
Երևանի ավագանու նիստում քննարկվել է մայրաքաղաքի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու վերաբերյալ նախագիծը, որը ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խ…
Author: Julbaz
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կայա Կալլաս
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար․ լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվի Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղիները։
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անընդունելի են ստեղծված իրավիճակում. իրանցի պատգամավոր
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անընդունելի են ստեղծված իրավիճակում. իրանցի պատգամավոր
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
Իրանի պետական հեռուստատեսությունը հերքում է Իսլամաբադ գնալու լուրերը
Իրանի պետական հեռարձակողը (IRIB) երեքշաբթի օրը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե Թեհրանը պատվիրակություն է ուղարկել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ որևէ իրանական պատվիրակություն՝ լինի հիմնական, թե օժանդակ, չի մեկնել Իսլամաբադ։ IRIB-ը «ոչ հավաստի» է որակել իրանցի պաշտոնյաների մեկնման և հանդիպումների ժամկետների վերաբերյալ նախկինում հնչած լուրերը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորությունը։
Ըստ Կալասի՝ Եվրամիության համար առաջնահերթություն է երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը։ Նա հայտնել է, որ այսօրվա քննարկումների առանցքում լինելու է Հայաստանի համար նախատեսված նոր առաքելության հարցը։ Բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրոպան մտադիր է ավելի խորացնել աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։
«Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք պատրաստվում ենք քննարկել Հայաստանի համար նոր առաքելությունը և այն, թե ինչպես կարող ենք հետագայում զարգացնել աշխատանքը նրանց հարաբերությունների ուղղությամբ»,- նշել է Կալասը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՄ գլխավոր դիվանագետը հավելել է, որ այսօրվա քննարկումների ճնշող մեծամասնությունը նվիրված է լինելու հենց Հայաստանին և Ադրբեջանին։
«Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել»

Երևանում նախատեսվող Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական ասուլիսի ընթացքում ներկայ…
«Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել»

Երևանում նախատեսվող Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական ասուլիսի ընթացքում ներկայ…