«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան խոշորացված համայնքի կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ։ «Հայրենիք» կուսակցությունը` Աշոտ Հայրապետյանի թեկնածությամբ, ընտրական կարգախոսն է՝ «Մեկ համայնք, մեկ նպատակ՝ զարգացում»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արսեն Գեւորգյանը՝ «Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից» կարգախոսով։ ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է, որի թեկնածությունը կուսակցությունը հաստատել էր դեռեւս օգոստոսին: Նա քարոզարշավ է անում «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով: ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Արտակ Ալեքսանյանն է՝ «Հույս, հավատ, սեր» կարգախոսով: Ստեփանավանի գործող ղեկավար, վեց տարի ՔՊ-ի թիմում աշխատած Արմեն Գրիգորյանն էլ ընտրություններին մասնակցելու է «Գործարար» կուսակցությամբ։ Ստեփանավանում թեժ մրցակցություն է սպասվում:

Ամիսներ առաջ պաշտպանության նախարար՝ լոռիբերդցի Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր, ստեփանավանցի Արփի Դավոյանը համայնքապետ Գրիգորյանի կողքին էին, այժմ Պապիկյանն իր հարազատ գյուղի համայնքապետին է սատարում: Ստեփանավանում ոմանք խոսում են, թե իբր Արմեն Գրիգորյանն իր թեկնածությունը դրել է Սուրեն Պապիկյանի կամքին հակառակ, ոմանք ասում են` նա Պապիկյանի «դաբրոն» ունի: Ստեփանավանում հաղթելու որոշակի ռեսուրս ունի Արմեն Գրիգորյանը, Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը: Հնարավոր է, որ ընտրություններից հետո նրանք կոալիցիա կազմեն: Ընտրությունների ելքը կարող են որոշել Գյուլագարակ համայնքի բնակիչները` վարչական ղեկավար Խաչիկ Վարդանյան:

Մեզ պատմեցին նաեւ, որ Արմեն Գրիգորյանն իր թեկնածությունը դնելուց հետո սկսել է սերտ համագործակցել Սուրեն Պապիկյանի դեմ: Գյուլագարակի համայնքապետարանում աշխատում է Պապիկյանների կլանը․ Պապիկյանի փեսայի քույրը՝ Նատալյա Նալբանդյանը, քրոջ ամուսինը՝ Էդիկ Թորոսյանը, որին վերջերս ազատել են աշխատանքից, քրոջ սկեսրայրը՝ Վալիկո Թորոսյանը, քրոջ աղջիկը՝ Զեմֆիրա Թորոսյանը: Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանն Էդիկ Թորոսյանին առաջարկել է ընտրություններին իրեն աջակցել, Գյուլագարակից ձայներ հավաքել, որի դիմաց հետո նրան կնշանակեն համայնքի վարչական ղեկավար: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ:

– Առաջադրվել եք հանրությանը ոչ այնքան հայտնի մի կուսակցությամբ, կհաջողվի՞ Ձեզ հաղթել ընտրություններում եւ կրկին զբաղեցնել համայնքապետի աթոռը:

– Իհարկե, միանշանակ:

– ՔՊ-ի թեկնածուն Արայիկ Ներսիսյանն է, եթե ՔՊ-ն իր ողջ ներուժը դնի, եւ ընտրություններում հաղթի Ներսիսյանը, Դուք համայնքապետարանում որեւէ պաշտոն կզբաղեցնե՞ք:

– Նման բան բացառվում է, չեմ էլ մտածել, չեմ էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ: Արայիկ Ներսիսյանը չի կարա զբաղեցնի այդ պաշտոնը:

– Մարտական եք տրամադրված:

– Միանշանակ, իհարկե:

– Ասում են, որ Դուք առաջադրվել եք Սուրեն Պապիկյանի կամքին հակառակ, սակայն, վերլուծելով իրավիճակը, տեսնում ենք, որ առանց Սուրեն Պապիկյանի «դաբրոյի» դժվար թե առաջադրվեիք: Տպավորություն է, որ ՔՊ-ն Ստեփանավանում թույլ է եւ որոշել է 2-3 ճակատով պայքարել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի դեմ:

– Ես՝ ինքս, առաջադրվել եմ իմ ցանկությամբ, բացարձակապես ոչ մեկի դաբրոն չունեմ եւ ոչ էլ դրա կարիքն ունեմ: Ես այդ դաբրոն ժողովրդի կողմից ունեմ: Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանին», չեմ տեսնում, որ մի քանի քաղաքական ուժ պետք է միավորվի՝ «Ուժեղ Հայաստանի» դեմ պայքարելու համար:

– Մեր տեղեկություններով՝ Դուք առաջարկել եք Պապիկյանի բարեկամներին, որ Գյուլագարակ համայնքում Ձեր օգտին աշխատեն, դրա փոխարեն, օրինակ, Էդիկ Թորոսյանին խոստացել եք Գյուլագարակի վարչական ղեկավարի պաշտոնը, ասում են նաեւ՝ շինանյութով եք օգնել, որ նախատեսված է եղել Աշոտաբերդ թաղամասի շինարարության համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Աշոտաբերդ, Էդիկ Թորոսյան, օգնել եւ մյուս նման բաներ չկան, չեմ էլ պատկերացնում, թե ինչից եք խոսում: Էդիկ Թորոսյանի որդին մեր թիմի ավագանու ցուցակում է ներառված: Ինչ վերաբերում է պաշտոն խոստանալուն, թե՛ իմ ավագանու ցուցակում ներառված իմ գործընկերները՝ 35 հոգի, թե՛ իմ կողքի թիմակիցները, ի տարբերություն այլ ուժերի, որոնք պաշտոններ են խոստանում, բացարձակապես մեկը չի կարող ասել, որ ես որեւիցե մեկին պաշտոն եմ խոստացել։ Դա իմ սկզբունքներին հակասում է: Միասին` եթե թիմ ենք, ուրեմն մեկս մյուսին խոստանալու բան չունենք: Կհաղթենք, իհարկե, իմ թիմակիցները պետք է լինեն համապատասխան աշխատանքներով ապահովված:

– Դուք ավագանու որոշմամբ շնորհեցիք, ապա անձամբ հանձնեցիք բարերար Էմիլ Երիցյանին «Ստեփանավանի երախտագիտություն» պատվո նշանն ու շնորհակալագիրը։ Ավագանու այդ օրվա որոշմամբ «Ստեփանավանի երախտագիտություն» պատվո նշանով ու շնորհակալագրով պարգեւատրել էիք նաեւ Սուրեն Պապիկյանին: Իսկ ինչո՞ւ նրան անձամբ չեք հանձնել, ե՞րբ կհանձնեք, ի՞նչ պայմաններում:

– Սուրեն Պապիկյանին չենք հանձնել, առաջիկայում կհանձնենք, պարզապես ժամանակ չի եղել, հրավիրելու ենք Ստեփանավանի համայնքապետարան եւ հանձնելու ենք:

– Ընտրություններից հետո՞:

– Իհարկե, հիմա ես արձակուրդում եմ:

– Հունիսի 7-ին Սուրեն Պապիկյանի հետ քարոզարշավ էիք անում, անգամ աղավնիներ օդ թռցրիք՝ խաղաղություն գոչելով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս չկա կնքված խաղաղության պայմանագիր: Հավատո՞ւմ եք Փաշինյանի բերած խաղաղության օրակարգին:

– Բերեք՝ զերծ մնամ պատասխանելուց: Անձամբ ես խաղաղությանը հավատում եմ եւ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը` խաղաղության հետ պայմանավորված, բացարձակապես առարկություններ, այլ դիտարկումներ չունեմ:

– Քարոզարշավի վրա որքա՞ն գումար եք ծախսել եւ ի՞նչ միջոցներից:

– Ես այդ գումարներով չեմ զբաղվում, ֆինանսավորում են իմ թիմակից ընկերները:

– Ընտրություններից հետո բացառո՞ւմ եք Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա կազմել:

– Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ ամեն ինչ:

– Խնդիրնե՞ր կան Ձեր եւ Ներսիսյանի միջեւ, ոնց հասկանում ենք՝ ձեր ջրերը մի առվով չեն գնում:

– Չէ, էդ անուն-ազգանունին այդքան էլ կարեւորություն չեմ տալիս, որ այլ հարաբերություններ կամ… կխնդրեմ՝ անցանք, այլ հարցեր կա՞ն:

– Ասացիք՝ պայքարում եք, որ հաղթեք, այլ տարբերակ չեք էլ քննարկում, ամեն դեպքում` եթե չընտրվեք, ինչո՞վ եք զբաղվելու:

– Բացառվում է, պատասխանատու ձեւով Ձեզ ասում եմ՝ հաղթելու եմ:

ԿՀՎ նախկին աշխատակիցն իրեն մեղավոր է ճանաչել 194 միլիոն դոլարի խարդախության մեջ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին բարձրաստիճան աշխատակից Դևիդ Ջ. Ռաշը խոստովանել է իրեն մեղավոր խարդախության մեջ, որի հետևանքով ամերիկյան պետությունը կորցրել է մոտ 194…

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի վավերացումը։ Ըստ համաձայնագրի, բանկը համաձայնել է Հայաստանին տրամադրել 240 մլն դոլարի ոչ արտոնյալ պայմաններով վարկ եւ 24.4 մլն դոլար` արտոնյալ պայմաններով։ Ըստ կառավարության, վարկը ուղղվում է հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին, իսկ ծրագրի նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը եւ նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Պարզ ասած` արցախցիներին աջակցելու անվան տակ գումար են բերում, բայց պարզ չէ, թե ինչ տոկոսադրույքով են այդ վարկերը հասնելու կարիքավորներին եւ ինչքան գումար է պետական գանձարան մտնելու:

«Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների…

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ – Հրապարակ

Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիս բնակավայրում։ Բնակիչներից մեկն էր իրենց գյուղում երեք տղամարդ տեսել եւ ահազանգել է ոստիկանությանը՝ կասկածելով, որ ադրբեջանցիներ են։

Լուրերը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց հերքել դրանք։ «Տարածված տեղեկությունները (ադրբեջանցիների ներթափանցման մասին) չեն համապատասխանում իրականությանը»,- ուշացումով հայտնեցին այս կառույցից։

Մեղրիի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրենց համագյուղացին է երեք անծանոթ տղամարդ տեսել՝ ընկույզի ծառերի մոտ, նրանց հագին եղել է զինվորական համազգեստ, եւ դա է եղել պատճառը, որ կասկածել է, թե ադրբեջանցիներ են: «Հիմա էլ ասում են, թե ուրիշ գյուղերից են եղել` եկել են պոպոք գողանալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ մինչեւ ԱԱԾ-ի հերքումը մեզ ասել էր, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են, իսկ ավելի ուշ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Լեւոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հունիսի 7-ի ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած երեք ընդդիմադիր ուժերի ղեկավարների դեմ քրեական հետապնդումների, TRIPP-ը, գերիների ու Հայաստան ներխուժած զինված ադրբեջանցու հարցերը։

Մեր տեղեկություններով, երկուշաբթի օրը նախատեսվում է հանդիպում «Հայաստան» խմբակցության անդամների եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ: Չնայած հանդիպումը հնարավոր է հետաձգվի, քանի որ ԱԺ-ն երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրել։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել Շվեդիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ։

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին ուղղված հրապարակային հրավերից հետո, երբ կոչ էր…

Ավստրալիայի գաղութացումը հանգեցրել է անտառային հրդեհների սպառնալիքի կտրուկ աճի. հետազոտություն

1000 տարվա ժամանակահատվածն ընդգրկող հատակային նստվածքների վերլուծությունը ցույց է տվել, որ Ավստրալիայի գաղութացումը հանգեցրել է լանդշաֆտի զգալի մասի վերափոխմանը խիտ…

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։ Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։ Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն: Չէ՞ որ մեծ շոուով կալանավորեցին 18 անձի, ամիսներով կալանքի տակ պահեցին, իսկ Բագրատ սրբազանը դեռ տնային կալանք է կրում: Հիմա պարզվում է՝ ապացույց չկա, գործը կեղծ է, եւ այդքան քննիչ ու դատախազ գործ կարելով` քաղաքական պատվեր կատարելով են այսքան ժամանակ զբաղված եղել:

Բիզնես սովորելը նման է քայլել սովորելուն. դուք սովորում եք ընկնելով և ոտքի կանգնելով. հաջողակ մտքեր հարուստ մարդկանցից

«Երբեք մի հանձնվեք։ Այսօր ծանր է, վաղն ավելի վատ կլինի, բայց վաղը չէ մյուս օրը անպայման արև կծագի»։ — Ջեք Մա («Դոֆամին» ալիքի նախաբանի հեղինակը)

«Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Արագ փոփոխվող աշխարհում սա միակ մարտավարությունն է, որը Երաշխավորված տանում է ձախողման»։ — Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի համահիմնադիր

«Հաճախ ամենաամբիցիոզ նպատակներին հասնելն ամենապարզն է։ Մարդիկ բավարար չափով «խենթ» չեն՝ իրենց վրա վերցնելու անհնարին թվացող առաջադրանքներ։ Իսկ դա նշանակում է, որ դուք ավելի քիչ մրցակիցներ կունենաք»։ — Լարի Փեյջ, Google-ի համահիմնադիր

«Եթե սկսեք որևէ նոր բան անել, պատրաստ եղեք նրան, որ ձեզ սխալ կհասկանան»։ — Ջեֆ Բեզոս, Amazon-ի հիմնադիր

«Հաջողությունը վատ ուսուցիչ է։ Այն ստիպում է խելացի մարդկանց մտածել, թե իրենք չեն կարող պարտվել»։ — Բիլ Գեյթս, Microsoft-ի համահիմնադիր

«Պարզապես չարչարվեք չորսի փոխարեն։ Եթե մյուսները աշխատում են շաբաթական 40 ժամ, իսկ դուք քրտնաջան աշխատում եք 100 ժամ, նույնիսկ նույն բանն անելով՝ դուք կկարողանաք արդյունքի հասնել երկուսուկես անգամ ավելի արագ։ Այն, ինչի համար մյուսներից մեկ տարի կպահանջվի, դուք կկարողանաք անել չորս ամսում։ Իսկ եթե ծույլ եք, պարզապես ժամանակ մի վատնեք սեփական բիզնես սկսելու վրա»։ — Իլոն Մասկ, ինժեներ, գյուտարար, PayPal, SpaceX, Tesla ընկերությունների համահիմնադիր

«Անհնար է ապրել կյանքը՝ առանց որևէ հարցում ձախողվելու։ Իսկ եթե ապրում եք զգուշորեն՝ մշտապես վախենալով ձախողումից, դուք արդեն իսկ ձախողվում եք լռելյայն»։ — Ջոան Ռոուլինգ, գրող, Հարի Փոթերի մասին վեպերի շարքի հեղինակ

«Ձեռնարկատիրությունը պարզապես բիզնեսի տիրապետումը չէ։ Դա աշխարհին նայելու ձև է՝ հնարավորություններ գտնելով այնտեղ, որտեղ մյուսները խոչընդոտներ են տեսնում, և ռիսկի դիմելով, երբ մյուսները չեն համարձակվում»։ — Մայքլ Բլումբերգ, Bloomberg լրատվական գործակալության սեփականատեր

«Եթե կարծում եք, որ որևէ բան պետք է արվի, արեք դա ինքներդ։ Ուսումնասիրելով մեզ՝ ֆրանսիացիներիս, մենք լիքը լավ գաղափարներ ունենք, բայց հազվադեպ ենք դրանք կյանքի կոչում»։ — Բերնար Արնո, Louis Vuitton-ի գլխավոր տնօրեն (CEO)

«Ես միշտ ասում եմ, որ մեծ բանի մասին երազելը ոչ մի կերպ ավելի բարդ չէ, քան փոքր բանի մասին երազելը։ Մի վախեցեք երազել»։ — Ժորժե Պաուլու Լեման, բրազիլա-ամերիկյան 3G Capital ներդրումային ընկերության համահիմնադիր

«Ձեռնարկատերը ծնվում է ռիսկի ծարավով։ Բայց չի կարելի մոռանալ նաև մյուս որակների մասին՝ քաջություն, հավատ սեփական ուժերի հանդեպ և, ամենակարևորը, ձախողումներից սովորելու ու պարտություններից հետո ոտքի կանգնելու ունակություն»։ — Շելդոն Ադելսոն, Las Vegas Sands կորպորացիայի խորհրդի նախագահ

«Եթե առաջարկեք իրոք լավ ապրանք, որը պետք է մարդկանց, փողն անպայման ի հայտ կգա»։ — Ֆորեստ Մարս-կրտսեր, ձեռնարկատեր, Mars, Inc. հրուշակեղենի ընկերության ժառանգորդ

«Որքան էլ տաղանդավոր լինեք և որքան էլ ջանասիրաբար փորձեք, որոշ բաներ պարզապես ժամանակ են պահանջում։ Չէ՞ որ դուք չեք կարող երեխա ծնել մեկ ամսում՝ հղիացնելով ինը կնոջ»։ — Ուորեն Բաֆեթ, ձեռնարկատեր, ներդրող, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը

«Իմ ֆինանսական հաջողության գաղտնիքն այն է, որ կյանքիս ոչ մի րոպեի ընթացքում չեմ մտածել փողի մասին»։ — Օպրա Ուինֆրի, հեռուստավարող

«Երբ հետ եմ նայում անցյալի հաջողություններին, հասկանում եմ, որ ամենամեծ պարգևը եղել են հարաբերությունները մարդկանց հետ, ում հետ ինձ կապել է կյանքը։ Փողը պատահական բոնուս է»։ — Ռեյ Դալիո, Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր

«Մարդկանց մեծ մասը հանձնվում է՝ գրեթե հասնելով հաջողության։ Նրանք դուրս են գալիս մրցավազքից ֆինիշի գծից մեկ մետր առաջ՝ խաղի վերջին րոպեին և հաղթական քայլից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա»։ — Ռոս Պերո, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ

«Բիզնես սովորելը նման է քայլել սովորելուն։ Դուք չեք հետևում պարզապես հրահանգներին․ դուք սովորում եք ընկնելով և ոտքի կանգնելով»։ — Ռիչարդ Բրենսոն, Virgin Group կորպորացիայի հիմնադիր

«Գաղտնիքն այն է, որ հաջողության հասնել կարելի է միայն բավարար վճռականության և ջանասիրության դեպքում։ Հեշտ ճանապարհներ չեն լինում»։ — Իզաբել դուշ Սանտուշ, Unitel բջջային օպերատորի և անգոլական Banco BIC բանկի համասեփականատեր

«Բոլորն ասում են, թե փողով երջանկություն չես գնի։ Չնայած դրան, եթե ես միշտ մտածում էի, որ շատ մեծ փողերը ինձ գոնե մի փոքր ավելի երջանիկ կդարձնեն, պարզվեց՝ դա այդպես չէ»։ — Սերգեյ Բրին, Google-ի համահիմնադիր

«Առաջին բանը, որ պետք է անեք ճանապարհորդության սկզբում՝ խանութից գնված քարտեզը աղբամանը նետելն ու ձերը գծելն է»։ — Մայքլ Դել, Dell համակարգիչների և բաղադրիչների արտադրող ընկերության գլխավոր տնօրեն (CEO)