Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ. հայտնում են ՀՅԴ-ից։

«Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Հանա Ջալուլ Մուրոյի և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Եվրոպական խորհրդարանի տարբեր հարթակներում ներգրավված պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ տեսակետներն է ներկայացրել վերոհիշյալ հարցերի վերաբերյալ, կարևորել Հայաստանում օրենքի գերակայության,  քաղաքական ազատությունների լիարժեք իրացման երաշխավորման, ինչպես նաև իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու   գործում եվրոպական կառույցների դերակատարությունը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՅ Դաշնակցության և եվրոպական սոցիալիստական տարբեր շրջանակների հետ առաջանցիկ կերպով զարգացող հարաբերություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել դրանց հետագա խորացման վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն, արդար և տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ նախապայմանների և գործողությունների վերաբերյալ»,- ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ։

Շատ ջերմ հանդիպում ենք ունեցել Տավուշի մարզի թիվ 2 դպրոցի սաների, տնօրենի և ուսուցիչների հետ․ Արեգա Հովսեփյան

Այսօր իմ գործընկեր Արման Ավչյանի հետ շատ ջերմ հանդիպում ենք ունեցել Տավուշի մարզի թիվ 2 դպրոցի սաների, տնօրենի և ուսուցիչների հետ, հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

«Շատ եմ կարևորել հենց աղջիկների կրթությունը և կյանքում իրենց արժանվույն տեղ գտնելը:

Արման Ավչյանն, իր հերթին, կարևորել է ճիշտ մասնագիտություն ընտրելը և այդ գործում դպրոցի, մասնավորապես, ուսուցիչների դերակատարումը:

Ի՜նչ խոսք, առանձնակի սեր ունեմ Տավուշի բնության նկատմամբ, որն ունի մեծ զբոսաշրջային ներուժ: Դրա մասին էլ հենց խոսեցին մեր ուշիմ աշակերտները: Կրկին համոզվեցի` մարզերում մեր աշակերտների մոտիվացիան շատ ավելին է և պետք է այնպես անել, որ մարզերը չդատարկվեն: Դրա լուծումը վաղուց էինք ասել` արդյունաբերականացում»,– գրել է պատգամավորը:

Կրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի դրամաշնորհով «Հայաստանի կրթական նախաձեռնություն»- ը հնարավորություն կունենա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում։ Դրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։

«Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։ Համագործակցության մեկնարկը պաշտոնապես տրվել է ՀԿՆ գրասենյակում ստորագրման արարողությամբ։

«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարևորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին և «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», – նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության և կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների և համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին և ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», – նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

ԱՆՀՀ-ն և ՀԿՆ-ն կշարունակեն համագործակցել կրթական հնարավորությունների ընդլայնման, տեղական առաջնորդության զարգացման և Հայաստանի երկարաժամկետ առաջընթացին նպաստող նախաձեռնությունների շուրջ։

Ընդլայնելով ազդեցությունը Հայաստանի ամբողջ տարածքում

2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների և ավելի քան 3,000 ծնողի՝ ձևավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների ցանց։

ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ և ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության և դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։

Տիրանայում ցուցարարները փորձել են Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել Ալբանիայի վարչապետի գրասենյակի վրա

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանողական բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են մի շարք պետական հաստատությունների վրա, դրանց թվում՝ վարչապետի գրասենյակի, Ներքին գործերի…

Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փիրս Մորգանի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն «դավաճանված» է զգացել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էներգետիկ հրադադարի և դիզելային վառելիքի շուրջ պայմանավորվածության մասին։

«Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջը», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ Ուկրաինան չի կարող «թույլ երևալ» կամ զիջումների գնալ իր ինքնիշխանության հարցում։

«Մենք մեր երկիրը չենք վաճառում։ Լսե՛ք, տղանե՛ր, մեզ համար սա բիզնես չէ։ Սա պարզապես մեր կյանքն է։ Ցավալի է, երբ նախագահ Թրամփն ընտրում է մի կողմին, բայց ոչ մեզ։ Մենք դեմ չենք, որ նա չեզոք դիրքորոշում ունենա։ Բայց եթե դու մեջտեղում ես, պետք է մնաս մեջտեղում, ոչ թե անցնես սխալ կողմը», – հավելել է նա։

Զելենսկին նաև քննադատել է Թրամփի խորհրդականներին՝ ենթադրելով, որ նրանք ԱՄՆ նախագահին մղում են սխալ ուղղությամբ։

«Սա պատմության սխալ կողմն է», – հայտարարել է նա։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ բանակցություններին մասնակցելու նպատակով․ հայտնում է MS NOW հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ այցը կտևի երկու օր։ Այդ ընթացքում Պատելը նախատեսում է այցելել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ՀԴԲ-ի ղեկավարը Ռուսաստան է այցելում առաջին անգամ՝ 2013 թվականից ի վեր։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ չի կարող մեկնաբանել Պատելի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

Նրա խոսքով՝ նման այցերի մասին գրեթե երբեք նախապես չի հայտարարվում։

ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը բանակցությունների համար ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ ռուսական կողմի հետ հանդիպման համար, հաղորդում է MS NOW հեռուստաալիքը՝ հղում անելով…

Քանդել են գերեզմաններն ու տարել հանգուցյալների ոսկյա ատամները

Ավստրիայի Ներքին Ավստրիայի շրջանում 18 գերեզմանոցում քանդել են թվով 18 գերեզման ու դամբարան, որպեսզի գողանան այնտեղ ամփոփված հանգուցյալների ոսկյա ատամները։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Գողերը քանդել են տապանաքարերը, բացել դագաղները եւ «խուզարկել» հուղարկավորված հանգուցյալներին։ Ապա՝ նորից հանգուցյալներին հուղարկավորել են, գերեզմանաքարերը դրել տեղը։

Ուշագրավ է այն, որ որոշ դեպքեր շաբաթներով մնացել են աննկատ իրավապահների համար։ Ոստիկանները կարծում են, որ չարագործները եղել են մի քանիսը։ Հնարավոր է, որ գործել է մի ամբողջ հանցախումբ։