Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մշակութային ոլորտում նախատեսվող մի շարք կարևոր նախագծերի մասին

2025թ. դեկտեմբերի 18-ին և 19-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում…

Ֆրիդրիխ Մերցը գլխավորել է 24 ժողովրդավարական պետությունների ամենացածր վարկանիշն ունեցող առաջնորդների ցուցակը

Վարկանիշային աղյուսակի նախավերջին հորիզոնականում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է․․․

Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան

Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան

ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր


Հարեվաններ


Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման ալ Մուլլային, դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Մարիա Զալյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության երկրորդ քարտուղար Տաթևիկ Մկրտչյանին։ 

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության, Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցերը։

Դեսպան Նարիման ալ Մուլլան, ընդգծելով, որ վերջին տարիներին ԱՄԷ-ն դարձել է հայկական ապրանքների արտահանման համար կարևոր և աճող շուկա և բարձր գնատահելով հայկական գյուղմթերքի որակը, կարևորեց երկու երկրների լիազոր մարմինների աշխատակիցների փոխադարձ այցերի, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքային խմբի ստեղծումը, որը կզբաղվի ոլորտային համագործակցության շրջանակներում նախաձեռնված աշխատանքների իրականացմամբ։

Հանդիպման ավարտին կողմերը, անդրադառնալով համագործակցության զարգացման խթանման, ներմուծման և արտահանման ժամանակ առևտրի դյուրացման գործընթացներին առնչվող հարցերին, պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել հաճախ կազմակերպել համանման քննարկումներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։



«Դատաստանի օրվա Ռադիոկայան» ՈւՎԲ-76-ը երկու նոր գաղտնագրված հաղորդագրություն է փոխանցել

Նախորդ անգամ կայանը հաղորդագրություն էր հրապարակել մարտի 30-ին․․․