
Իրանում Ուրմիա լճի որոշ հատվածներ ներկվել են կարմիր եւ վարդագույն երանգներով։ Այս մասին հայտնում է Արեւմտյան Ատրպատականի Շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը։ Պատճառը, ըստ մասնագետների, ջրային տարածքում աղայնության մակարդակի բարձրացումն է ու ռեզերվուարային էկոլոգիական պայմաններում տեղի ունեցած փոփոխությունները։