Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փոխում են ԱԱԾ դրոշի և զինանշանի կանոնադրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՊՐ 20, 2026 18:00
Փոխում են ԱԱԾ դրոշի և զինանշանի կանոնադրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՊՐ 20, 2026 18:00

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորա…

«Մեդիազոնա»-ն՝ հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա ժամանելուն պես ձերբակալվել է առնվազն 40 Իսրայելի քաղաքացի։ Աղբյուր…
Ապրիլի 20-ին՝ ժամը 23։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:19-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՔՊԿ նախընտրական ծրագրի 96-րդ կետին՝ 1000 նոր սոցիալական բնակարանների ստեղծմանը։
«Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ, այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է նախարարը։
Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ ցանկը և պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։ «Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ամանակավորապես կաեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում ակրողանան մշտական բմակարան ունենալ։
Ծրագիրն արդեն սկսված է»,- մանրամասնել է Թորոսյանը։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի աշխատանքներին:
Նիստի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպել է գործընկերների հետ, քննարկել խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ընդգծվել է նման ձևաչափում համագործակցության արդյունավետությունը: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաև` մարտահրավերներն ու խնդիրները: