ԼՂ-ում մնացած պատմամշակութային կոթողների հարցը շատ լավ գիտեք՝ որտեղ կարող է քննարկվել. Մի շահարկեք

ԼՂ-ում մնացած պատմամշակութային կոթողների հարցը շատ լավ գիտեք՝ որտեղ կարող է քննարկվել. Մի շահարկեք

«Ուղեղ չունեն, դրա համար էլ դպրոց են կառուցում». Ալխաս Ղազարյանը հիշեցրեց Սամվել Կարապետյանի արտահայտությունը

17.08.2026

Քաղաքականություն

«Ուղեղ չունեն, դրա համար էլ դպրոց են կառուցում». Ալխաս Ղազարյանը հիշեցրեց Սամվել Կարապետյանի արտահայտությունը

Մեր օրոք ՏԻՄ-երում հաղթում են ընդդիմադիրները, ձեր օրոք ընդդիմությունը հաղթելու ռեալ շանս չի ունեցել. Սոնա Ղազարյան

17.08.2026

Քաղաքականություն

Մեր օրոք ՏԻՄ-երում հաղթում են ընդդիմադիրները, ձեր օրոք ընդդիմությունը հաղթելու ռեալ շանս չի ունեցել. Սոնա Ղազարյան

Ձեր խմբակցությունում քանի՞ հոգի ՀԷԿ ուներ՝ տիկին Գրիգորյանը, դուք. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

Ձեր խմբակցությունում քանի՞ հոգի ՀԷԿ ուներ՝ տիկին Գրիգորյանը, դուք. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Գերմանիայում ավտոմոբիլային արդյունաբերությունը մեկ տարում կորցրել է 42 հազար աշխատատեղ

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը շարունակում է կրճատել աշխատատեղերը․ միայն 2026 թվականի առաջին կեսին ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 42300-ով։ Սա Գերմանիայի խոշոր արդյունաբերական ճյուղերի շրջանում ամենամեծ անկումն է, հաղորդում է Bild-ը։

Ներկայումս ավտոարդյունաբերությունում աշխատում է մոտ 691 500 մարդ, ինչը 2005 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Հատկապես տուժել են բաղադրիչներ արտադրողները․ այնտեղ զբաղվածությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 7,6%-ով՝ հասնելով 219 500 աշխատակցի։

Ավտոփոձրագետ Ֆերդինանդ Դուդենհյոֆերը BILD-ի հետ զրույցում նշում է, որ հիմնական կրճատումները դեռ առջևում են։

«Մենք գտնվում ենք անկման գործընթացում, որը դեռ շատ հեռու է ավարտից և ամբողջությամբ ակնհայտ կդառնա միայն առաջիկա տարիներին։ Ձնահյուսը դեռ շատ հեռու է իր ամբողջական մասշտաբից, այն նոր է սկսում թափ հավաքել։ Հաջորդ մի քանի տարիները ծանր են լինելու», — կարծում է Դուդենհյոֆերը։

Նրա խոսքով՝ Volkswagen-ում, BMW-ում, Porsche-ում, Bosch-ում և ZF-ում հայտարարված բազմաթիվ կրճատումները դեռևս արտացոլված չեն վիճակագրության մեջ։ Նա կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը գերմանական ավտոարդյունաբերության աշխատողների թիվը կարող է կրճատվել և հասնել 500 հազարի։

Ճգնաժամի պատճառների թվում փորձագետը նշում է Գերմանիայում բարձր ծախսերը, Չինաստանի կողմից մրցակցությունը և արտադրության ավտոմատացումը։ Նրա խոսքով՝ երկիրը «վտանգում է կորցնել ոչ միայն ավտոմեքենաների արտադրությունը, այլև նոր տեխնոլոգիաների մշակումը»։

Եթե Օմանը միջամտի մեր գործերին, մենք կռմբակոծենք նրանց․ Թրամփ

Միացյալ Նահանգները պահպանում է կուլիսային կապեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ․ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ ինքը չի շտապում և պատրաստ է հարվածել նաև Օմանին, եթե այն փորձի միջամտել Միացյալ Նահանգների գործերին։

«Եթե Օմանը միջամտի մեր գործերին, մենք կռմբակոծենք նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջոցով ԻՀՊԿ-ի հետ ԱՄՆ-ի ոչ պաշտոնական շփումների մասին հաղորդագրությունները։ Բաղային այդ հաղորդագրությունները որակել է որպես Վաշինգտոնի հոգեբանական գործողության մաս։

Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել իր պահեստներում առկա ամերիկյան սպառազինության զգալի քանակություն. Զաքարյան

Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել իր պահեստներում առկա ամերիկյան սպառազինության զգալի քանակություն. Զաքարյան

Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ․ Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ կալանավայրից

Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ․ Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ կալանավայրից