Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում. Արման Թաթոյան

«Մի քանի նորություն և մեկ հարց… Իշխանությունների նախընտրական թիմը շրջում է Հայաստանի քաղաքներով և գյուղերով՝ «Տեր կանգնեք խաղաղությանը» կարգախոսով։ Ադրբեջանո…

«Մի քանի նորություն և մեկ հարց… Իշխանությունների նախընտրական թիմը շրջում է Հայաստանի քաղաքներով և գյուղերով՝ «Տեր կանգնեք խաղաղությանը» կարգախոսով։ Ադրբեջանո…

Սիմոնի ելույթը Ամստերդամում կայացած նախաեվրատեսիլյան համերգին

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50-ի սահմանում բախվել էին «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտն…

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50-ի սահմանում բախվել էին «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտն…

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50-ի սահմանում բախվել էին «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտն…

Կանադան պատրաստվում է վերազինման այնպիսի մասշտաբի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր և քննարկում է Համատեղ արշավախմբային ուժերին (JEF) միանալու հնարավորությո…
Իսլամաբադում իրան-ամերիկյան բանակցությունը պաշտոնապես ավարտվել է անարդյունք. գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Ինձ անկեղծ ասած զարմացնում է այն, թե կարող էր լինել որևէ հրապարակային արդյունք: Պատկերացնենք, կողմերը պատերազմի մեջ են ավելի քան մեկ ամիս, ու հանկարծ մեկ օր բանակցությամբ գալիս են ինչ որ արդյունքի և հայտարարում դրա մասին:
Համաձայնեք, որ խիստ անիրատեսական հեռանկար է, ու ինքնին զարմանալի է, երբ տարակույս է արտահայտվում ապարդյուն բանակցության՝ մեկօրյա ապարդյուն բանակցության վերաբերյալ:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու հրադադարի հայտարարումից անմիջապես հետո, և այդ մասին խոսել եմ նաև Օրվա թեմայի թողարկման շրջանակում, պրոցեսը չի լինելու պարզ և դյուրին, որովհետև այն անմիջական ներգրավված կողմերից զատ, ունի նաև բազմաթիվ հարակից կողմեր, իրենց շահերով ու հաճախ հակոտնյա շահագրգռություններով:
Ի՞նչ է լինելու հիմա: ԱՄՆ պատվիրակության ղեկավար փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ վերադառնում են ԱՄՆ: Նա ասում է, թե լավ է, որ խոսել են ավելի քան 21 ժամ, բայց վատ է, որ չեն հասել համաձայնության: «Դա վատ նորություն է Իրանի, այլ ոչ թե ԱՄՆ համար», հայտարարել է Վենսը: Իհարկե այս հայտարարությունը կարծես թե ավելի շատ քարոզչական է, որ հանկարծ «Թրամփի տրամադրությունը չընկնի», որովհետև բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում:
Իսկ հենց դա գուցե լա՞վ նորություն է ԱՄՆ համար, քանի որ միայն այդ ճահճում Թրամփի խեղդվելն է, որ շանս կառաջանա նրա և ԱՄՆ՝ իսրայելական մահացու գրկախառնությունից ազատվելու համար:
Այդուհանդերձ, դեռ կարծես թե չկա պատերազմը վերսկսելու մասին հայտարարություն: Ավելին, ազդարարվել է, թե ապրիլի 14-ին ԱՄՆ-ում կբանակցեն Լիբանանն ու Իսրայելը՝ Հըզբոլլահի զինաթափման համար: Բայց Լիբանանի կառավարությունը ի՞նչ է որոշում, որ այդ հարցում ունենա որոշիչ դեր: Ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ բանակցությունը այլ պրոցեսի կամ տրամաբանության «ծածկոց» է:
Առջևում Բրիտանիայի միապետի այցն է Վաշինգտոն: Այնտեղ Չարլզ Երրորդը ըստ ամենայնի կխոսի նաև Վատիկանի անունից: Ի վերջո, նախորդ տարի հոկտեմբերին նա ամենևին արարողակարգի համար չէ, որ Վատիկան պետական այցի ընթացքում Սիքստինյան մատուռում համատեղ աղոթք արեց Հռոմի պապի հետ՝ կաթոլիկ եկեղեցուց անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց: Իսկ Հռոմի Պապն էլ ամենևին ձևի կամ ոճի համար չէ, որ հրադադարի մասին ազդարարումից երկու-երեք օր առաջ շատ թափանցիկ կերպով դիմեց Թրամփին, դատապարտելով «Քրիստոսի անունով պատերազմելը»: