Ամենախոշոր միջազգային կազմակերպությունները նախազգուշացրել են համաշխարհային պարտքի պատճառով աճող սպառնալիքի մասին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության դրական դինամիկա, որն արտացոլում է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն ընդգծել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ առկա զգալի ներուժը: Այն իրացնելու առումով կարևորվել է համատեղ հետևողական քայլերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի որդուն՝ քսանյոթամյա Փրեսլի Գերբերին, ով մահացել էր օրեր առաջ՝ Սանտա-Մոնիկայի վերականգնողական կենտրոնում, բժիշկը նշանակած է եղել…

Ամերիկյան Abbott Laboratories ընկերությունը համաձայնել է վճարել 384 միլիոն դոլարի փոխհատուցում՝ ԱՄՆ իշխանությունների հետ՝ կապված երեխաների կաթնախեժի արտադրու…
Որքան շատ ազատություն ունի Պուտինը, այնքան ավելի վտանգավոր է դառնում աշխարհը մյուսների համար, ասում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Վերջերս Պուտինը կրկին խոստացավ Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներին, որ կգրավի Դոնեցկի շրջանը և հայտարարեց, որ իրեն ևս մի քանի ամիս է պետք։ Սա, հավանաբար, 17-րդ կամ 18-րդ նման խոստումն է հինգ տարվա ընթացքում։
Ռուսաստանը դժգոհություններ ունի մեր հարևան Մոլդովայից։ Այն անընդհատ սպառնում է Լեհաստանին և Բալթյան երկրներին։ Ռուսաստանը հարգանք չի ցուցաբերում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ։ Եվ, ցավոք, Սիրիայի և ամբողջ Աֆրիկայի ժողովուրդը նույնպես շատ լավ գիտի, թե ովքեր են ռուս մարդասպանները։
Ինչ-որ բան միշտ խանգարում է նրան պարզապես ասել. «բավական է»։
Ինչ-որ բան միշտ խանգարում է նրան խոստովանել, որ իր սեփական տարածքի 17 միլիոն, 17 միլիոն քառակուսի կիլոմետրը, որը միջազգային ճանաչում ունի բոլորիդ կողմից, պետք է բավարար լինի այս մարդու համար։ Պուտինը միշտ փնտրում է մեկին, ով կօգնի նրան ավելի շատ սպանել, ավելի շատ մարդ սպանել յուրաքանչյուր կիլոմետր հողի համար և ավելի շատ տարածք գրավել»,- նշել է նա։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Երկու երկրների առաջնորդները դրական են գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում ձեռնարկվող փոխադարձ քայլերը։ Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակում Թուրքիայի և Հայաստանի զարգացող համագործակցությունը նպաստում է հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Թուրքիայի նախագահը նաև Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։