Լոռի Բերդ․ պատմամշակութային ժառանգությունից դեպի ժամանակակից զբոսաշրջային կենտրոն


Հայաստան


Վերջին տարիներին Լոռի Բերդ հնավայրում իրականացվող լայնածավալ ծրագրերը միտված են ոչ միայն պատմամշակութային արժեքների պահպանությանը, այլև տարածքի վերափոխմանը ժամանակակից զբոսաշրջային կենտրոնի։ Պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերականգնման, պեղման և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների շնորհիվ հնավայրը աստիճանաբար դառնում է ավելի հասանելի, բարեկարգ և գրավիչ այցելուների համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ընդգծեց,  որ  2022 թվականից Լոռի Բերդ հնավայրում մեկնարկել են համակարգված և լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հուշարձանի պահպանությանը, ուսումնասիրմանը և զարգացմանը։ Նախնական փուլում իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքներով հստակեցվել են հետագա վերականգնման ուղղությունները և մշակվել գիտանախագծային փաստաթղթեր։



2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձի մասին

Վերահսկողական գործողություններից հետո երթի համար վճարել սկսած քաղաքացիների գումարների հավաքագրումով 2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ քաղաքապետարանի գործակարգավարական նսիտին ասել է Տիգրան Ավինյան։

Քաղաքապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ եղան ձեռք բերած 45 տրոլեյբուսները։ Ի պատասխան նշել են, որ հստակ ինֆորմացիա չկա, բայց, պետք է որ, Ռուսաստանի տարածքում լինեն։

Նիստին հաղորդվել է նաև, թե ինչ է կատավել շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նուբարաշենի աղբավայրում։

«Նուբարաշենի տնօրենը պետքարանից տարօրինակ հոտ է առել, փորձել է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ներս է մտել, լույսը վառել, ու պայթյուն է եղել»,- ասել է քաղաքապետարանի պաշտոնյան։

Տեղեկացրին նաև, որ տուծածների վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։

Հանդիպումներ Վենետիկ կատարած այցի շրջանակում


Մշակույթ


Իտալիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն:

Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել միաբանության թանգարանում, դիտել «Ավետիք Իսահակյանը և Վենետիկը» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին և կարևորվել միաբանության դերը՝ որպես Իտալիայում հայագիտության զարգացման առանցքային կենտրոն: Հատկապես ընդգծվել է կառույցի նշանակալի ներդրումը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում։

Տեղում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը միտված հետագա ծրագրերը, մասնավորապես` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-Մխիթարյան միաբանություն համագործակցությամբ համատեղ ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ. նախատեսվում է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը ներկայացնել միաբանությունում:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կաֆոսկարի համալսարանի ղեկավարության հետ։ Նա ծանոթացել է համալսարանի հայագիտական կենտրոնում իրականացվող ծրագրերին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման, մասնավորապես` ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և համալսարանում ցուցադրության կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկում պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Նշենք, որ նախընթաց օրը Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Ավետիք Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։




Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում Հիսուսի վնասված արձանի լուսանկարի իսկությունը

Բանակը պատրաստակամություն է հայտնել օգնել տեղի համայնքին՝ վնասված արձանի վերականգնման հարցում․․․

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է մեղմացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները․ CNN

Կողմերը քննարկում են համապարփակ համաձայնագրի հնարավորությունը, սակայն սկզբունքային տարաձայնությունները դեռ թույլ չեն տալիս վերջնական արդյունքի հասնել․․․

Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն


«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը՝ կալանավայրից․ «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, դու այս ի՞նչ արեցիր։ Մարդի…

Ութ նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել ուղեվարձի վճարումների հաշվին. Ավինյան

Երթևեկության համար նախկինում չվճարող անձանց վերջին երկու շաբաթվա վճարումների հաշվին մոտավորապես ութ նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել։  Այս մասին ապրիլի 20-ին…

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրը. Ավինյան

Այսուհետև առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի…

«2021-ի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա քվե եք խնդրում, որ նորից խաբեք»․ Ոսկան Սարգսյան

«2021-ի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա քվե եք խնդրում, որ նորից խաբեք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021 թվականի նախընտրական ծրագիրը ձախողած Նիկոլ Փաշինյանն ընտրողներից քվեներ է խնդրում․
     Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում, ուղիղ եթերով ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այդ նախընտրական ծրագիրը սկսվում է Ն․ Փաշինյանի ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին, Ազգային ժողովում։
     Ն․ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է»։ Նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
     Նիկոլ Փաշինյան, խաղաղություն չի հաստատվել, որ քաղաքացիները դրան տեր կանգնեն, խաղաղ զարգացման դարաշրջան բացված չէ։ Հիմա տևական հրադադար է, որ ցանկացած ժամանակ կարող է խախտվել։
     2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշված էր․ «Փրկություն՝ անջատման միջոցով, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա», սակայն Արցախն ամբողջությամբ հանձնել եք։
     2021 թվականի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա ընտրողներից քվե եք խնդրում, որ նորից ընտրողներին խաբեք, միայն թե մնաք իշխանական կերակրատաշտին կպած, խուսափեք ձեր արածների համար պատասխանատվությունից։ Չի ստացվելու»։

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. Նշանակվել են փորձաքննություններ

Ըստ բժիշկների տեղեկությունների, տնօրենը գտնվում է կայուն ծանր վիճակում…