Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Միջազգային արդարադատության գագաթնաժողովին․ գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիայի նախագահն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին:

«Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի՝ իրեն միջազգային իրավունքից վեր դասող, մեծամիտ ու սպանություններից չհագեցող ցանցի կողմից»։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հարկ եղած դեպքում կդիմանա բոլոր դժվարություններին, բայց երես չի թեքի այն մարդկանց, ովքեր ենթարկվել են անարդարության ու իրենց հույսը կապել են Թուրքիայի հետ։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Գազայում սպանվել է ավելի քան 74.000 խաղաղ բնակիչ՝ այդ թվում երեխաներ ու կանայք»,- նշում է լրատվամիջոցը։

35-ամյա սպորտսմեն է մահացել – Հրապարակ

Մահացել է վոյելբոլի Իտալիայի հաավքականի նախկին մարզիկ Ստեֆանա Կորնան։ Նա 35 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Sky Italia-ն։ Իտալական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Կորնան երկար ժամանակ պայքարել է ծանր հիվանդության դեմ։ Հանդես է եկել իտալական տարբեր ակումբներում, այդ թվում «Պարմայի» եւ «Բերգամոյի»։ Եղել է Եվրոպայի չեմպիոն։ 2014 թվականին ավարտել է մարզական կարիերան եւ սկսել է աշխատել որպես անգլերենի ուսուցչուհի։

Անկում` արդյունաբերությունում, չնչին աճ` առևտրաշրջանառության ծավալներում. օգոստոսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ամռան վերջին ամիսը լի էր տարատեսակ իրադարձություններով, որոնք շարունակում են պահպանել լարվածությունը Հայաստանի շուրջ։ Մասնավորապես, անհանգստացնող է ԱՄՆ-Իրան հակամարտությունը, որը չի կարգավորվում, այլ ձեռք է բերել «քրոնիկ» բնույթ։  Այս վիճակը թույլ չի տալիս` Հարավային Կովկասում սպասվող տնտեսական իրադարձությունները մտնեն ամբողջական փուլի մեջ։ Բացի այդ՝ անորոշ ու անկայուն է իրավիճակը ՌԴ-Հայաստան հարաբերություններում։ Գազի գնի սպասվող թռիչքաձև աճը լրացուցիչ ճնշումներ է գործադրում ՀՀ տնտեսության վրա։

Դիտարկենք` այս պայմաններում ՀՀ տնտեսությունն ինչ ցուցանիշներ է գրանցել. 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏277,402 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏102,403 մլն:

2026թ․ օգոստոսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏620,129 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏420,544 մլն արդյունքները:

2026թ․ օգոստոսին ՀՀ-ում արտադրվել է 949 մլն կՎտ./ժ  էլեկտրաէներգիա:

Միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի օգոստոսին կազմել է ֏ 314,196: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $574 մլն և $1,090 մլն։ 



Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ օգստոսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ օգոստոսին և 2026թ․ հուլիսին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ օգոստոսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 5․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4․5%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2026թ․ օգոստոսին 2025թ․ օգոստոսի համեմատ կազմել է –4․3%, իսկ հուլիսի համեմատ՝ 1․9%:

2026թ․օգոստոսին 2025թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների չնչին աճ է դիտվել՝ 0․1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է աճ՝ 1․3%-ով։

Ծառայությունների ծավալի աճը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 11․4%, իսկ ընթացիկ տարվա հունիսի համեմատ անկումը հաստատվել է՝  -1․3%։

2026թ․օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 4․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0․2%։

2026թ․ օգոստոսին 2025թ․ օգոստոսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6․5%-ով, իսկ 2026թ․ հուլիսի համեմատ նվազել է՝ 2%-ով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

ՇԱՆՍ-իր և շահիր Արցախբանկի Mastercard-ով


Արտահանման ծավալները 2026թ․ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 1․3%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 14․9%-ով։

  • Ամփոփելով 2026թ․ օգոստոսին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներում արձանագրված անկումը, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալների բավականին փոքր աճը։

Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Ներկա էին ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ կառույցների, այդ թվում՝ Ֆրոնտեքսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համակարգմամբ ՆԳ նախարարությունը շարունակում է առաջ մղել Գործողությունների ծրագրի կատարումը՝ Կառավարությանը վերաբերելի բոլոր դերակատարների հետ սերտ համագործակցությամբ։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանը քաղաքական հստակ հանձնառություն ունի և հետևողականորեն իրականացնում է Գործողությունների ծրագրով սահմանված պահանջների կատարմանն ուղղված աշխատանքները։

Նա նշել է, որ Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում, իսկ առաջիկայում նախատեսվում է ավարտին հասցնել կարևոր օրենսդրական գործընթացներ։

Ղազարյանը միաժամանակ ընդգծել է, որ օրենսդրական բարեփոխումները պետք է ուղեկցվեն դրանց արդյունավետ կիրարկմամբ։Այդ համատեքստում նա անդրադարձել է կենսաչափական համակարգին՝ նշելով, որ դրա գործարկումը նախատեսվում է առաջիկայում։

Քննարկվել են Գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք կետերի իրականացման ընթացքը, այդ թվում՝ քաղաքացիության մասին նոր օրենքով նախատեսվող մշտական բնակության պահանջները, միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանների համալիր կառավարումն ու վերահսկողությունը։

Առաքելության անդամները կարևորել են Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը և Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականության շրջանակին վերաբերող հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Նրանք ընդգծել են, որ հանդիպման նպատակն է բաց և կառուցողական երկխոսության միջոցով քննարկել գործընթացում առկա մարտահրավերները, հստակեցնել հարցերը և նախանշել հետագա քայլերը։

Հայկական կողմը վերահաստատել է Գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ում համապատասխան օրենսդրական գործընթացների համար անհրաժեշտ ժամանակը։

Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հանդիպել են ղեկավար կազմի հետ։

Ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացնում է բազմակողմ և հետևողական աշխատանք։

Նա ներկայացրել է Գործողությունների ծրագրին վերաբերող համապատասխան ուղղությունները՝ անդրադառնալով ոլորտային քաղաքականությանը, իրավական կարգավորումներին, մշակվող նոր փաստաթղթերին, կենսաչափական համակարգի ներդրմանը, տվյալների և իրավական ինքնության պաշտպանությանը, սահմանների համալիր կառավարմանն ու ապաստանի տրամադրման գործընթացներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։ Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ և առարկայական քննարկում։

Այնուհետև, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի և «ՀայՓասի» գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի ուղեկցությամբ, ԵՄ գնահատման առաքելության անդամներն այցելել են ֆրանսիական IN Groupe և A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ։

Առաքելության անդամները ծանոթացել են ընկերության նյութատեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև փաստաթղթերի պատրաստման ամբողջական շղթային։

Ներկայացվել են նաև փաստաթղթերի անվտանգության ապահովման, տվյալների պաշտպանության և արտադրական գործընթացի վերահսկողության մեխանիզմները։

Լենինգրադի մարզում հայտնաբերվել է Հայրենականի տարիների եղբայրական գերեզման (լուսանկարներ)

Լենինգրադի մարզում հայտնաբերվել է Մեծ Հայրենականի տարիների եղբայրական գերեզման․ գրում է ТАСС-ը։

Ենթադրվում է, որ գերեզմանոցում էստոնացի և գերմանացի նացիստների կողմից խոշտանգված կարմիրբանակայինների աճյուններն են։

«Ավանգարդ» որոնողական ջոկատի ղեկավար Լարիսա Ֆետիսովան գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եղբայրական գերեզմանոցում, ըստ երևույթին, թաղված են նացիստների գերեվարած խորհրդային մարտիկները։

«Տվյալ ենթաճամբարը, որտեղից դուրս են բերվել աճյունները, Վոլոսովոյում տեղակայված «Դուլագ-102» հիմնական համակենտրոնացման ճամբարի մաս է կազմել, ու մենք արդեն դուրս ենք բերել 97 աճյուն»,- նշել է Ֆետիսովան։

 

Փաշինյանը համապատասխանում է Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներին. Սամվել Կարապետյան

Փաշինյանը համապատասխանում է Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներին. Սամվել Կարապետյան

Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Ղարաբաղյան պատերազմի հետ կապված զենք

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հրազենի ապօրինի շրջանառության դեմ աննախադեպ գործողության արդյունքում առգրավվել է 2823 միավոր հրաձգային և թեթև սպառազինություն, գրեթե 400 ձեռքի…

Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ. Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը գրում է.

«Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ։

Սա սովորական միջադեպ չէ, որի մասին կարելի է լռել ու անցնել առաջ։ Երբ ադրբեջանցի զինծառայողը հատում է Հայաստանի սահմանը, հասնում բնակավայր և կրակում Հայաստանի քաղաքացու վրա, սա լուրջ հարցեր է առաջացնում անվտանգության, քաղաքացիների պաշտպանության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց անվտանգային իրավիճակին հետևելու և տեղում տիրող իրադրությունը գնահատելու համար։ Հետևաբար, Շաքիի դեպքի վերաբերյալ նրանց գնահատականը ևս կարևոր է։

Ի՞նչ է արձանագրել առաքելությունը։ Ի՞նչ գնահատական ունի տեղի ունեցածի վերաբերյալ։

Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան` ինչ հետևություններ են արվում նման դեպքերը կանխելու համար»։

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Կա մի պարզ կանոն․ հարցը տալիս են՝ պատասխան ստանալու համար։ Սակայն, քաղաքական իրականության մեջ այդ կանոնը ենթարկվում է թատերական «հանճարեղ» վերափոխման։ Հարց տվողները՝ լրագրողներն ու ընդդիմադիր պատգամավորները, մոտենում են խոսափողին, հայրենասիրական տեքստեր արտասանում, թվեր, անուններ, պատմական դրվագներ հիշում ու նոր հարցնում․«Պարո՛ն Փաշինյան, այն դեպքում, երբ հակառակորդը զորքերը առաջ է բերել, զորավարժություններ է անում, իսկ մենք դիրքեր ենք կորցրել, սահմանը մոտեցել է մարդկկանց տներին, չգիտեն՝ վաղը իրենց տանը կապրեն, թե ոչ, Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանից։ Չէ՞ որ ակնհայտ է, որ թշնամին անհագուրդ է, իսկ Դուք միայն զիջում եք։ Ինչո՞ւ եք տալիս այս հողերը, ինչո՞ւ չկա դիմադրություն, ո՞վ է սրա համար պատասխան տալու»։

Նիկոլ Փաշինյաին իրեն հատուկ դերասանական թեթևությամբ ժպտում է, հոնքերը կիտում, բռնվում մի պատահական մտքից՝ «խաղաղություն» կամ «հող» բառից եւ սկսվում է պատմական էքսկուրսը․«Գիտեք, երբ մենք ասում ենք հող կամ սահման, պետք է հասկանանք՝ ի՞նչ է Պատմական Հայաստանը և ի՞նչ է Իրական Հայաստանը…1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով… Խաղաղությունը վիճակ է, պետք է լինի մեր մտքերում…»։ Ու վերջ՝ գնա՜ց փիլիսոփայության ու հոգեբանական թերապիան, իսկ սահմանին կանգնած գյուղացու ու կրակոցների հարցը մնաց անդունդի հատակում։ Պատասխան չկա, բայց տպավորություն ստեղծվեց, թե «լավ էլ պատասխանեց»: Իրականում երկար ու մանվածապատ հարցը հնարավորություն տվեց խուսանավել ուղիղ պատասխանից։

Այս հնարքը կիրառում են նաև նախարարներն ու պատգամավորները։ Լրագրողը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին նկարագրում է սոցիալական ողբերգությունը․-«Պարո՛ն նախարար, խանութներում կարագն ու միսը թանկացել են 30%-ով, թոշակառուն չի կարողանում իր օրվա հացը գնել, իսկ դուք հայտարարում եք տնտեսական աճի մասին։ Ի՞նչ եք անում գները վերահսկելու համար»։ Նախարարը, իր «ուսուցչի» պես, որսում է «տնտեսական աճ» արտահայտությունն ու պինդ գրկախառնվում դրան․«Գիտեք, Հայաստանը փոքր և բաց տնտեսություն է…Լոգիստիկ շղթաները Պանամայի ջրանցքում ու Սուեզում խաթարվել են… համաշխարհային ինֆլյացիոն պրոցեսներ… դրա փոխարեն մենք ունենք երկնիշ տնտեսական աճ…»։ Կամ Ալեն Սիմոնյանին հարցնում են պատգամավորական միլիոնավոր դրամ պարգևավճարների բարոյականության մասին, նա բռնվում է «պետականություն» բառի փեշից.- «Դուք ուզում եք, որ ԱԺ պատգամավորը ցնցոտիներո՞վ ման գա, թե՞ կաշառք վերցնի։ Մենք պետականություն ենք կառուցում»։ Այս աղեկտուր մտքերից աղքատ թոշակառուն տանը նստած տագնապում է․ «Վա՜յ, ո՞նց մեր պատգամավորը ցնցոտի հագնի»։

Նույն թատրոնն է խաղարկվում ցանկացած թեմայով․ ռուսական գազի թանկացման ու այլընտրանքի մասին են հարցնում, պատասխանում է․ «Այս պահին ազդակ չկա, երբ լինի՝ կմտածենք»։ ԵԽԽՎ զեկույցի կոնկրետ խնդիրների մասին հարցին՝ «Կդիտարկենք, կվերլուծենք, կքննարկենք»։ 44-օրյա պատերազմի հիշատակի օրը համերգներ հեռարձակելու մասին հարցին․ «Տարվա 365 օրն էլ ողբերգությամբ է նշանավորված»։ Մտքերն ու ապագա ժամանակաձևերը մի հրաշալի հատկություն ունեն․ թույլ են տալիս պատասխանել այնպես, որ պատասխանելու գործընթացը տեղափոխվի անորոշ ապագա, որը շատ հարմար վայր է պատասխանները թաքցնելու համար։

Ի՞նչ ենք անում մենք. հարցը սկսում ենք Արցախից, անցնում սահմանին, հետո՝ խաղաղության պայմանագրին, հետո՝ գյուղերին, հետո՝ անվտանգությանը, հետո՝ նախորդ իշխանություններին, հետո՝ ներկա իշխանությանը, վերջում էլ հարցնում ենք՝ «Այս ամենի վերաբերյալ ի՞նչ կասեք»։ Հետո դժգոհում ենք, որ մեր հարցին չպատասխանեց։ Երբ հարցի մեջ հինգ հարց կա, պատասխանը կարող է վերաբերել վեցերորդ թեմային։ Իսկ երբ հարցը հարյուր բառանոց փոքրիկ ճառ է, բուն հարցը կարող է այդ ճառի մեջ լսելի չլինել։ Պետք է փորձել հարցը «նիհարեցնել»՝ այնքան, որ պատասխանողը չկարողանա բռնել նրա պոչից ու տանել սարուձորերով։ Հարգելի՛ հարց տվողներ, Դուք ինքներդ եք օժանդակում իշխանությանը, որ ձեզ ու համայն հանրությանը մոլորեցնեն։ Հարցի մեջ դնում եք տասը փաստ, հինգ անուն, երեք մեջբերում։ Պատասխանողը բռնում է դրանցից ամենաանվնաս, ամենահարմար բառի պոչից ու թռչում սարերը՝ մինչև դուք կմոռանաք, թե ինչ էիք հարցնում։ Դադարեցրե՛ք «Նանար տատիկի հեքիաթները»։ Մի՛ արեք երկարաշունչ վերլուծություններ, մի՛ փորձեք միկրոֆոնի մոտ տեղավորել ձեր ամբողջ աշխարհայացքն ու ցավը։ Կիրառե՛ք պարզ, չոր ու անխոցելի կանոններ․Մեկ հարց, մեկ պատասխան։ Պարոն վարչապետ, մի՛ վերլուծեք, մի՛ պատմեք, այլ պատասխանեք։ Սխալ հարց․ «Այն դեպքում, երբ խոստացել էիք արագաչափերը հանել, բայց այսօր տուգանքներն ավելացել են, արդյո՞ք սա հակասություն չէ…»։ Ճիշտ հարց․ «Խոստացել էիք հանել արագաչափերը․ ինչո՞ւ չեք հանել։ Տվե՛ք հստակ պատասխան»։ Մի՛ օգտագործեք «ի՞նչ կասեք» կամ «արդյո՞ք» տիպի բառեր։ Դրանք հրավեր են փիլիսոփայական դասախոսության։ Տվե՛ք կոնկրետ փաստով հարց․ «Այս հողը տվեցիք․ ինչո՞ւ, ո՞վ տվեց հրամանը»։

Իսկ ասուլիսի կամ հարցուպատասխանի վերջին լրագրողը թող մոտենա խոսափողին ու ասի․ «Պարո՛ն վարչապետ, պարոն նախարար, պարոն ԱԽՔ, Ձեզ այսօր տրվեց 10 հարց։ Դուք խոսեցիք 21-րդ դարից, Պանամայի ջրանցքից, մեր մտքերի խաղաղությունից, պատգամավորների ցնցոտիներից․․․ բայց ոչ մի հարցի կոնկրետ չպատասխանեցիք։ Մենք այս բոլոր հարցերը գրավոր կրկին ուղարկում ենք Ձեզ, խնդրում ենք հաջորդ հանդիպմանը ճշմարիտ պատասխան: Մինչև դրանց չպատասխանեք, նոր հարցեր չենք տա»։
Եվ ամենացավալին․ հարցից թռչելով, թեման ջրելով ու անկապ պատասխաններ տալով՝ պաշտոնյաներն արհամարհում են ոչ միայն միկրոֆոնի մոտ կանգնած լրագրողին կամ պատգամավորին, այլ մեր ժողովրդին։ Չէ՞ որ լրագրողն ու ընտրված պատգամավորը ընդամենը կամուրջ են քաղաքացու և իշխանության միջև։