«Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին հրաժարվի երկարաձգել պայմանագիրը

«Ռեալը» պատրաստ է վաճառել Կիլիան Մբապեի տրանսֆերը, եթե նա հրաժարվի երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնել է լրագրող Խուան Խեսուսը:

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆրանսիացի ռմբարկուի ապագայի հարցում ունի հստակ դիրքորոշում. եթե հաջորդ ամռանը Մբապեն նոր համաձայնագիր չկնքի, ապա կհանվի տրանսֆերի:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն մտածում է Մադրիդից հեռանալու մասին, քանի որ «Ռեալում» չի զգում ակնկալվող սերն ու աջակցությունը:

Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է ուժերը փորձել Անգլիայում:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Մբապեին ձեռք է բերել 2024 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը:

Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից՝ քաղաքական մրցապայքարին չդիմացող մի խղճուկ իշմարատու թույլիկի պատճառով:

Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»

Սասուն Միքայելյանը ժամանակին հաջող մարտեր է մղել ադրբեջանցիների դեմ, տարածքներ գրավել։ Այժմ մարտերը փոխադրել է ԱԺ, ընդդիմադիրների դեմ է պայքարում։

Միքայելյանի հայտարարագրում տարօրինակ տեղաշարժ նկատվեց, բոլորովին վերջերս նրա կինը պատշաճ ձևով նշված էր հայտարարագրում որպես փոխկապակցված անձ, ինքն էր հայտարարագիր ներկայացնում։ Սակայն Անուշ Պատվականի Մեսրոպյանի հայտարարագրերը 2023 թվականից դադարել են արտացոլվել ԿԿՀ կայքում։

Դեպքի հետ կապված անձի անմեղության կանխավարկածը հարգելով հանդերձ փաստենք. վերջին տարիներին Ազգային ժողովի որոշ պատգամավորամերձ անձինք առանձնապես խոշոր գույքեր և դրամական շարժեր թաքցնելու նպատակով «ամուսնալուծվել» են իրենց հայտարարատու կանանցից` խուսափելու համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից։

Միքայելյանի դեպքը համընկնում է վերոնշյալ արարքի հետ և ճիշտ կլինի առաջիկայում հնչի պարզաբանում։

Երևանը տոնում է հիմնադրման 2808-ամյակը․ Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն ու արմատները

Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը տոնում է հիմնադրման 2808-ամյակը։

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.:

Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանի տոնը առաջին անգամ նշվել է 1968թ.-ին, երբ մայրաքաղաքը դարձավ 2750 տարեկան: Ավանդույթը վերականգնվել է 1998թ.-ին, և այդ տարվանից մշտապես նշվում է քաղաքի տարեդարձը:

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակները

ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ակտիվ մարտական ​​գործողություններին վերադառնալու հեռանկարների վերաբերյալ երկիմաստ հայտարարություններին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։

Թերթի տվյալներով՝ Մերձավոր Արևելք շուտով կտեղակայվեն երեք ավիակիրներ։

Պենտագոնը նաև մշակում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, ինչպես նաև այլ ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա հարվածելու ծրագրեր։

Վերջին ամիսներին Պենտագոնը և Թրամփի ազգային անվտանգության թիմը ամերիկացի առաջնորդին ներկայացրել են Իրանի կամ եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հինգ առաջարկ։ ԱՄՆ նախագահը մերժել է դրանք բոլորը, հաղորդում է թերթը։

165 միլիոն տարի առաջ ապրած կաթնասունների ազգականը որս էր անում ջրում և չիհուահուայի քաշ ուներ

Հնէաբանները հայտնաբերել են կաթնասունների՝ բադակտուց հիշեցնող հնագույն ազգականի, և պարզվել է, որ կենդանին եղել է այս խմբի հայտնի ներկայացուցիչներից ամենախոշորը…

Ձերբակալվել են նկարների գողերը – Հրապարակ

Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր Օգյուսթ Ռենուարի անվան թանգարանից կտավներ գողացածներին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Վեց կասկածյալներից երկուսը, ովքեր մուտք են գործել թանգարան եւ գողացել կտավներ, ձերբակալված են։Ձերբակալությունը տեղի է ունեցել հոկտեմբերի յոթին։ Գողացվել էր չորս կտավ։ Երկուսը՝ «Տիկին Ստեֆանի Պիշոնի» դիմանկարը եւ «Կոկոն ընթերցելիս» ավելի ուշ գել էին այգում։ Երկուսը դեռ չեն գտնվել։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է ինը միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Պյեր Օգյուսթ Ռենուարը (1841-1919) ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ է, ով մասնակցել է Փարիզում տեղի ունեցած իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսին՝ 1874 թվականին։

Կլիչկոն խորհուրդ տվեց Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Ռուսաստանից սաստկացող հարձակումների ֆոնին, առաջարկել է Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս գտնվող ընկերներ կամ ազգականներ ունեցող բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը։ Կլիչկոն այս հայտարարությունն արել է AFP-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին։ Գրում է DW-ն։

«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և մահացածների մասին, քանի որ մեր քաղաքի հրետակոծությունը սաստկանում է։ Այսօր դա գոյատևման հարց է», – ասաց Կլիչկոն։

Նա զգուշացրեց, որ եթե Կիևում ռուսական հարձակումների պատճառով ջրամատակարարման համակարգը խաթարվի, կարող է առաջանալ «բավականին լայնածավալ» ճգնաժամ։

Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետը շեշտեց, որ ինքը կոչ չի անում լիակատար տարհանման: «Դա Պուտինի նպատակն է: Նրա լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը հանձնենք նրան»,- ասաց Կլիչկոն:

Կիևի իշխանությունները ձմռանը պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում, ինչպես նաև վառելիքի, սննդի և խմելու ջրի պաշարներ են կուտակում, ասել է քաղաքապետը։ Սակայն, անկախ նրանից, թե որքան լավ են իշխանությունները և Կիևի բնակիչները պատրաստվել, «եթե ՀՕՊ համակարգը խափանվի, մենք կարող ենք հայտնվել ամենավատ սցենարի մեջ», – ասել է Կլիչկոն։

Սեպտեմբերին Ռուսաստանը ակտիվացրեց Կիևի վրա իր հարձակումները։ Հոկտեմբերի սկզբին ռուսական զորքերը սկսեցին թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք կապում էին Կիևի աջ և ձախ ափերը։ Այս կամուրջները նախկինում չէին ենթարկվել հարձակման։ Նպատակային թիրախ դարձան նաև էներգետիկ և կապի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքները ։

Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Ռուսաստանի նոր ավիահարվածների ռազմավարության մասին, որն օգտագործում է Կրեմլը՝ ուկրաինացիներին ստիպելու լքել Կիևը և այլ խոշոր քաղաքներ։

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է մշակել տարբերակներ՝ նախքան նոյեմբերի սկիզբ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ Իրանի դեմ ռազմական հարվածներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Atlantic պարբերականը։ Ավելի վաղ, հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ հակամարտության հարցում կայացնելիք որոշում ունի, եւ այդ հակամարտությունը կավարտի «թե լավով, թե վատով»։ Տարբերակները մշակում են ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մասնագետները։ Այդ կերպ Թրամփը փորձում է հասնել բենզինի գների նվազմանը, նախքան ընտրությունները։ Հարվածների հնարավոր թիրախները եւ ծավալները չեն մանրամասն քննարկվել դեռ։