Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն

ԱՍՀ նախարարը տեղեկացրել է, որ ամուսնալուծված քաղաքացիների մասով ևս բնակապահովման ծրագրում կարգավորումներ են լինելու և ոչ միայն նրանց մասով:

«Դրական մնացորդի օգտագործման ավելի մեծ հնարավորություններ ենք տալիս, տարածքում վերակառուցման, հողամասում նոր շենք-շինության կառուցման հնարավորություն: Նաև միջգերատեսչական հանձնաժողովին հնարավորություն ենք տալու որոշակի դեպքերում ապացուցել նախկինում բնակմակերես ունենալու հանգամանքը կադաստրային փաստաթղթերով ապացուցել, այսինքն՝ նորից հնարավորություն ենք տալու օգտվել հավաստագրերից: Նաև հնարավորություն կտանք հավանաբար տրված հավաստագրերի վերամիավորման կամ միավորման, երբ արդեն տրված հավաստագիր կա, և մեկ ուրիշ ընտանիքի հավաստագիր կկարողանան միավորել այս հավաստագրի հետ, և հնարավորություն կունենան բնակարանային հարց լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ականջալուր են ԼՂ-ից հայրենակիցների խնդիրներին:

Ըստ նախարարի՝ մինչ օրս մոտ 5700 հավաստագիր է արդեն տրամադրվել և մոտ 2600-ը՝ իրացվել:

Հայաստանի մի շարք պետական մարմինների վերաբերյալ քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների թիվը կտրուկ աճել է․ ՄԻՊ

2025 թվականին, ՄԻՊ գրասենյակը ստացել է 22,655 դիմում-բողոք․․․

Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում. Financial Times

«Financial Times»-ում հրապարակված վերլուծության համաձայն՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը՝ Եվրոպան և Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով։

Խոսքը մասնավորապես Ալիջանի սահմանային անցակետի մասին է, որը փակ է շուրջ 32 տարի։ Ըստ վերլուծության՝ Անկարան արդեն սկսել է սահմանային անցակետի ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներ։

Նշվում է, որ այս քայլը կարող է դառնալ «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ, որը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման տևողությունը կարող է կրճատել մոտ 40 օրից մինչև 12–15 օր։

Վերլուծության մեջ նշվում է նաև ԱՄՆ աջակցությամբ առաջ քաշվող TRIPP նախաձեռնությունը, որի նպատակը այլընտրանքային առևտրային ուղիների ձևավորումն է՝ շրջանցելով ծովային երթուղիները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ նախագիծը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների՝ ենթակառուցվածքային սահմանափակումներ, տարբեր չափանիշներով երկաթուղային համակարգեր, բարդ մաքսային ընթացակարգեր և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկեր։

Ըստ վերլուծական հոդվածի՝ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հանգույց, սակայն ծրագրի իրականացումը մեծապես կախված է քաղաքական պայմաններից և տարածաշրջանային կայունությունից։

Ermenihaber

Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը չի կարողացել նոր կառավարություն ձևավորել և անցնում է ընդդիմության շարքերը

Նա նաև քննադատել է աջ կենտրոնամետ կոալիցիային՝ այն անվանելով «խարդախների կոալիցիա», և հայտարարել, որ կարծում է, թե այն երկար չի գոյատևի․․․

«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «չեմ կարող իմ մտքով անցկացնել, որ Հայաստանում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է նրանց օգտին քվեարկել»՝ նկատի ունենալով ընդդիմադիր ուժերին։ Սա ուղիղ թիրախավորո՞ւմ չէր ընդդիմադիր զանգվածին, ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանաքը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին։ «Իհարկե, ոչ զգայուն խոսքերի առկայությունը մեր հաստատությանը անհանգստացնում է, սակայն չկա մի դերակատար, ով չօգտագործի արգելված խոսքի տեսակներ։

Չեմ կարող կոչ չանել քաղաքական դերակատարներին, որպեսզի, նույնիսկ եթե իրենց օգտագործած խոսքը չի հանգեցնելու պատասխանատվության, որովհետև չի հատում վտանգավորության սահմանը, միևնույն է իրավունքների տեսանկյունից շատ կարևոր է, որ նրանք զերծ մնան այդ խոսքերից և զգայուն լինեն»,- ի պատասխան նշեց Մանասյանը։

Նախազգուշացում․ հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Նախազգուշացում․ հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացում է, որ սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

 

Ապրիլ 20, 2026 at 16:32

Adidas-ի ռուսական բաժինը շահույթ է ստացել՝ առանց վաճառքների

Adidas ընկերության ռուսական ստորաբաժանումը 2025 թվականին չի վաճառել ոչ մի զույգ մարզակոշիկ, սակայն գրանցել է շուրջ 2.2 միլիարդ ռուբլու մաքուր շահույթ։

Ընկերության հիմնական եկամուտը ձևավորվել է ոչ թե վաճառքից, այլ բանկային ավանդներից ստացված տոկոսներից։

Ըստ տվյալների՝

  • ավանդները բերել են մոտ 2.9 միլիարդ ռուբլու եկամուտ,
  • ինչը դարձել է շահույթի հիմնական աղբյուրը։

Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը փաստացի դադարեցրել է ակտիվ գործունեությունը շուկայում, սակայն պահպանել է ֆինանսական ակտիվները և կարողացել է եկամուտ ստանալ դրանցից։


Վերջին տարիներին մի շարք միջազգային բրենդներ կրճատել կամ դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում։ Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ շարունակում են ստանալ եկամուտներ այլ աղբյուրներից՝ օրինակ ֆինանսական գործիքների միջոցով։

Իշխանությունն ընդդեմ քաղաքացիական վերահսկողության․ ՔԿ-ն դատի է տվել AntiCor-ին


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից «AntiCor.am» հարթակի դեմ ներկայացված դատական հայցը արդեն չի կարող դիտարկվել որպես սովորական իրավական գործընթ…