Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է պատմականորեն ամենացածր մակարդակի՝ նվազելով և հասնելով ինչև 15%։

Նման պատկեր է ստացվել ՝ ըստ La Tribune Dimanche-ի կողմից հրապարակված Ipsos BVA-Cesi barometer տվյալների։

Մակրոնի ժողովրդականությունը հասել է իր ամենացածր մակարդակին՝ 2017 թվականին նախագահի պաշտոնում նրա առաջին ընտրվելուց ի վեր։

Այս հարցման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը հասել է իր ամենացածր՝ 15% վարկանիշին, որը մեկ տոկոսային կետով ցածր է մեկ ամիս առաջվա 16%-ի համեմատ։

Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ստիպված են եղել լքել Իրաքը՝ իրանական զինված ուժերից կրած…

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում

2027 թվականին ոմանք ստիպված կլինեն շատ աշխատել՝ առանց արագ արդյունք ստանալու։ Մի դեպքում ավելի դժվար կլինի պայմանավորվել գործընկերների հետ, մյուսում ընտանեկան հոգսերը ժամանակ չեն թողնի սեփական գործերի համար։ Հատկապես տհաճ կլինի այն զգացողությունը, թե ջանքերը ոչ ոք չի նկատում, թեև, ըստ կանխատեսման, դա միշտ չէ, որ կհամապատասխանի իրականությանը։

Կարևոր է ձեզնից չպահանջել բոլոր հարցերի միաժամանակյա լուծում։ Ոմանց կօգնի աշխատանքի մեջ հետևողականությունը, մյուսները պետք է ավելի հստակ արտահայտեն իրենց շահերը կամ ընդունեն աջակցությունը։

Ստորև ներկայացնում ենք, թե յուրաքանչյուր նշանի համար որ դժվարությունը կլինի գլխավորը, և ինչին կարելի է ապավինել ոչ հեշտ շրջանն անցնելիս։

Կարիճ
Մարտից մինչև հունիս ձեզ համար հեշտ չի լինի ուրիշների հետ միասին աշխատելը։ Կցանկանաք շատ բանի հասնել, իսկ գործընկերները միշտ չէ, որ կհամաձայնեն ձեր պահանջների և գործելու ձևի հետ։ Այդ պահերին հատկապես ուժեղ կլինի այն զգացողությունը, թե ամեն ինչի համար ստիպված եք միայնակ պատասխան տալ։ Բայց օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կմնան․ սեփական ապրումների պատճառով նրանց մասնակցությունն անմիջապես չեք նկատի։

Փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ խանգարում աջակցությունն ընդունել, և յուրաքանչյուր վեճից հետո մի փոխեք աշխատանքի ուղղությունը։ Արդեն օգոստոսին հիմքեր կունենաք համոզվելու, որ ընտրված ռազմավարությունը ճիշտ էր։ Աշնանը խնդիրները դեռ շատ կլինեն, բայց ավելի պարզ կդառնա, թե ինչպես դրանք լուծել։ Դա թույլ կտա ավելի վստահ գործել, նույնիսկ եթե ծանրաբեռնվածությունն անմիջապես չնվազի։

Ջրհոս
Մայիսից մինչև հուլիս աշխատանքում շատ ուժեր կներդնեք, բայց դրա դիմաց կարող եք նկատելի պարգև չստանալ։ Երբ նույնիսկ արդյունքն աննկատ է մնում, դժվար է չկասկածել, թե ինչի համար եք այդքան ջանք գործադրել։ Սակայն կանխատեսումը հստակ ասում է՝ ջանքերի անիմաստ լինելու տպավորությունը սխալ կլինի։ Օգոստոսին կսկսվեն փոփոխություններ, որոնք կօգնեն տեսնել կատարված աշխատանքի իմաստը։

Դեռ մինչև ապրիլ որոշեք ձեր հիմնական նպատակները՝ չփորձելով յուրաքանչյուր մանրուք կանխատեսել։ Այդպես ավելի հեշտ կլինի հաղթահարել սպասման ամիսները և ամեն առիթով չշեղվել կասկածների պատճառով։ Եթե օգոստոսից մինչև հոկտեմբեր ցանկանաք աշխատանքը փոխել, նախ մտածեք, թե կոնկրետ ինչպես դա անել։ Տարեվերջին կրկին ստիպված կլինեք համատեղել ընտանիքին օգնելն ու գործնական խնդիրները, բայց մինչև դեկտեմբեր ավելի լավ կհասկանաք, թե ինչպես գործել հետագայում։

Աղեղնավոր
Տարեսկզբին հաճախ կօգնեք ուրիշներին՝ հետաձգելով սեփական գործերը։ Ընտանիքին աջակցելը կամ այն նախագծի վրա աշխատելը, որը գործընկերները չեն կարողացել ավարտել, կարևոր կլինեն, բայց ձեր խնդիրները ոչ մի տեղ չեն անհետանա։ Մինչև մարտի վերջ դրանք կարող են այնքան կուտակվել, որ ստիպված լինեք շտապ լուծել։ Այստեղ հոգնածությունը կապված կլինի ոչ թե կարողությունների պակասի, այլ պարտավորությունների քանակի հետ։

Մի մոռացեք ձեր շահերի մասին, նույնիսկ երբ ուրիշի խնդիրն ավելի հրատապ է թվում։ Տարվա երկրորդ կեսին հատկապես դժվար կլինի ուշադրություն հատկացնել միայն մեկ ոլորտի․ մինչ զբաղված եք դրանով, մյուսում դժվարություններ կսկսեն առաջանալ։ Կօգնեն հոգեհարազատ մարդիկ, որոնք հասկանում են ձեր ծանրաբեռնվածությունը։ Նրանց հետ ավելի հեշտ կլինի գործերը հաղթահարել, քան կրկին ամեն ինչ ձեզ վրա վերցնել։ Մինչև դեկտեմբեր հետագա աճի կոնկրետ հնարավորություններ կհայտնվեն, թեև դրանք նույնպես ջանքեր կպահանջեն։

Հնդկաստանի մայրաքաղաքում երկու օր է՝ բողոքի ցույցեր են

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հոկտեմբերի 11-ին շարունակվում են երիտասարդների բողոքի ցույցերը․ մասնակիցները պահանջում են ընտրությունների գլխավոր հանձնակատար Գյանեշ…

ԱՄՆ-ը սահմանափակել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանների օգտագործումը իր աշխատակիցների համար

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը պարտավորեցրել է ամերիկացի պետական ծառայողներին հատուկ թույլտվություն ստանալ Ջիդդայի և Դամմամի օդանավակայաններից օգտվելու համար, հաղորդում…

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին

Էր Ռիադի օդանավակայանում հրթիռային հարվածի հետևանքով 12 մարդ է զոհվել։

Տեղեկությունը հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Ըստ հաորդագրության՝ զոհվածների թվում են Սաուդյան Արաբիայի չորս ու Բանգլադեշի երկու քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի մեկական քաղաքացիներ:

Տուժածների թիվը հասել է 309-ի, նրանց մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի մոտակայքում։

Մի շարք չվերթեր չեղարկվել են։

«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանության

Հարավային Կովկասում սահմանների սահմանազատման և ինքնիշխանության ճանաչման հարցերը շարունակում են մնալ տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաներից։ Ընդ որում, տարածքային և…

Ուկրաինան պատասխանել է Զելենսկիին փոխելու Թրամփի կոչին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդես է եկել նախագահ Վլադիմիր Զելենսկու աջակցությամբ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր…

ԱՄՆ-ում ձախողված մահապատիժ վերապրած Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել…

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ մանրամասներ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից, այս մասին SputnikArmenia-ին հայտնել է նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով ՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա վիճակը կայունացել է մետաղական կոնստրուկցիաների օգնությամբ։

«Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ», – նշել է քույրը։

Անիի որդու մատների վիրահատությունից հետո ձեռքը գիպսի մեջ է։