«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան

«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան

Ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը թվեց այն խնդիրները, որոնք դեռևս լուծված չեն․ «Քաղաքը քաոսի մեջ է, մարդիկ իրար ծեծում են ավտոբուսներում, այսօր վարորդ է դանակահարվել, ձեր վերահսկողները համագեստ չեն հագնում, վարորդին եք պարտավորել փող հավաքելու, պայմանագրերը կասկածելի միջոցով եք տալիս, հարյուր հազար դրամանոց ծառերի հարցը դեռ չի լուծվել՝ տնկի ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»։

Apple-ը նոր ղեկավար ունի – ABCMEDIA

Apple-ի սարքավորումների ինժեներիայի բաժնի ղեկավար Ջոն Տերնուսը նշանակվել է ընկերության գործադիր տնօրեն․ գրում է Reuters գործակալությունը։

Տերնուսը կփոխարինի Թիմ Քուքին։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Քուքը, որն իր 15 տարվա ղեկավարման ընթացքում Apple-ի շուկայական արժեքը բարձրացրել է 3.6 տրիլիոն դոլարով, կշարունակի աշխատել կազմակերպությունում Տերնուսի՝ սեպտեմբերի 1-ին պաշտոնը զբաղեցնելուց հետո։

Տերնուսը, միացել է Apple-ին 2001 թվականին։ Թեև նա հանրային ուշադրության կենտրոնում չի եղել, նա խորապես ներգրավված է եղել Apple-ի ամենակարևոր արտադրանքների՝ iPad-ների և AirPods-ների արտադրման գործում:

Փոփոխությունը տեղի է ունենում Apple-ի համար վճռորոշ պահի․ տարիներ շարունակ ամենաարժեքավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվելուց հետո, Apple-ն իր տիտղոսը զիջել է արհեստական բանականության (AI) չիպեր արտադրող Nvidia ընկերությանը։

Նշվում է, որ iPhone-ներում ավելի հզոր AI տեխնոլոգիաների ինտեգրումը հնարավոր է՝ Տերնուսի ամենադժվար մարտահրավերը լինի։

 

ԱՄՆ սենատորները նախազգուշացնում են Meta-ին և Alphabet-ին. Մոսկվան փորձում է միջամտել Հայաստանի ընտրություններին


Մամուլ


ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը պաշտոնական նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ զգուշացնելով Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին։ Սենատորները շեշտել են, որ ռուսական կողմը կիրառում է Մոլդովայում փորձարկված մանիպուլյատիվ մեթոդները՝ օգտագործելով սոցիալական հարթակները և ռուս-հայկական օլիգարխների հետ կապված ցանցերը։

Նամակում ընդգծվում է, որ այս ընտրությունները վճռորոշ են տարածաշրջանային խաղաղության և «Թրամփի երթուղի» նախագծի համար, ուստի տեխնոլոգիական հսկաներից պահանջվում է բավարար ռեսուրսներ հատկացնել ապատեղեկատվությունը կանխելու և հայ ժողովրդի ազատ կամարտահայտումն ապահովելու համար։

Քանի որ նշված հարթակները գտնվում են ԱՄՆ իրավասության ներքո, սենատորները համարում են, որ ընկերությունները կրկնակի պատասխանատվություն են կրում՝ թույլ չտալու համար, որ օտարերկրյա տերությունները միջամտեն Հայաստանի ինքնիշխան որոշումներին։

«Մենք չենք կարող աչք փակել, երբ տեսնում ենք, թե ինչպես է օտարերկրյա տերությունը փորձում իր կամքը պարտադրել հայ ժողովրդին»,- ասված է սենատորների նամակում։ Նրանք հորդորել են տեխնոլոգիական հսկաներին հատկացնել բավարար ռեսուրսներ՝ ապահովելու համար, որ Հայաստանի ընտրությունները լինեն ազատ և արդար։

radar armenia



Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)

«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ ««Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած»․
     Չգրված օրենք՝ քաղաքականության մեջ. երբ իշխանության ոտքի տակից հողը փախչում է, առաջինը կորցնում է ինքնատիրապետումը։ Ինչ տեսնում ենք վերջին ամիսներին ՔՊ-ական վերնախավի կատարմամբ, այլևս քաղաքականություն չէ։ Էնպես չէ, թե դրանից առաջ մի բան էին, ուղղակի հիմա, առավել ևս, տեսնում ենք խուճապի մատնված, իշխանությունը կորցնելու սարսափից հոգեվարքի մեջ գտնվող խմբակի նյարդային պոռթկումները։ Մի քանի անգամ փաստերով անդրադարձել եմ, թե քանի քրեական գործ կա Փաշինյանի դեմ՝ զրպարտության, վիրավորանքի ու հայհոյանքի համար։ Նա, որ 2018-ին գալիս էր «սեր-հանդուրժողականություն» քարոզելով, այսօր իրեն չընտրող երկու միլիոն մարդու անվանում է «շուն ու շանգյալ»։ Փողոցային խուլիգանն անգամ նման բառապաշարով չի խոսում մարդկանց մասին։
     Պետական պաշտոնյան իրավունք չունի թշնամաբար վերաբերվել իրեն չընտրողներին․ այլապես ստացվում է՝ իր վերաբերմունքը դիտավորյալ է, սկսած աղքատ ու գործազուրկ պահելուց, մինչև պատերազմում զոհ տալ ու ավտոյի տակ սպանելը։ Նա շատ լավ գիտի, որ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» միասին իրենից շատ ձայն ունեն, ուրեմն դիտմամբ է վիրավորում նրանց ընտրողներին։ Կհարցնեք, թե այդ դեպքում ինչու չեն արձագանքում նրան․ իմ կարծիքով, բանի տեղ չեն դնում, ասում են՝ դե Նիկոլն ա, էլի։ Երկրորդ նախագահն, օրինակ, ասում է՝ երևի անհրաժեշտ է ղեկավարի համար փսիխո հանձնելը։
     Չկա էդպիսի շաբաթ, որ Փաշինյանի հոգեկան վիճակը քննարկման թեմա չլինի՝ նրա հայտարարությունների, կեցվածքի պատճառով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիր ունի։ 2025թ․ սեպտեմբերին Երևանում մի միջոցառում էր՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անունով։ Մարդամեկն ասում է, թե Հայաստանում ժողովրդավարությունը պարզ հայհոյախոսությունն է։ Ո՞վ է պայքարում դրա դեմ, կա՞ այնպիսի մի կազմակերպություն, որ դատապարտում է հայհոյախոսությունը։ Այսօր հենց ինքն է թիվ 1 հայհոյախոսը։ Մե՛կ՝ մարդկանց ասում է բոմժ, դատավորներին ասում է վնգստացող, «շինելն» ու «դոմփելը», կներեք, իհարկե, բայց իր բառերն են։
     Ու բնականաբար՝ նրանից հետ չեն մնում ուսապարկերը․ ամեն օր մի ՔՊ-ական հայհոյում է ժողովրդին, հաջորդ օրը ներողություն խնդրում, հետո մյուսն է սկսում հայհոյել ու ներողություն խնդրել։ Նախորդ շաբաթը սկսեց ու ավարտվեց հայհոյանք ու վիրավորանքով, հետո ներողությամբ, կիրակի երեկոյան էլի հայհոյանք էր, առավոտյան՝ ներողություն։ Ներողություն է խնդրել ՔՊ Սարիկը, որովհետև նախորդ երեկոյան դեմքն էր ցույց տվել Ֆեյսբուքում։ Գրել է՝ որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել․ ի՞նչ հանրային քաղաքական գործիչ, պարզ խուլիգանություն է։ Ներողություն էր խնդրում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը․ նա էլ վիրավորել էր կերակրող մայրերին։ Ու զավեշտն այն է, որ դա էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ գրանտներ էին ուտում ու ճառեր էին ասում կանանց իրավունքների մասին, այսօր պատրաստ են ոտնատակ տալ հայ մոր արժանապատվությունը։ Այդ կինը իրավունք չուներ վիրավորելու կրծքով կերակրող մայրերին, անգամ եթե ինքը միայն կաթի փոշով մեծացած լիներ։ Սա ՔՊ-ի բարոյական անկման մասին է։ Ջուլհակյանից առաջ ֆեյսբուքյան օգտատերերին վիրավորում էր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, կարծեմ Հասմիկ է անունը։ Դրանից առաջ մարդկանց վիրավորում էր Քոչարյան Անդրանիկը՝ ասելով, թե իր տղան բարձրակարգ է, մյուսները՝ ցածրակարգ։ Դրանից առաջ ՔՊ-ական նախկին նախարար Սիմիդյանն էր հայհոյել մարդկանց, Արթուր Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանն էր լրագրողներին ասում անդաստիարակ, անշնորհք կամ Կոնջորյանն ուղարկում էր ֆայլաբազար և լիքը այլ բաներ։ Վերևից ներքև գործում է մեկ միասնական ձեռագիր՝ ագրեսիա, ցինիզմ և ժողովրդի արհամարհում։ Մարդկանց նկատմամբ դրանց վերաբերմունքը այդպիսինն է, իրենք էին իրենց պատճառով զոհվածներին հաշվում +–ով, իրենք էին մեր հերոսների դիերը պարկերը լցրել ու գցել նկուղներում, իրենք էին ավտոյի անիվների տակ ճզմում մորն ու չծնված զավակին․ դա՛ է սրանց վերաբերմունքը հայ ժողովրդին։ Ու էդ վիրավորանք վիրուսից կպել է սաղ ՔՊ-ն, հարազատներով։ Ինչի՞ պակաս գռեհիկ էին Զարեհ Սինանյանի հոր ասածները, Ալենի մոր արածները, Ավինյանի հոր ասածը։
     Նիկոլն ասում է՝ «եթե որևէ ՔՊ-ական վատ արտահայտություն անի, մենք իմանանք և համապատասխան միջոցներ չձեռնարկենք և չդատապարտենք հրապարակային, կարգապահական վարույթ չհարուցենք, այո՛, կարող եք դա տարածել ամբողջ ՔՊ–ի վրա»։ Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդին «համբալ» ասել է ոչ թե Ավինյանի հայրը, այլ ողջ ՔՊ-ն․ որովհետև դատապարտում չեղավ, հետևանքներ չեղան, Ավինյանը շարունակում է գնալ գործի։ Ուրեմն ըստ Նիկոլի՝ ինքն է վիրավորել «Օփելի» վարորդներին։
     Բայց բարեվարքությունը չափազանց մեծ զարդարանք է ՔՊ կոչվածի համար։ Մեկ անգամ չէ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նիկոլի խոսույթում բարեվարքության կանոնների խախտում է արձանագրել։ Լավ, այդ ինչի՞ց է, որ սրանք առաջ այդքան զգուշավոր էին, վախկոտ, ինչպես ասում են՝ մատդ տանեիր բերանը՝ չէին կծի, իսկ հիմա մարդ են ուտում։ Ասեմ, դրա անունն է թիկնազոր և ոստիկան։
     Բայց գիտե՞ք ինչն է շատ նկատելի․ սրանք բոլորին վիրավորում են, բացի ադրբեջանցիներից ու թուրքերից։ Թուրքիայի, Ադրբեջանի ժողովրդին, ղեկավարներին չեն վիրավորում․ ռուսներին, օրինակ, վիրավորում են, ասում են «ռսները», չինացիներին վիրավորում են, Ալեն Սիմոնյանը պատգամավորի հետ վիճելիս ասում էր «այ չինական», Պուտինին վիրավորում են․ ամենաշատը, իհարկե, վիրավորում են Հայաստանի ընդդիմադիրներին, ղարաբաղցիներին, եկեղեցուն․ վիրավորում են այն ամենը, ինչը հայկական է, ազգային է․ դարավոր թշնամու մասին թթու խոսք չես լսի սրանցից։ Եզրակացությունն արեցիք, կարծում եմ։ Միայն ասեմ, որ իրենց արածը քաղաքական սխալ չէ, այլ արժեհամակարգ։
     Լավ ինչի՞ են սրանք հասնելու իրենց պահվածքով․ այս վարքագիծը չի վախեցնելու մարդկանց, էլ ավելի է խորացնելու հանրային զզվանքն ու ատելությունը իրենց նկատմամբ։ Սա խորացնելու է պառակտումը, բայց վերջնարդյունքում արագացնելու է հենց ՔՊ-ի քաղաքական վախճանը։ Իշխանությունը, որը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի արժանապատվությանը, արդեն իսկ ստորագրել է իր կապիտուլյացիան երկրի ներսում։ ՔՊ-ն կենդանական վախերի մեջ է, վստահաբար։ Այդ խմբակում հիանալի տեսնում են իրենց զրոյացող վարկանիշը։ Երբ չունես ցույց տալու ոչ մի դրական արդյունք, երբ կործանել ես երկրի անվտանգությունը, հանձնել ես, զիջել ես, թալանել ես, հարստահարել ես, մնում է միայն հարձակվել քեզնից հաշիվ պահանջող հասարակության վրա։ Սրանք լավ են հասկանում, որ իշխանությունից զրկվելուց հետո կանգնելու են դատարանի և ժողովրդի առաջ, և այդ սարսափն ուղղակի քայքայել է նրանց նյարդային համակարգը։
     Կարճ ասած՝ սրանց նյարդերը տեղի են տալիս, որովհետև զգում են իրենց իշխանության մոտալուտ ավարտը։ Այդպես են լինում բոլոր մերժվածները։ Եվ որքան մոտենա այդ ավարտը, այնքան նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու։ Մեզ մնում է չտրվել այս սադրանքներին և հստակ արձանագրել նրանց քաղաքական դեգրադացիայի յուրաքանչյուր դրվագը՝ վաղը օրենքի ողջ խստությամբ պատասխան պահանջելու համար։

Մայր ու դուստր պահանջում են դատախազությունից հերքել իրենց վերաբերյալ հաղորդագրությունը և վճարել 1 մլն դրամ

ՀՀ Սահմանադրությամբ՝ մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից…

Վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին


Սիրելի բարեկամներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների…