Խստացվել է վարչարարությունը ավտոմեքենաները երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը խցանումներին նպաստող խախտումների, մասնավորապես, տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կայանելու դեպքերի…

Փաշինյանը Թուրքմենբաշիում լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել «Ղարաբաղի տան» ցուցադրությանը

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին Թուրքմենբաշիում այցելել է ԱՊՀ երկրների մշակույթի փառատոնի տաղավարներ, այդ թվում՝ ադրբեջանական։

Ցուցադրության շրջանակում ներկայացվել են ադրբեջանական մուղամը, «ազգային գորգերը», «ավանդական արհեստագործական իրերն» ու XIX դարի «Ղարաբաղի տան» վերստեղծված ինտերիերը։

Ադրբեջանական տաղավարում երիտասարդ երգիչները՝ խանենդեները, կատարել են ավանդական մուղամ։

Ցուցադրության կենտրոնում եղել է XIX դարի, այսպես կոչված, «Ղարաբաղի տան» ինտերիերը՝ ձևավորված «Ադրբեջանի ազգային գորգի թանգարանի» ցուցադրության հիման վրա։

Տաղավարում ներկայացվել են նաև մետաքսե ավանդական գլխաշորեր՝ քյալաղայիներ, ինչպես նաև պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր։

Արցախի պատմության և մշակութային ժառանգության ներկայացման հարցը շարունակում է զգայուն մնալ հայկական հանրության համար՝ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում «Ղարաբաղի տան» ներկայացումն ադրբեջանական «ազգային մշակույթի» ցուցադրության շրջանակում։

Նշենք, որ Թուրքմենբաշիում (Թուրքմենստան) այս օրերին ընթացել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

 

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար…

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ կարճատև հանդիպումները սովորական արարողակարգային շփումներ են։ Հանդիպում են, մի քանի բառ փոխանակում։ Ոչ մի արտառոց բան։

Բայց Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ այդ ջերմության ցուցադրությունը հանրության շրջանում հակառակ արձագանքն է առաջացնում։ Երբ գազի գնի ու մատակարարումների շուրջ անհանգստություններ կան, տնտեսական սահմանափակումների վտանգ կա, իսկ մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց վաղը, Պուտինի հետ ջերմ սելֆիները դիվանագիտական հաջողության ապացույց ներկայացնելը մի փոքր անհարմար է թվում։

Պուտինը թմփթմփացնում է Փաշինյանի ուսին, այդ նկարները տարածվում են, բայց ժողովրդի ցավին դրանից դարման չի լինում։
Հարցը Պուտինի հետ հանդիպելը չէ։ Պետությունների ղեկավարները հանդիպում են նաև այն ժամանակ, երբ հարաբերությունները հարթ չեն։ Հարցն այն է՝ այդ ժպիտների ու ուս թփթփացնելու դիմաց ի՞նչ ենք ստանում։
Ու այստեղ միանգամայն տրամաբանական պահանջ է առաջանում։

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես։

Եթե Պուտինի հետ այնքան ջերմ ես, որ ուս թփթփացնելու սելֆիներդ ես ցուցադրում, ուրեմն այդ ջերմության քաղաքական գինն էլ ներկայացրու։ Թող ժողովուրդն իմանա՝ այդ ժպիտների դիմաց ինչ ենք շահում, կամ ինչի՞ց ենք հրաժարվում։

Միայն սելֆիով աշխարհաքաղաքական կողմնորոշում չեն փոխում։ Բայց երբ սելֆին դառնում է քաղաքական ցուցափեղկ, հանրությունն էլ իրավունք ունի հարցնելու՝ արդյունքը ո՞րն է։

Եվ եթե Եվրոպային չես բրախել, բացատրի՛ր՝ ինչու ես այդքան ջանասիրաբար ցույց տալիս, որ Մոսկվայում ուսդ թփթփացնում են։

ՄԻՊ–ը ՍԴ է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու հետ կապված

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում (amicus brief)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»…

Միրզոյանն ու Ֆիդանը Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկել

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ,…

Արարատ Միրզոյանը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել․ ի՞նչ են քննարկել

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

«Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։