Ավստրիայում մանկական սննդի մեջ առնետի թույն է հայտնաբերվել

Ավստրիայում ոստիկանությունը HiPP մանկական սննդի տարայի մեջ առնետի թույն է հայտնաբերել. The Guardian-ը հաղորդում է, որ ապրանքն արդեն հետ է կանչվել խանութներից՝ հաճախորդների բողոքից հետո։

Հետկանչը վերաբերում էր գազարի և կարտոֆիլի պյուրեի 190գ. տարայի։ Բուրգենլանդի դաշնային երկրամասի ոստիկանության տվյալներով՝ նմուշում թունավոր նյութ է հայտնաբերվել։ Նմանատիպ նախնական արդյունքներ են ստացվել Չեխիայում և Սլովակիայում առգրավված տարաների համար։

Արտադրողը չի բացառել կեղծման հնարավորությունը։ Ընկերությունը հայտարարել է, որ տարաները կարող էին բացվել և փոխարինվել արտադրությունից հետո՝ բաշխման փուլում։

Ոստիկանությունը նաև գրանցել է կեղծման նշաններ՝ վնասված կափարիչներ, բացակայող անվտանգության կնիքներ, անսովոր հոտ և տարաների ներքևի մասում կարմիր շրջանաձև պիտակ։

Հետկանչը տարածվել է Ավստրիայի մոտ 1500 Spar խանութների վրա։ Ընկերությունը ընդգծել է, որ սա կանխարգելիչ միջոց է, և որ իրավիճակը չի ազդում այլ երկրների վրա։

Ֆրանսիան և Հունաստանը ևս հինգ տարով կերկարաձգեն պաշտպանական համաձայնագիրը. Մակրոնը կմեկնի Աթենք

Մակրոնն ու Հունաստանի կառավարությունը կքննարկեն նաև ծովային անվտանգությանն ու Հորմուզի նեղուցին առնչվող հարցեր

Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին


Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ–ին ու ԲՀԿ–ի ցուցակի 2–րդ հորիզոնականում ԱԺ ընտրություններին մասնակցող, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին մեղադրում…

Նիկոլի այցին զուգահեռ` ստորագրահավաք Գյումրիում


Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել՝ Վարդանանց հրապարակում համերգ տալու նպատակով, նույն հրապարակում, սակայն, տարբեր իրականություն էր։ Միաժամանակ կազմակերպ…

Նիկոլի այցին զուգահեռ` ստորագրահավաք Գյումրիում


Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել՝ Վարդանանց հրապարակում համերգ տալու նպատակով, նույն հրապարակում, սակայն, տարբեր իրականություն էր։ Միաժամանակ կազմակերպ…

Արման Բաբաջանյանը հայտնել է ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները

Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները։ Այդ մասին տեղեկանում ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի Ֆեյսբուքի էջից։

 

«Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։

 

Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։

 

Հայ, Հայաստան, հաղթանակ»,- նշված է գրառման մեջ։

Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 76 կգ ու 80 կգ: Այս վարժությունում նա 5-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 95 կգ: Այս ձևում նա 14-րդն է: Երկամարտի 175 կգ արդյունքով` Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:

Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 74 կգ ու 78 կգ: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 96 կգ ու 101 կգ: Այս վարժությունում նա 7-րդն է:

Երկամարտի 179 կգ արդյունքով` Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում 6-րդն է: