ԵՄ-ի հետ պետք է ունենանք լավ կապեր, բայց առաջնահերթ հաշվի առնել ՀՀ-ի և հայ ժողովրդի ազգային շահը


ԵՄ-ի հետ պետք է ունենանք լավ կապեր, բայց առաջնահերթ հաշվի առնել ՀՀ-ի և հայ ժողովրդի ազգային շահը

Բիթքոյնի արժեքը բարձրացել է մինչև 79,5 հազ դոլար մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի/ԱՌԿԱ/ Բիթքոյնի արժեքը առևտրաշրջանի ընթացքում բարձրացել է մինչև 79,5 հազար դոլար՝ 2026 թվականի մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ, վկայում են Binance հարթակի տվյալները:

Ժամը 12:59-ի դրությամբ բիթքոյնն աճում էր 11,05%-ով և գտնվում էր 79,5 հազար դոլարի մակարդակում:

Ժամը 13:22-ի սահմաններում բիթքոյնը դանդաղեցրել է աճը և գտնվել է 77,677 հազար դոլարի ցուցանիշի վրա (+7,8%): Նույն ժամանակահատվածում Ethereum-ը (ETH) աճում էր 4,24%-ով՝ հասնելով 2 389,89 դոլարի:

Թրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FT


Աշխարհ


Financial Times-ը գրում է, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ Starlink համակարգով հագեցած անօդաչու թռչող սարքերն օգտագործելու թույլտվություն՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել այդ գաղափարին։

Պարբերականի տեղեկություններով՝ դրա համար անհրաժեշտ է նաև SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի հավանությունը, որի դիրքորոշումը Ուկրաինայի և Starlink արբանյակային ինտերնետի օգտագործման հարցում բազմիցս փոփոխվել է։ Հնարավոր մեկ այլ խոչընդոտ է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովի՝ հուլիսին պաշտոնից հրաժարական տալը։ Ֆեոդորովը անմիջական կապ էր պահպանում Մասկի հետ։

FT-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսին Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է ԱՄՆ-ից ավելի շատ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրել։ Սակայն դրանց օգտագործումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում, հանգեցրել է ամերիկյան հրթիռների պակասի։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփին համոզելու նպատակով Զելենսկին առաջարկել է նաև սահմանափակել Ուկրաինայի կողմից իրականացվող հարվածների խորությունը մինչև 200 կիլոմետր։ Սակայն հանդիպմանը ներկա աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը հստակ պատասխան չի տվել և, «ըստ ամենայնի, չի աջակցել այդ ծրագրին»։

Նույն աղբյուրները նաև կարծիք են հայտնել, որ Մասկը, հավանաբար, իր հավանությունը չի տա Կիևին։



Ձեր հովվապետության տարիները ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։

«Վեհափա՛ռ Տեր,

Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։

Ձեր հովվապետության տարիներն ամբողջական ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին:

Տարիներ շարունակ, Դուք նվիրումով և հայրական հոգատարությամբ առաջնորդում եք Հայոց Եկեղեցին՝ ամրապնդելով հավատացյալների սերը Եկեղեցու, Հայոց պետականության, մեր հավաքական երազանքների և իղձերի հանդեպ:

Ձեր ծառայությունը նշանավորվել է եկեղեցական կյանքի աշխուժացմամբ, նոր սերնդի հոգևոր կրթության և ազգային դաստիարակության զարթոնքով, Արցախահայության իրավունքների պաշտպանության Ձեր ուղերձներով, Սփյուռքի հայության հետ կապերի ամրապնդմանը միտված կարևոր նախաձեռնություններով։

Ձեր հայրապետական ուղերձները սիրո, համերաշխության, ներողամտության և ազգային միասնականության կոչեր են՝ պատասխանատվությամբ վերաբերելու և ազգային միասնությամբ հաղթահարելու Հայոց պետականությանը, մեր ազգային ինքնությանն ու արժեքներին ուղղված սպառնալիքները:

Այս նշանակալից հոբելյանի առթիվ որդիական խոնարհումով շնորհավորում ենք Ձեզ, մաղթելով երկար տարիներ, համոզումով, որ Աստծո օրհնությամբ և անսպառ կորովով այսուհետ ևս շարունակելու եք Ձեր նվիրական առաքելությունն ի բարօրություն Հայոց աշխարհի, հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու»:

Ծառուկյանն էլ պիտի վաղուց կալանավորված լինե՞ր. Բագրատյանը խուսափում է Ծառուկյանի մասին հարցերից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը օգոստոսի 21-ին Ազգային ժողովում խուսափել է լրագրողների ուղիղ պատասխաններ տալ «Բարգավաճ Հայաստանում» իր քաղաքական անցյալի վերաբերյալ, ինչպես նաև չի հստակեցրել, թե ինչու Գագիկ Ծառուկյանը պատասխանատվության չի ենթարկվել, եթե իշխանությունների պնդմամբ երկրում համակարգային կոռուպցիա է եղել։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի նախագիծն էր, պատգամավորը նշել է, թե տեղյակ չէ իր նախկին կուսակցության ակունքներից։

«Ես չգիտեմ, թե ում կողմից է այն ստեղծվել։ Այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՀԿ-ն քաղաքական պայքարի և մրցակցության հնարավորություն էին ներկայացնում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» միացավ ժողովրդին, ես աջակցեցի այդ ուղեգծին։ Հետագայում ծագած տարաձայնությունների պատճառով դուրս եկա կուսակցությունից, մոտ մեկ տարի անկախ, անկուսակցական պատգամավոր էի, իսկ արդեն դրանից հետո գործընկերներիցս առաջարկ ստացա և միացա «Քաղաքացիական պայմանագրին»»,— նշել է պատգամավորը։

Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ճշտող հարցերին ՔՊ-ական պատգամավորը գերադասել է ընդհանրական պատասխաններ տալ՝ պատասխանատվությունը բարդելով համակարգային խնդիրների և իրավապահ մարմինների վրա։

«Իմ ելույթները միշտ ուղղված են եղել համակարգի դեմ։ Համակարգային կոռուպցիայի առկայությունը չի նշանակում, թե բոլոր պաշտոնյաներն առանց բացառության կոռումպացված են եղել. տարբեր պաշտոններում բազմաթիվ ազնիվ մարդիկ են աշխատել։ Սակայն բուն համակարգն էր ստվերային սխեմաներ ստեղծում։ Իսկ կոնկրետ անձանց մասով՝ ով էլ օրենք խախտած լինի, այդ թվում՝ ես, պետք է պատասխան տա դատարանի առջև»— եզրափակել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը։

Ուկրաինան Իլոն Մասկից խնդրում է թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանին հարվածելու համար

Ուկրաինան փորձում է ստանալ թույլտվություն՝ Starlink ունեցող հարվածային անօդաչու սարքերն օգտագործելու համար՝ ռուսական բալիստիկ հրթիռների արձակման կայանքների դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով՝ սահմանից մինչև 200 կիլոմետր խորությամբ, գրել է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հարցումը կապված է Կիևի մոտ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հակահրթիռների սուր պակասի հետ, որոնք համարվում են միակ համակարգը, որը կարող է հուսալիորեն խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։ Այս ֆոնին Կիևը դիտարկում է ոչ միայն հրթիռներ որսալու, այլև դրանք արձակման նախապատրաստման փուլում ոչնչացնելու հնարավորությունը՝ խոցելով արձակման կայանքները, հրամանատարական կետերը և լոգիստիկայի օբյեկտները։

Դրա համար Ուկրաինային անհրաժեշտ է Իլոն Մասկի հավանությունը, քանի որ Starlink արբանյակային ցանցը պատկանում է նրա SpaceX ընկերությանը։ Starlink-ով հագեցած դրոնները կարող են կապ պահպանել օպերատորների հետ սովորական ռադիոալիքներով աշխատող սարքերից զգալիորեն ավելի մեծ հեռավորությունների վրա և ավելի քիչ խոցելի են ռադիոէլեկտրոնային պայքարի ավանդական միջոցների նկատմամբ։

Աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս հուլիսին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահին խնդրել էր Մասկի հետ քննարկել հարվածային դրոններում Starlink-ի օգտագործումը թույլատրելու հնարավորությունը՝ Ռուսաստանի տարածքում սահմանից մինչև 200 կիլոմետր հեռավորությամբ հարձակումների համար։ Այդպիսի շառավիղը թույլ կտար խոցել ռուսական ենթակառուցվածքը, որը կապված է բալիստիկ հրթիռների արձակման հետ։

Սակայն Թրամփը, ըստ պարբերականի զրուցակիցների, այս նախաձեռնությանը բացահայտ աջակցություն չի հայտնել։ Աղբյուրները նաև քիչ հավանական են համարում, որ Մասկը կհամաձայնի նման քայլին։

Մասկը նախկինում արդեն սահմանափակել էր Starlink-ի օգտագործումը ուկրաինական զինվորականների կողմից։ 2022 թվականին նա անջատել էր ուկրաինական ուժերի հասանելիությունը Ղրիմի շրջանում գործողության ժամանակ՝ որոշումը բացատրելով հնարավոր միջուկային էսկալացիայի վերաբերյալ մտահոգություններով։

Միաժամանակ, 2026 թվականի փետրվարին, Ուկրաինայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի ուղիղ դիմումից հետո, Մասկը արգելափակել էր Starlink-ի չարտոնված օգտագործումը ռուս զինվորականների կողմից։ Ուկրաինացի պաշտոնյաներն ու զինծառայողները հայտարարել էին, որ դա էապես նվազեցրել է ռուսական հարձակումների արդյունավետությունը։

Այժմ Ֆյոդորովը, որին Զելենսկին ազատել է պաշտոնից կառավարության վերակազմավորման շրջանակում, այլևս չի զբաղեցնում նախկին պաշտոնը և չի մտնում նախագահի մերձավոր շրջապատի մեջ։ Նա մնում էր Կիևի և Մասկի միջև կապի հիմնական ուղիներից մեկը։

Ռազմական վերլուծաբան Ֆրանց-Շտեֆան Գեդիի խոսքով՝ Ուկրաինան ստիպված է միջոց գտնել «նետերին կրակելու» ռազմավարությունից հենց «նետաձիգին», այսինքն՝ ռուսական արձակման կայանքներն ու հրթիռային հարձակումներն ապահովող այլ օբյեկտները ոչնչացնելուն անցնելու համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մեծացնում է հրթիռների և անօդաչու սարքերի արտադրությունը, իսկ Ուկրաինային, փորձագետների գնահատմամբ, մինչև տարեվերջ հակաօդային պաշտպանության ներկայիս մակարդակը պահպանելու համար կարող են անհրաժեշտ լինել հարյուրավոր լրացուցիչ Patriot հրթիռներ։

Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով  օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել  Պառավաքար գյուղի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։

61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։Կատարվում է նախաքննություն։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Պառավաքար գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ»  տեսակի ինքնաձիգ։ 

32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Տիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

Օտար կայսերական ուժերը և նրանց տեղական դրածոները՝ ի դեմս ներկա ոչ լեգիտիմ իշխանության և նույնչափ ոչ լեգիտիմ խորհրդարանական «ընդդիմության», ջախջախել են Հայաստանի Հանրապետությունն այն աստիճան, որ ցեղասպան թշնամուն Երևանի մատույցների հանձնման մտադրությունն այլևս չի հանդիպում որևէ լուրջ հակադարձության, էլ չասած՝ դիմադրության։

Չկա Գլխավոր շտաբ, որն անհանգստություն հայտնի Տիգրանաշենի ծրագրված հանձնման վերաբերյալ և ասի «Ո՛չ»՝ քարտեզը ձեռքին բացատրելով, որ Արարատյան դաշտն ու Սյունյաց աշխարհը միմյանց կապող մայրուղին որևէ պարագայում չի կարելի հանձնել թշնամուն։ Ավելի լավ է կռվել՝ հաղթել կամ պարտվել, ապրել կամ վերանալ, բայց ինքնասպանություն գործել չի կարելի։
Չկա ընդդիմության ղեկավար, որը Տիգրանաշենը դարձյալ Քյարքի վերանվանած Փաշինյանի թափանցիկ ելույթից 30 րոպե անց առաջարկի ծրագիր, թե ինչպես պետք է հեռացնել Հայաստանի գերեզմանափորերին պետական իշխանությունից։

Չկան դիվանագետներ, բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ, ովքեր Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը թշնամուն հանձնելու մասին ոչ լեգիտիմ վարչապետի ելույթից անմիջապես հետո հրաժարական կտան։

Վաղուց է, ինչ չկան ակադեմիական և բուհական կոլեկտիվներ, գրողների, ճարտարապետների և նկարիչների միություններ, որոնք իրենց ծանրակշիռ ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն Հայաստանի ապագայի և հայ ժողովրդի արժանապատվության։

Ջախջախված են, կոտորակված, մանրացած ու մանկլավիկացած։ Մնացել է անտեր ու անգլուխ ժողովուրդը, որին իր ծախված «վերնախավերը»՝ իրենց օտար տերերի հովանավորությամբ, խաբեցին, լլկեցին, վաճառեցին և այժմ էլ տանում են դեպի գաղթ ու ստրկություն՝ երգով, պարով, ստով ու կեղծիքով…

Բայց գուցե Աստված՝ հիշելով մեր միլիոնավոր նահատակների ու հերոսների թափած արյունը, հանուն իրեն և հանուն իր կողմից մեզ տրված այս Հայրենիքի ու լեզվի համար դարերով մաքառած ու մարտիրոսացած ժողովրդի, դեռ ասի իր վերջին խոսքը՝ կազդուրի, փրկի և պահպանի իր ընտրյալ ազգին՝ շրջի պատմության սեղանը և մեզ վերածննդի նոր հնարավորություն տա։

Այս հարցի պատասխանը շատ չի ուշանա. ժամանակը գրեթե ավարտվել է։

Ռուբինյանի կույրաղիքը հեռացրել են – Հրապարակ

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, չի մասնակցի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը։ Նրա տեղեկացմամբ՝ Ռուբինյանի բացակայությունը պայմանավորված է առողջական թեթև խնդիրներով։ Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ նախագահն իրեն այժմ լավ է զգում, և որևէ լուրջ առողջական խնդիր չկա։

Փոխնախագահը նաև ասել է, որ Ռուբինյանը նախատեսում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին և արդեն վաղվանից մասնակցել խորհրդարանի նիստերին։ Առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել: Մենք տեղեկացանք, որ Ռուբեն Ռուբինյանի կույրաղիքն են վիրահատել, վերջինիս վիճակը այժմ լավ է, որևէ լուրջ խնդիր չկա, պարզապես կույրաղիքն են հեռացրել: