Մեր առաքելությունն Իրանում կշարունակվի մինչև ռեժիմի փոփոխությունը․ Իսրայելի հետախուզության ղեկավար

 Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հայտարարել է Իրանի դեմ արշավի շարունակելու մտադրության մասին։

«Մեր առաքելությունը դեռ չի ավարտվել։ Մենք չէինք սպասում, որ այս առաքելությունը կավարտվի ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, բայց մենք նաև պլանավորել էինք, որ մեր արշավը կշարունակվի և կդրսևորվի Թեհրանում տեղի ունեցած հարձակումներից հետո։ Մեր նպատակին կհասնենք միայն այն դեպքում, երբ այս ծայրահեղական ռեժիմը փոխարինվի», – հայտարարել է Բարնեան։

«ՔՊ-ն ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ են, մեզ մի՛ ընտրեք». Արշակ Սրբազան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՔՊ-ն ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ են, մեզ մի՛ ընտրեք». Արշակ Սրբազան

«Նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ այդպիսի թեզ ամրագրելը հակասահմանադրական է: Երկրի իշխանությունը նման գործառույթով օժտված չէ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրում ընդգրկված դրույթին, որով նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն:

«Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է ընդգրկել, ինքնին խոսում է այն մասին, որ ինչպես նախընթաց ծրագրում ընդգրկված թեզերը չեն իրագործվել, նույնը և սա չեն կարող իրագործել: Ես սրա մեջ ուրիշ ուղերձ էլ եմ տեսնում, ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ, դավանող են, մեզ մի՛ ընտրեք»,- հավելել է Սրբազանը:

Սանչեսը հայտարարել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի հարցում Չինաստանի հնարավոր դերակատարման մասին

Չինաստանից բացի՝ դժվար է պատկերացնել մեկ այլ միջնորդի, որն ի վիճակի կլինի կարգավորել Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը․․․

Սամվել Կարապետյանը միշտ ժպիտը դեմքին մեզ ասում է՝ ամեն ինչ լավ է լինելու.Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամվել Կարապետյանը միշտ ժպիտը դեմքին մեզ ասում է՝ ամեն ինչ լավ է լինելու.Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձերբակալված աշակերտ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հարվածի պատճառով. պատգամավոր

Օգտվելով նիստերի դահլիճում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությունից․․․

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը


Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, այս մասին հայտնում է Ալիկ Ալեքսանյանը։

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը


Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, այս մասին հայտնում է Ալիկ Ալեքսանյանը։

Ալեն Սիմոնյանը պիտի պատժվի, եթե 44-օրյայի քննիչ հանձնաժողովի շրջանակում շրջանցել է օրենքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալեն Սիմոնյանը պիտի պատժվի, եթե 44-օրյայի քննիչ հանձնաժողովի շրջանակում շրջանցել է օրենքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրք ընդդիմադիր նախկին կուսակցապետը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

Քըլչդարօղլուն դատարանում հայտարարել էր, թե ինքը դատարանում է ընդամենը «գողին գող ասելու» համար…

Սա հերթական ցեխոտ, կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերին․ Արշակ սրբազանը՝ Արման Սարոյանի վերաբերյալ Փաշինյանի որոշման մասին

Այդ մարդուն, որը հեռացված է Եկեղեցուց, ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես ինչ-որ հոգևոր ծառայության։ Նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Հիմա սա հերթական միջամտությունն է, ցեխոտ, կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերին․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ մեկնաբանելով  Փաշինյանի կողմից կարգալույծ Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոսը) «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը»,- հայտնել էին Մայր Աթոռից։