Ռոբերտ Ամստերդամը՝ Հայաստանում անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Ուզում եմ այսօր խոսել մարդու հիմնարար իրավունքներից ամենակարևորի՝ անմեղության կանխավարկածի մասին:

Իմ բազմամյա միջազգային պրակտիկայում ես անհամար անգամներ եմ տեսել, թե ինչպես է պետական ապարատը փորձում «արագ արդարադատության» տեսարան ապահովել հանրության համար: Այսօր Հայաստանում նկատվում է հենց այս վտանգավոր միտումը․ տեսախցիկների առջև հանրային ու քաղաքական գործիչների աղմկոտ ձերբակալություններ, նախաքննական մարմինների պատրաստած «մոնտաժված» տեսանյութեր ու դեռևս չապացուցված «փաստերի» հապճեպ հանրայնացում:

Երբ լրատվամիջոցները, հետևելով պաշտոնական լրահոսին, պարզապես տարածում են այս հաղորդագրությունները, ստացվում է մի իրավիճակ, որտեղ մարդն արդեն «մեղավոր» է դառնում հանրության աչքում՝ դեռ դատարանի դահլիճ չմտած:

Միջազգային իրավունքն այս հարցում ունի շատ հստակ դիրքորոշում: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի 2-րդ կետն ուղղակիորեն սահմանում է, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) համանման գործերով (օրինակ՝ «Գացինսկին ընդդեմ Ռուսաստանի», «Տուրյանսկին ընդդեմ Ուկրաինայի» [2013] կամ «Պոպովն ընդդեմ Բուլղարիայի») արձանագրել է. երբ իրավապահ մարմինները տեսանյութերով (այդ թվում՝ բռնի ձերբակալության կադրերով) կամ հանրային հայտարարություններով անձին ներկայացնում են որպես արդեն «մեղավոր», կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը:

ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախաքննական մարմնի կողմից նման կադրերի միտումնավոր տարածումը դուրս է գալիս հանրությանը սոսկ տեղեկացնելու թույլատրելի սահմաններից: Իրավապահներն իրավունք չունեն հանրության աչքում կանխորոշել անձի մեղավորությունը, քանի որ դա ձևավորում է կանխակալ հանրային կարծիք և ապօրինի ճնշում է ստեղծում դատավորների վրա ապագա դատավարության ժամանակ։
Ցանկալի է, որ բոլորի համար լինի պարզ և ընդունելի՝ անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ, այն քաղաքացու միակ պաշտպանությունն է պետական չարաշահումներից:

Հարց իմ հետևորդներին․ Արդյոք ձեզ չեն անհանգստացնու՞մ անմեղության կանխավարկածի ոտնահարման դեպքերը, և որքանո՞վ է հնարավոր հասնել արդարադատության, երբ մարդուն նախապես «մեղավոր» են հռչակում:
Լուսանկարը գեներացվել է ԱԲ-ի (արհեստական բանականության) միջոցով»:

2026-ի հունվարից մինչև օրս բանակում մահվան 11ն դեպք է արձանագրվել․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում․ «Արմենպրես»-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նրա խոսքով՝ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում։

Մամուլի քարտուղարը պնդել է նաև, թե բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։

«Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի մասով նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը կապված է անձնական և այլ պատճառների հետ, որոնք ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն»,- նշում է գործակալությունը։

 

Եվրոպան ավելացրել է օգնությունը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո

Եվրոպական երկրները մայիսին և հունիսին ավելացրել են Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ հասցնելով այն մոտ 11 միլիարդ եվրոյի, հայտնում է Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտը (IfW)։ Այդ գումարից 4,3 միլիարդ եվրոն բաժին է ընկել ռազմական օգնությանը, ևս 6,7 միլիարդը՝ ֆինանսական և մարդասիրական աջակցությանը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն այդ ժամանակահատվածում Ուկրաինային օգնության նոր մատակարարումներ չի իրականացրել, գրում է Bild-ը։ Սակայն ամերիկյան զենքը շարունակում է եվրոպացի դաշնակիցների միջոցով հասնել ուկրաինական ճակատ. միայն 2026 թվականի առաջին կեսին Եվրոպայի երկրները ԱՄՆ-ից առնվազն 3 միլիարդ եվրոյի սպառազինություն են գնել։

Ռոնալդուն փոխել է իմիջը – Հրապարակ

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ ներկել է մազերը՝ պղնձա-շիկահեր գուներանգով։ 41-ամյա ֆուտբոլիստը նոր իմիջով վերադարձել է սաուդական իր «Ալ-Նասեր» ակումբի կազմ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռոնալդուն ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

Փլուզում «Ռոսիա մոլի» մոտ. մեքենաներ են վնասվել, երթեւեկությունը կաթվածահար է (ֆոտո, վիդեո)

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երեւանի կենտրոնում։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Ռոսիա մոլի» մոտ շինհրապարակի տախտակները ուժեղ քամու հետեւանքով պոկվել եւ ընկել են ցած։

Պատահարի հետեւանքվո կայանված մեքենաները վնասվել են, իսկ երթեւեկությունը կաթվածահար է։

Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջինա Ռոդրիգեսն օգոստոսի 10-ին՝ պսակադրության արարողությունից մեկ օր առաջ, ամուսնական պայմանագիր են կնքել։

Ինչպես հաղորդում է պորտուգալական Jornal de Notícias պարբերականը, փաստաթուղթը հստակեցնում է նորապսակների գույքային կարգավիճակը․ նրանք ընտրել են ունեցվածքի տարանջատման տարբերակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագրի համաձայն ամուսիններից յուրաքանչյուրը միանձնյա տնօրինելու է այն ակտիվները, որոնք ունեցել է մինչև ամուսնությունը, ինչպես նաև այն ամենը, ինչ ձեռք կբերի դրանից հետո։ Եթե Ռոնալդուն և Ջորջինան որևէ գույք գնեն համատեղ, ապա այն հավասարապես կպատկանի երկուսին էլ։

Պարբերականի տրամադրության տակ հայտնված ամուսնության վկայականի համաձայն՝ զույգը մշտական բնակություն է հաստատել Էր Ռիյադում։ Բացի այդ, ընդգծվում է, որ ամուսնությունից հետո կողմերից ոչ մեկը չի փոխել իր ազգանունը։

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով բեռ է տեղափոխվել

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ՝ ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Շարժակազմը բաղկացած է եղել վեց վագոնից։ Տեղափոխված բեռների ընդհանուր ծավալը կազմել է 420 տոննա ցորեն։ Առ այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, որը ներկայացվել է ադրբեջանական պատկան մարմինների կողմից, Ռուսաստանից Հայաստան՝

Ադրբեջանի տարանցմամբ՝ տեղափոխվել է՝
Ավելի քան 40 հազար տոննա ցորեն
Մոտ 9 հազար տոննա պարարտանյութ
1136 տոննա պորպան գազ
133 տոննա ալյումին
1114 տոննա ածուխ
67 հազար տոննա փայտանյութ։

Բացի այդ, առ այսօր՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել է՝
Մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի հյուսիսում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրա մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գուբայի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է նաև Շաբրանում և Շամախիում։

Տդամարդիկ տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողացել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ

Տդամարդիկ տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողացել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ