Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունն ամրապնդվում է. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Saté-Âtre (Սաթէ–Աթղը) ֆրանսիական  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության հուշագիր: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերության տնօրեն Սաթենիկ (Սաթէ) Խաչատրյանը:

Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը, մասնավորապես՝ հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում և ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից պարի և դրամատուրգիայի ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հիշատակել է նախորդիվ համատեղ մի շարք կարևոր նախագծերի հաջող իրականացումը՝ հատկապես ընդգծելով ֆրանս-հայկական «Նռան գույնը» բեմադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթէ Խաչատրյան):  Նա կարևորել է համագործակցության արդեն իսկ առկա հիմքերը՝ հույս հայտնելով, որ դրանք առավել կամրապնդվեն հուշագրում ամրագրված բոլոր կետերի իրականացմամբ:

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի ընկերությանը համատեղ նախագծերի իրականացման ինստիտուցիոնալ մակարդակում, կնպաստի միջազգային և հանրապետական գործընկերների ներգրավմանը և այլն: Saté-Âtre ընկերությունն իր հերթին պարտավորվում է իրականացնել նախագծերի ստեղծագործական, պրոդյուսերական և կազմակերպական ամբողջ գործընթացը, նպաստել նախագծերի միջազգային տարածմանը հատկապես Ֆրանսիայում, մշակել նոր նախագծեր՝ հիմք ընդունելով նախարարության առաջնահերթությունները և մշակութային ռազմավարությունը:

Նախատեսվում է համատեղ ստեղծել համագործակցության ծրագրեր ֆրանս-հայկական մշակութային փոխանակման նպատակով, զարգացնել կրթական ծրագրեր երիտասարդ արվեստագետների համար, անցկացնել վարպետության դասեր, ստեղծագործական լաբորատորիաներ, քննարկումներ, փառատոներ և այլն:

ԿԳՄՍ նախարարության և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերության համագործակցությամբ իրականացվել են «Քոչար 360°» պարային ներկայացումը՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթե Խաչատրյան) և «Մանուշյանական շաբաթ» նախագիծը՝ Արտաշատի թատրոնում։

Իրանը պետք է հանձնվելու սպիտակ դրոշը պարզի․ Թրամփի հարցազրույցը՝ կետերով

Իրանը պետք է պարզի հանձնվելու սպիտակ դրոշը․ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի հարցազրույցը ներկայացնում ենք կետերով․

  • Իրանցիները լավ պոկեր խաղացողներ են, բայց մահանում են։
  • Մենք ոչ պաշտոնական կապի ալիք ունենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք անմիջականորեն խոսում ենք կորպուսի պաշտոնյաների հետ։
  • Եթե Օմանը կանգնի մեր ճանապարհին, մենք նրանց կռմբակոծենք։
  • Կարծում եմ՝ ինձ համար ավելի նպատակահարմար է հեռու մնալ Իսրայելի ընտրություններից, բայց կարող եմ թեկնածուներից որևէ մեկին աջակցել։
  • ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վայր դնել զենքը։

Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50–ը

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը (BNPB):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 15-ի գիշերը Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել։
«Երկրում զոհերի թիվը հետևյալն է՝ 25 մարդ Մանգգարայի շրջանում, 20-ը՝ Արևելյան Մանգգարայի շրջանում, 4-ը՝ Սիկկա շրջանում, մեկական՝ Արևմտյան Մանգգարայի և Նագեկեո շրջաններում, և երկուսը՝ Էնդե շրջանում», – ասել է BNPB-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բերթոն Փանջայթանը։
Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 53 է։
Ինդոնեզիայի իշխանությունների վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով 137 մարդ է տուժել, այժմ նրանք անհրաժեշտ բուժում են ստանում տեղական հիվանդանոցներում։
Բացի այդ, 5488 մարդ շարունակում է մնալ կենտրոնացված տարհանման ապաստարաններում։

Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի տեմպերով

2026 թ. I կիսամյակում (նախորդ տարվա համեմատ) նկատվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (0,5%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Հայաստանում (7,3%-ով), Բելառուսում (7,2%-ով), Ղազախստանում (5,1%-ով) և Ղրղզստանում (4,9%-ով)։ Այս մասին հայտնում է ԵՏՀ-ն։

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Հայաստանում (12,1%), Ղրղզստանում (3,1%), Ղազախստանում (2%) և Բելառուսում (1,5%)։

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ:

ՔԿ-ն ներկայացրել է նրա կենսագրությունը:

Գոռ Համլետի Թովմասյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

III-VIII.2026թ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2021-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2019-2021թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2017-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ,

2006-2012թթ․ – ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից:

Կրթություն

2006 թվականին ավարտել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի մեկ երեխա:

Գարիկ Սարգսյանին փոխարինողը երդվել է, բայց քվորում չի ապահովվել

«Կոկորդիլոսագետ» ՔՊ-ական Գարիկ Սարգսյանից հետո Վեդի համայնքի կառավարումն անցել է մեկ այլ ՔՊ-ականի՝ Ռաֆայել Հակոբյանի ձեռքը, ով օգոստոսի 7-ին ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, եւ քվեարկության արդյունքում՝ 15 կողմ ձայնով ընտրվել է Վեդի համայնքի ղեկավար: Հակոբյանը օգոստոսի 14-ին եւս ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ երդմնակալության արարողությունն է կայացել։ Նա Վեդի համայնքի համայնքի բնակիչներին երդում է տվել, որ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս կպահպանի ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի համայնքի ղեկավարի պարտականությունները, կծառայի համայնքի բարգավաճմանը, կգործի ի բարօրություն բնակիչների․․․անմնացորդ նվիրումով կսատարի ժողովրդի հավատին, կնպաստի նրա նյութական և հոգևոր վերելքին:

Իհարկե՝ երդվելը մի բան է, երդումը պահելը՝ մեկ այլ բան: Համայնքապետի երդմնակալության օրը, հրավիրված ավագանու արտահերթ նիստին «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու 11 անդամները ներկա չէին, իսկ ՔՊ-ի 16 ավագանու անդամներից ներկա էին 11-ը: Օրենքն ասում է՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է, կամ գրանցվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Գարիկ Սարգսյանի երդմնակալության օրը հրավիրված ավագանու նիստին ներկա էին ՔՊ-ական 16 ավագանու անդամները, եւ քվորումն ապահովվել էր: Այս անգամ ավագանու նիստին ներկա էր Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, ում «քավորությամբ»՝ առանց քվորում ապահովելու տեղի ունեցավ ավագանու նիստը: Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանին հարցրինք՝ որքանո՞վ էր իրավաչափ օգոստոսի 14-ին կայացած նիստը, երբ 27 ավագանու անդամներից նիստին ներկա էին ընդամենը 11-ը. «Դա օրենքի ուժով հրավիրվող նիստ է, սովորական նիստ չի, որ մի հատ էլ նայեք իրավազորության հետ կապված: Մի հատ իրավիճակ ներկայացնեմ Ձեզ՝ ՏԻՄ օրենքի 74 հոդվածի 1 կետն ասում է, որ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո 3-րդ օրը համայնքի ղեկավարը երդման արարողությամբ ստանձնում է լիազորությունները: Այլ բացառություններ օրենսդրությունը, կամ այլ կարգավորումներ չի նախատեսել, հետեւաբար պարտավոր էր 3-րդ օրը, որը օրենքի ուժով հրավիրվել էր, երդումը տար ու պաշտոնապես ստանձներ իր լիազորությունները, հակառակ դեպքում՝ ենթադրենք լիազոր չի լինում նիստը, ի՞նչ ա ստացվում՝ պետք է երդվի եւ իր լիազորությունները չստանձի՞»:

Ըստ ՏԻմ օրենքի 74 հոդվածի 2 կետի՝ համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով, դա նշանակում է, որ պետք է քվորում ապահովվի: Օգոստոսի 7-ին ավագանու արտահերթ նիստին, երբ համայնքի ղեկավար էր ընտրվում, քվորում ապահովվել էր, այս դեպքում՝ չի ապահովվել, եթե այդ օրը ներկա լիներ ավագանում ոչ թե 11անդամ, այլ՝ 2-ը, այդ դեպքում էլ՝ նիստն իրավաչա՞փ կհամարեիք. «Դա օրենքի ուժով հրավիրված չի եղել, դա համայնքի ղեկավարի պարտականություները կատարողի նախաձեռնությամբ հրավիրված նիստ է եղել: Այս դեպքում Ձեր ասած իրավաչափության խնդիրը ճիշտ է, պետք է պարտադիր քվորումը ապահովվեր: Իսկ այս դեպքում օրենսդիրը ՏԻՄ-ին, ավագանուն այլ իրավունք չի վերապահել՝ իրավազոր չլինելու հիմքով տեղափոխել նիստի օրը, կամ այլ ժամկետ նշանակել: Ենթադրում եմ, որ օրենսդրական բաց կա այս մասով, կարծում եմ լիազոր մարմինը հետագայում հաշվի կառնի, համապատասխան փոփոխություն կկատարեն:

Օրենքով տրված է, որ 3-րդ օրը մենք պարտավոր էինք օրենքով այդ գործընթացը ապահովել, հակառակ դեպքում՝ ունենք ընտրված համայնքի ղեկավար, բայց վերջինս իր պարտավորությունները չի ստանձնում, ինչ ա որ ավագանին իրավազորությո՞ւն չի ապահովում»-ասաց աշխատակազմի քարտուղարը: Ի դեպ՝ խոսակցություններ կան, որ Գարիկ Սարգսյանը, ով 2022.-ից Վեդի համայնքն էր ղեկավարում, ԱԺ գնալու մտադրություն չի ունեցել: Ասում են, նա պլանավորել էր դառնալ «մեգահամայնքապետ»՝ իր ձեռքը վերցնելով Վեդի եւ Արարատ քաղաքների կառավարումը: Իսկ ավագանու նիստին որոշ ՔՊ-ականների չմասնակցելը եւ քվորում չապահովելը կապված է Գարիկ Սարգսյանի վերադարձի հետ: Չի բացառվում, որ երբ ընտրություններ նշանակվեն, Գարիկ Սարգսյանը մասնակցի Արարատ և Վեդի խոշորացված համայնքների ընտրություններին:

Հիշեցնենք, որ առաջիկայում նախատեսվում է միավորել Արարատի մարզի ներկայիս Արարատ և Վեդի խոշորացված համայնքները՝ ձևավորելով մեկ միասնական «Արարատ» մեգահամայնք:

Հայաստանի և Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ

Հայաստանի և Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանության նախարարի…