Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։ Հայտնում ենք ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանությունի հայտնում են՝ նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփ տեսակի բույսից պատրաստած թմրամիջոց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 63-ամյա տղամարդու առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 164,61 գրամ քաշով, իսկ հողամասում՝ կանեփի 46 բույս։

Կատարվում է նախաքննություն։

Ֆրանսիայում շոգը մեծ վնաս է հասցրել նաև գուղատնտեսությանը․ խոսքը միլիարդավոր եվրոների մասին է

Ֆրանսիայում անոմալ շոգի հետևանքով մեծ վնասներ են կրել ֆերմերները։ Երկրի գյուղատնտեսական խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի ղեկավար Առնո Ռուսոյի խոսքով՝ հողագործներին փոխհատուցելու համար միլիարդավոր եվրոներ կպահանջվեն․ հայտնում է ֆրանսիական Franceinfo ռադիոկայանը։

«Խոսքը միլիարդավոր եվրոների մասին է։ Իհարկե, ավելի ճշգրիտ թիվ հրապարակելու համար պետք է սպասել, որ շոգերը նահանջեն, և հնարավոր լինի վերջնական հաշվարկ անել։ Թեև որոշ ֆերմերներ ապահովագրական ծրագրերի հետ պայմանագրեր ունեն, բայց հասկանում ենք, որ դրանք չեն այս ծավալի վնասները չեն կարող ծածկել»,- շեշտել է Ռուսոն։

Նրա խոսքով՝ թե՛ անասնապահության, թե՛ հողագործության մեջ անհնար է նորմալ արտադրան տալ, երբ ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։

Ավելի վաղ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Աննի Ժենևան ևս ասել էր, որ անոմալ շոգը հսկայական վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։ Նրա խոսքով՝ կտրուկ նվազել են բանջարեղենի բերքատվությունն ու կաթի արտադրության ծավալները, ինչպես նաև աճել է անասունների անկումը։

Ուժգին երկրաշարժ` Ճապոնիայում – Հրապարակ

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Խաթիձե կղզիների խմբի ծայրամասի մոտ։ Օջախի խորությունը կազմում է 60 կմ։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Տոկիոյում։ Ավերածությունների, մարդկային զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինան հայտնել է, որ երթուղային տաքսուն հասցված ռուսական հարվածի հետևանքով 3 մարդ է տուժել

Օգոստոսի 21-ին ռուսական անօդաչու սարքը հարձակվել է Զապորոժիեում գտնվող երթուղային տաքսու վրա։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Իվան Ֆեդորովը։

«Երեք մարդ է տուժել», — նշել է նա։

Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները զորավարժություններ են անցկացնում

Չինաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների ռազմաօդային ուժերը շուտով համատեղ զորավարժություններ կանցկացնեն Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հոտան քաղաքում։ «Բազեի վահան-2026» անվանումը կրող զորավարժությունների մասին հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Սինհուա»-ն։

Նախարարությունից հավելել են, որ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի կեսերը նախատեսված միջոցառման շրջանակում կանցկացվեն հրամանատարաշտաբային վարժանքներ, թռիչքային պատրաստություն և խառը անձնակազմերի մանևրների ակտիվ փուլ։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր4

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր4

Ձերբակալվել է 7 անձ – Հրապարակ

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջօրյա հսկողություն և դարանակալում են իրականացրել նշված օգտատերերի բնակության հասցեներում։

Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություններ է իրականացվել մի շարք անձանց բնակության հասցեներում։ Արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեում հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեփի բույսեր, ինչպես նաև 8 188 000 դրամ և 4500 դոլար։

Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության և դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։

Անդառնալին կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ ակնթարթում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է․

«Սիրելի՛ ծնողներ, մեր նպատակը կատարվածի մասին այս տեսանյութում պատմող մայրիկներին դատապարտելը չէ: Ամենևին: Նրանց հետ կատարվածի օրինակով ուզում ենք ևս մեկ անգամ համոզվեք, որ անցանկալին, երբեմն, ցավոք, նաև անդառնալին, կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ ակնթարթում և թվացյալ անվտանգ միջավայրում:

Շնորհակալ եմ այս մայրիկներին, որ կիսվեցին իրենց փորձով` իրենց օրինակով զգուշացնելով հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով տեսանյութ: