«Ամուլսար» նախագիծը նոր տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում․ Գնել Սանոսյան

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր իրադարձություն կդառնա Հայաստանի տնտեսության համար և կարող է նոր չափանիշներ սահմանել լեռնահանքային ոլորտում։ Լրագրողների…

Վաղը Երևանում մի քանի ժամ բազմաթիվ փողոցներ փակ են լինելու

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

Ծիծեռնակաբերդի խճուղի,

Բրազիլիայի հրապարակ,

Աթենքի փողոց,

Իսակովի պողոտա,

Հաղթանակի կամուրջ,

Մաշտոցի պողոտա,

Պարոնյան փողոց,

Պռոշյան փողոց,

Ուրուգվայի հրապարակ,

Արգիշտի փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց,

Բեյրութի փողոց,

Իտալիայի փողոց,

Վազգեն Սարգսյան փողոց,

Հանրապետության հրապարակ,

Նալբանդյան փողոց,

Թումանյան փողոց,

Աբովյան փողոց,

Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

ՆԱՏՕ-ն հերքում է Կալինինգրադի շրջափակման ծրագրերը. Մոսկվայի և Բրյուսելի հեռակա բանավեճը

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ չի պատրաստվում ռազմական կամ տնտեսական շրջափակման ենթարկել Ռուսաստանի Կալինինգրադի մարզը: ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն ընդգծել է, որ նման լուրերն ու սցենարները իրականությանը չեն համապատասխանում և արհեստական օրակարգ են:

Այս հայտարարությունը հետևել է եվրոպական որոշ երկրների ու պաշտոնյաների՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, որոնք Մոսկվայում ընկալվել էին որպես ուղղակի սպառնալիք՝ ռուսական էքսկլավի անվտանգության նկատմամբ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կալինինգրադի հնարավոր շրջափակման մասին արևմտյան քննարկումները որակել էր որպես «մոլեգնած ու անպատասխանատու հայտարարություններ»:

«Ռուսաստանի զգուշացումները, որ Կալինինգրադի մարզի շրջափակման փորձի դեպքում կօգտագործվի ռազմական ամբողջ արսենալը, սպառնալիք չեն, այլ հնարավոր պատասխանի հստակ նկարագիր»,- նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները տարածքային ամբողջականությունն ու էքսկլավի անվտանգությունն ապահովելու համար։

 

Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել հարևան Սաուդյան Արաբիայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա եմենցի հութիների իրականացրած…

Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը

Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։ Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալվածի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Մոսկվան խոշոր հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնել քաղաքապետը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի վրա երեկ երեկոյան և գիշերը մի քանի տարվա ընթացքում ամենախոշորներից մեկն էր։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած պաշտոնական տվյալներին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 10-ը Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է 403 անօդաչու թռչող սարք։

«Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից արտաքին մուտքերի մոտ, ընդորում՝ 25 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս», – հայտնել է քաղաքապետը։

Սոբյանինն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 20-ի առավոտը հետ է մղվել հակառակորդի ԱԹՍ-ների կողմից կատարված խոշորագույն հարձակումներից մեկը. այդ ժամանակ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք, որոնցից 450-ը մոտենում էին Մոսկվային։

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանը «աղետալի պարտություն» է կրել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում։ Ինչպես փոխանցում է Գրուզիա Օնլայնը,…

Վաղը Երևանում մի քանի ժամ բազմաթիվ փողոցներ մասնակի կամ ամբողջությամբ փակ են լինելու

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից…