրաժեշտ է գործի դնել բոլոր դիվանագիտական գործիքները այդ քաղաքականությունը կանգնեցնելու համար»,- նշել է Ֆիդանը։
Ինչպես ընդգծել է Ֆիդանը, խնդիրը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտության շրջանակներից։
«Իսրայելի էքսպանսիայի հարցը դարձել է գլոբալ անվտանգության հարց, եւ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա դրա կարգավորման ուղիների որոնման վրա»,- եզրափակել է Ֆիդանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը լուրջ տագնապ է առաջացնում եւ արդարացում չի գտնում:

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունները սկսել են կրճատել ավիաթռիչքները եւ դորս բերել շատ օդանավներ շահագործումից։ Պատճառը՝ վառելիքի կտրուկ թանկացումն է։ Այս մա…

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:
Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am
Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am
Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։
Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։
Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում հանդես եկող 27-ամյա Մալխաս Ամոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն: Նա ապրիլի 20-26-ը մասնակցելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի եվրոպայի առաջնությանը: