ՀԱՕԿ-ը օլիգարխիկ վիճակում է, նրա միջոցները իբրև մահակ օգտագործվում են մարզիկների դեմ. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։
Լիլիթ Մակունցը ողջունել է Առաքելության գործունեության մեկնարկը և կարևորել ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։
Հանդիպմանը քննարկվել են Առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և Առաքելության մանդատով նախատեսված ուղղություններով կարողությունների զարգացման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման և արդյունավետ համակարգման շուրջ։
Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար, և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,- գրել է նախարարը։
17.08.2026
Քաղաքականություն
«Ուղեղ չունեն, դրա համար էլ դպրոց են կառուցում». Ալխաս Ղազարյանը հիշեցրեց Սամվել Կարապետյանի արտահայտությունը
17.08.2026
Քաղաքականություն
Մեր օրոք ՏԻՄ-երում հաղթում են ընդդիմադիրները, ձեր օրոք ընդդիմությունը հաղթելու ռեալ շանս չի ունեցել. Սոնա Ղազարյան