Հաշվարկե՞լ եք, թե մարդիկ ճանապարհների փոսերի պատճառով որքան վնաս են կրել․ Հովիկ Աղազարյանը՝ ՏԿԵ նախարարին

Հաշվարկե՞լ եք, թե մարդիկ ճանապարհների փոսերի պատճառով որքան վնաս են կրել, հաշվարկե՞լ եք, թե մարդիկ նաև այդ փոսերի պատճառով որքան ժամանակ են վատնում խցանումների մեջ։ Նման հաշվարկներ ունի՞ ՏԿԵ նախարարությունըայսօր ԱԺ-ում նախարար Դավիթ Խուդաթյանին հարց ուղղեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Փոսերի մասով հաշվարկ, բնականաբար, չունենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր մի շարք փողոցներում շինարարություն է ընթանում՝ օրինակ բերելով Իսակովի պողոտան։

«Բայց Երևանի օրինակով կուզեմ մի կարևոր հարցի անդրադառնալ։ Սա այն բանի հետևանք է, որ քաղաքային իշխանությունները որոշում են առանձին գործել կենտրոնական կառավարությունից, Երևանը դրա օրինակն է։ Խոսքը 1500 կմ ճանապարհի մասին է, որի զգալի մասի վրա հիմնանորոգման աշխատանքներ նախորդ 20-30 տարիներին չեն իրականացվել, և ճանապարհային ցանցը Երևանում հնամաշ է։ Նորից եմ ասում՝ մեծ միջոցներ են այսօր դրվում պատկերը փոխելու ուղղությամբ, և կարճ ժամանակում այդ փոփոխությունը տեսանելի կլինի»,- ասաց նախարարը։

Հովիկ Աղազարյանն առաջարկեց հատուկ սարք գնել, որը 2 ժամ հետո վերացնում է տվյալ փոսերը։ Նախարարն ասաց, որ տարբեր երկրներում է եղել, բայց «ասֆալտի կոմբայն» որպես այդպիսին չի տեսել։

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նոր արտոնություն կստանա

Կառավարությունն ապրիլի 17-ի նիստին նախատեսում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին տրամադրված արտոնության որոշման մեջ լրացում կատարել…

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նոր արտոնություն կստանա

Կառավարությունն ապրիլի 17-ի նիստին նախատեսում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին տրամադրված արտոնության որոշման մեջ լրացում կատարել…

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նոր արտոնություն կստանա

Կառավարությունն ապրիլի 17-ի նիստին նախատեսում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին տրամադրված արտոնության որոշման մեջ լրացում կատարել…

«Խայտառակություն է այն, ինչ այսօր տեղի է ունենում արդարադատության համակարգում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Խայտառակություն է այն, ինչ այսօր տեղի է ունենում արդարադատության համակարգում»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք շատ ոլորտներում մաֆիայի դեմ ենք պայքարում, և այդ մաֆիան իր մետաստազներն ունի բոլոր տեղերում․․․ Քիմոթերապիան այլևս օգուտ չի տալիս, մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում՝ արդարադատության հարցը»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով արդարադատության ոլորտին։

«Հերիք ա, ժողովրդի նեռվերն ինչքա՞ն կարելի է քայքայել․․․ Խայտառակություն է էն, ինչ այսօր արդարադատության ոլորտում տեղի է ունենում, էդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի․․․ ՀՀ-ում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից, Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը կբխի ժողովրդից, սա լինելու է բացարձակ առաջնահերթություն․․․ Ինչի՞ մինչև հիմա մենք սա չենք արել, որովհետև առանց սահմանադրական փոփոխությունների դա հնարավոր չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Թրամփի վերջին վիրավորանքից հետո Հռոմի պապն ասում է, որ աշխարհը պետք է լսի խաղաղության ուղերձը․CNN

Հռոմի պապ Լևոն XIV-ը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Աֆրիկա կատարած իր այցը միասնության և խաղաղության ուղերձ է, որը աշխարհը պետք է լսի, քանի որ նա շարունակում է քննադատության ենթարկվել ԱՄՆ նախագահի և փոխնախագահի կողմից՝ Իրանի դեմ պատերազմի հարցում իր դիրքորոշման համար.գրում է CNN-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը քննադատել էր Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Իրանի հասցեին հնչեցրած քննադատության համար։