Արգենտինայի նախագահը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՄԱԿ-ը «մեծամիտ մակաբույծների կաստա» է անվանել

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ քննադատել է կազմակերպությանը՝ այն անվանելով «անօգուտ» և…

Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար․ Ռոնալդուն հայտարարություն է արել կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտւգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հավանականության մասին։

41-ամյա ֆուտբոլիստը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր համար։

«Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար։ Հնարավոր է։ Կտեսնենք։ Դա կախված է նաև նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի օրգանիզմս։ Բայց ես իսկապես հստակ որոշում չունեմ։ Խոսում եմ ի սրտե»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ չնայած մամուլում շրջանառվող ասեկոսեներին՝ Ռոնալդուն որոշեց չավարտել միջազգային կարիերան Պորտուգալիայի հավաքականում աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։

Հավելենք նաև, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում պորտուգալացի աստղը 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։

Նյու Յորքում Փաշինյանը հանդիպել է Մուհամմադ Աբդելսալամի հետ․ ո՞վ է նա

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ․ հայտնում են կառավարությունից։

«Կողմերը հիշատակել են այս տարի կայացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ առաջընթացին։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետագա գործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

 

Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը․ հայտնում են կառավարությունից։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար


Ռուսաստանում գտել են այս տարվա ամենից պայծառ սաթի՝ յանտարի հանքաքարը։ Այն 40 միլիոն տարեկան է։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, հանքաքար…

Բայրամովը և Բելառուսի ԱԳ նախարարը փաստթղթեր են ստորագրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովին։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսության և երկու երկրների ղեկավարների միջև շփումների կարևոր դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև Համատեղ միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում։

Երկկողմ բանակցությունների արդյունքներով նախարարները ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը»։ Այնուհետև կողմերը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև հյուպատոսական հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»։

Իսրայել Կացը պատասխանել է աշ-Շարաային. Իսրայելը չի հեռանա Գոլանից և Սիրիայի բուֆերային գոտուց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Գոլանի բարձունքներից և Սիրիայի տարածքում գտնվող անվտանգության գոտուց՝…

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայում կայուն, արդար խաղաղության հասնելու համար․ Սերգեյ Լավրով

Մոսկվա կատարած իրենց վերջին այցի ժամանակ Ուիթքոֆը և Քուշները հաստատել են Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը ուկրաինական կարգավորման հարցում:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի վերաբերյալ նիստում հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայում կայուն, արդար խաղաղության հասնելու համար։ Անքորիջում կայացած հանդիպումից հետո բոլորը համաձայնեցին, որ անհրաժեշտ է ոչ միայն հրադադար, այլև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր, որը հուսալիորեն կավարտի պատերազմը։

Տխուր է, որ Մոսկվայի նախկին դաշնակիցները նացիզմի դեմ պայքարում աչք են փակում Զելենսկու «խարդավանքների» վրա։ Եթե եվրոպացիները չխաբեին, Ուկրաինան կարող էր մնալ իր 1991 թվականի սահմաններում»,- նշել է նա։

Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ի՞նչ են հորդորում «Վեոլիա ջուր» ընկերությունից

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

«Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ «Վեոլիա» թիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- նշվում է հայտարարության մեջ։