Բանակում մահերի պատճառը պետք է փնտրել հրամանատարական օղակում․ Գրիգորի Սահակյան
Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ. Radar Armenia-ն տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։
ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ զինծառայող է ինքնասպան եղել։

Իմ 26 տարվա փորձը չի օգնում խոսել Արմեն Աշոտյանի վերաբերյալ այս նոր գործի մասին. Աթանեսյան
Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը երկուշաբթի ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ Մերձավոր Արևելքում հակամարտության «համապարփակ կարգավորման» հարցով բանակցություններ վարելու համար։
Պակիստանյան պատվիրակության կազմում էր նաև երկրի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։
Ֆելդմարշալ Մունիրը «կկենտրոնանա Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ, երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերի առաջմղման վրա»։
Պակիստանի բանակի հաղորդագրության համաձայն՝ այցը «Պակիստանի՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման ջանքերի մի մասն է»։
Կիրակի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Մունիրը կայցելի Թեհրան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը։

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հեղինակային ծրագիր է գործարկում «Ռոսիա» հեռուստաալիքով։
«Կիսելյով» անվանումով նոր ծրագրում հաղորդավարը կներկայացնի իր հեղինակային հայացքը Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։
«Կիսելյով» հրապարակախոսական ծրագիրը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի շաբաթական ձևաչափով՝ սեպտեմբերի 6-ից, ամեն կիրակի` ժամը 22:00-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Կիսելյովի փոխարեն «Շաբաթվա լուրերը» ամփոփիչ ծրագիրը կվարի «60 րոպե» («60 минут») ծրագրի հաղորդավար Եվգենի Պոպովը։

Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ինչ կատարվեց
Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։
Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։
Հանգստյան օրերին Ջերմուկում իսկական տոն էր, այստեղ կազմակերպվել է «Jermuk City Fest 2026»-ը։ Նման միջոցառում առաջին անգամ է անցկացվել։ Միջոցառման կազմակերպման հարցում կարևորագույն տեղն ունեն հովանավորները՝ Ջերմուկի համայնքապետարանը, «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը։
Տարաբնույթ միջոցառումները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը Ջերմուկն ավելի գունեղ ու հեքիաթային էր դարձրել։ Միջոցառման պաշտոնական մասում շնորհակալագրերի հանձնման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ջերմուկի զարգացմանը նպաստող կազմակերպություններին և անհատներին՝ հյուրանոցներին, առողջարաններին, զբոսաշրջային ընկերություններին, համայնքային և այլ կառույցներին։ Փառատոնին մասնակցել են տարբեր ոլորտները ներկայացնող ընկերություններ։