Դատարանը մերժել է կալանավորել Սամվել Կարապետյանի աջակիցներին

Դատարանը մերժել է կալանավորել Սամվել Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին․ տեղեկացնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները:

Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- նշել է նա։

 

«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim

«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ամերիկյան որոշ ռազմանավերի՝ ի պատասխան Իսլամական Հանրապետությանը պատկանող նավի կալանման, հաղորդում է Tasnim-ը՝ հղում կատարելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակին։

Նրա տվյալներով` ԱՄՆ զինված ուժերի կողմից կալանված նավը Չինաստանից ուղևորվում էր դեպի Օմանի ծոց, ԱՄՆ զինվորականները կրակ են բացել դրա վրա՝ խախտելով հրադադարը, և շարքից հանել են նավիգացիոն համակարգը։ Ի պատասխան՝ Իրանը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է ամերիկյան նավերի վրա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է գրել հեղափոխության մասին

Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի…

CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)

CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Օմանի ծոցում իրանական առևտրային նավի կալանումը, որը փորձում էր ճեղքել ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։

CENTCOM-ի տվյալներով՝ իրանական նավը մի քանի նախազգուշացում է ստացել շրջափակումը խախտելու վերաբերյալ։

«Երբ Touska-ի (նավի՝ խմբ.) անձնակազմը վեց ժամ շարունակ հրաժարվել է կատարել կրկնվող պահանջները, (ԱՄՆ ռազմածովային ուժերի էսմինեց՝ խմբ.) Spruance-ը հրամայել է տարհանել (իրանական նավի՝ խմբ.) մեքենայական սենյակը։ Այնուհետև էսմինեցը շարքից հանել է նավը՝ կրակ բացելով մեքենայական սենյակի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նավն այժմ գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։

Դուրովը Ֆրանսիայում հայտարարել է տասնյակից ավելի մեղադրանքների մասին

Ըստ նրա՝ գործը վերաբերում է հանցավոր խմբի շրջանակներում անօրինական գործարքների համար օգտագործվող առցանց…

Դուրովը Ֆրանսիայում հայտարարել է տասնյակից ավելի մեղադրանքների մասին

Ըստ նրա՝ գործը վերաբերում է հանցավոր խմբի շրջանակներում անօրինական գործարքների համար օգտագործվող առցանց…

Ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ Փաշինյան

Եվ 2021 թվականի ընտրությունների ամփոփումից հետո ու նաև հիմա ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին…

Գյումրու տոնին 25 հազար մարդ է հավաքվում, երեկ 5 հազար էլ չկար


Մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ կադրեր Գյումրու երեկվա համերգից: Բարձրությունից արված տեսանյութում հստակ երևում է՝ ինչքան մարդ է հավաքվել Փաշինյանի Վարչաբե…

Ամերիկացիներն Օմանի ծոցում իրանական նավ են զավթել

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն Օմանի ծոցում զավթել են Իրանի դրոշով նավարկող բեռնատար նավ․ գրում է «РИА Новости»-ն։

Այն, ըստ ԱՄՆ նախագահի, փորձել է դուրս գալ ծովային շրջափակումից, բայց չի հաջողվել։

«Մեր նավը կանգնեցրեց այն։ Իրանական նավն այժմ մեր լիակատար վերահսկողության տակ է, և հիմա ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- նշել է Թրամփը։