Օրբանը չի մասնակցի ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Politico-ն հաղորդում է, որ Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այնուամենայնիվ, հոդված…

Մեկնարկել են Հայաստանի ճանապարհների ամառային պահպանման և սպասարկման աշխատանքները

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի…

«Հրապարակ»․ Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավ…

«Լիբանանում հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ». #FT

«Լիբանանում հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ». #FT

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնությունը կարող է ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով լիբանանցի պաշտոնյաներին։

«Սպասվում է, որ շուտով կհայտարարվի Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնության մասին, որը կավարտի Իսրայելի պատերազմը «Հեզբոլլահի» դեմ՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ԱՄՆ ճնշման ֆոնին: Իսրայելի և խմբավորման միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, երբ իսրայելական ցամաքային ուժերը ավարտեն հարավային Լիբանանի կարևորագույն Բինթ Ջբեյլ քաղաքի գրավումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Լիբանանցի պաշտոնյաների խոսքով, Լիբանանում հրադադարի հայտարարման դեպքում դրա տևողությունը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի տևողությունից: Financial Times-ը, հղում կատարելով պաշտոնյային, նշում է, որ հրադադարը կնշանակի Իսրայելի հարվածների դադարեցում, այլ ոչ թե իսրայելական զորքերի դուրսբերում:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ընտրակաշառքի յուրօրինակ ձև է

Մենք ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։ Ն…

«Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ 2 հանգամանք կա»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ 2 հանգամանք կա»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մեր ՈՒԺԵՂ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ, բացի քաղաքական հետապնդման ասպեկտից՝ ուշագրավ ևս 2 հանգամանք կա․
     1․ Թիրախ դարձան հենց կանայք
     Այդպես էլ՝ ի հայտ չեկան երբեմնի ֆեմինիստները, կանանց իրավունքների պաշտպանները։ Ֆեյքային գրոհների հիմնական թեզերը՝ կա՛մ կոնկրետ սեռով պայմանավորված վիրավորանքներն էին, կա՛մ կնոջ դերի նվաստացումը։
     2․ Անմեղության կանխավարկածի ոտնահարումը
     Բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով՝ սկսեցին պիտակավորել, նկարագրել, որակումներ տալ՝ հանրությանը մատուցելով, թե ինչ կապ ունի սեռը, կամ մանկահասակ երեխան, եթե մարդը հանցագործ է։ Մինչդեռ՝ կապը շատ ուղղակի է․
     Հենց մեր պայքարը նրա համար է, որ գործած հանցանքի համար վրա հասնի պատասխանատվություն, բայց այդ գործընթացը լինի ապաքաղաքական, իրավական ու մարդը չթիրախավորվի, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել։
     Առավել ևս, մանկահասակ բալիկներ ունեցող, օրենքը հարգող մայրիկների պարագայում»։

«Այս ծրագիրը վաղուց պետք է ավարտված լիներ»․ Վահագն Սարոյան

«Այս ծրագիրը վաղուց պետք է ավարտված լիներ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցումն ու վերանորոգումը վաղուց պետք է ավարտված լիներ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ծրագիրը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, այլ ներկայացվում է որպես ձեռքբերում այն, ինչ իրականում տարիներ առաջ սկսված տարբեր ծրագրերի շարունակությունն է։
     Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ փորձելով սեփականացնել նախկինում մեկնարկած աշխատանքները և դրանք ներկայացնել որպես նոր արդյունք։
     Իսկ ինչ վերաբերում է այդ «վերանորոգումների» որակին, ապա հանրությանը լավ է հայտնի՝ պոկվող կախիչները, անորակ ցնցուղները, չամրացված ծորակներն ու բազմաթիվ այլ թերություններ, որոնք ավելի շատ խոսում են ձևական աշխատանքի, քան իրական բարեփոխումների մասին։
     Այսպես շարունակելով՝ կարելի է երկար ու մանրամասն թվարկել իրենց կատարողականի ձախողումները դեռ միայն այս ոլորտում։ Բայց նույնիսկ մի քանի օրինակ արդեն բավարար է հասկանալու համար, որ խոսքն առանձին բացթողումների մասին չէ, այլ համակարգային ձախողման»: