Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի վերաբերյալ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն այս օրերին իրազեկման արշավներ է կազմակերպում տարբեր համայնքներում։ Դրանք բաց են, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել:

Նախարարն առանձնակի անդրադարձել է նախընթաց տարում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, ուսանողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ: Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ բուհերում ստեղծվելու են ուսանողական մարմիններ, բացի ուսանողական խորհուրդներից, որոնք հնարավորինս ներկայացնելու են ուսանողների շահերը: «Տարբեր ուղղություններով ուսանողական միությունների ստեղծման նպատակը քաղաքացիական գիտակցության ձևավորումն է: Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրաձայնելու, լսելի դարձնելու, իրենց իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու, որակյալ որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Նա օրենքով նախատեսված փոփոխություններից անդրադարձել է ֆինանսավորման ձևաչափերին՝ ընդգծելով, որ ֆինանսական խնդրի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից: Նրա իրազեկմամբ՝ նախատեսվում են նաև կրթաթոշակի տրամադրման, ուսման վարձի փոխհատուցման նոր մեխանիզմներ՝ հիմք ընդունելով առաջադիմության ցուցանիշները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևորվում են նաև հարակից ծառայությունների ապահովումը, այդ թվում՝ տրանսպորտի, կացարանի, երիտասարդական կյանքի կազմակերպման և այլն։

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները, որոնց թվում էին նաև գործող ուսուցիչներ, նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության վերաբերյալ:

Հարցերը, մասնավորապես, վերաբերել են բուհերի ընդունելության ընթացակարգերի վերանայմանը, կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, բուհերի կադրային քաղաքականությանը, աշխատավարձերի բարձրացմանը, ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացողներին բարձր կրթաթոշակային համակարգի արդյունավետությանը, բուհական կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանելիությանը և դրան ուղղված գործիքակազմերին, հեռակա ուսուցման արդյունավետությանը և այլն:

Հանրակրթության վերաբերյալ հարցերը հիմնականում վերաբերել են գնահատման համակարգի փոփոխությանը, դպրոցի տնօրենի հավաստագրման չափանիշներին, արհեստական բանականությունը դպրոցներում ճիշտ կիրառելու վերահսկողությանն ու արդյունավետության չափելիությանը, ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին ու պետական քաղաքականությանը: Ուսանողներին հետաքրքրել են նաև կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի օգնականների ներգրավման հնարավորությունը, ուսուցիչների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, դպրոցների խոշորացման ծրագիրը և այլն:

Նախարարը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխան՝ կոչ անելով ներկայացնել իրենց առաջարկները բարեփոխումների այս կարևոր փուլում:

Նեթանյահուն հանձնարարել բանակցություններ սկսել Լիբանանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում ուղղակի բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Այս մասին գրում է Ynet լրատվական պորտալը։

«Բանակցությունները կենտրոնանալու են «Հեզբոլլահի» զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։ Իսրայելը բարձր է գնահատում Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը՝ Բեյրութում զորքեր տեղակայելու վերաբերյալ», — մեջբերում է պորտալը Նեթանյահուի խոսքերը։

Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերըպայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում կապահովվի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ։

Իսրայելը, սակայն, հղում անելով այն փաստին, որ հրադադարի մասին որոշումը չի տարածվում Լիբանանի վրա, ապրիլի 8-ին հարվածներ է հասցրել այդ երկրին։ Ավելի ուշ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը պլանի առաջին պայմանն էր։

Անձնագրի կնիքներն անցնում են պատմության գիրկը. ի՞նչ է սպասվում ԵՄ մեկնողներին ապրիլի 10-ից

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը:

Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը:

Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը այն ուղևորությունների մասին է, որոնք 180 օրվա ընթացքում կազմում են ոչ ավելի, քան 90 օր: Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս երրորդ երկրներից ճանապարհորդները պետք է տրամադրեն կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք:

Բոլոր անձնական տվյալները կպահպանվեն թվային ֆայլում:

Անձնագրի կնիքներն անցնում են պատմության գիրկը. ի՞նչ է սպասվում ԵՄ մեկնողներին ապրիլի 10-ից

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը:

Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը:

Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը այն ուղևորությունների մասին է, որոնք 180 օրվա ընթացքում կազմում են ոչ ավելի, քան 90 օր: Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս երրորդ երկրներից ճանապարհորդները պետք է տրամադրեն կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք:

Բոլոր անձնական տվյալները կպահպանվեն թվային ֆայլում:

Կառավարման ակադեմիայի մեր դասընթացն այսօր ավարտեցինք. Փաշինյան

Կառավարման ակադեմիայի մեր դասընթացն այսօր ավարտեցինք #կրթվելընորաձևէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է, հաստատել է փոխանակման լուրը։

Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան Կիևին է հանձնել 1000, իսկ Կիևը Մոսկվային՝ 41 մարմին։

Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբն իր հերթին հայտարարել է, որ 1000 զոհերի մասունքները վերադարձվել են Կիևին։

Նաև նշվում է, որ ուկրաինացի քննիչները կանցկացնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ վերադարձված անձանց ինքնությունը պարզելու համար, որից հետո մասունքները կհանձնվեն նրանց ընտանիքներին։

Մարմինների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի վերջին, որի շրջանակում Ռուսաստանը հանձնել է 1000 մարմին և ստացել 35-ը։

Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումները շարունակվում են ոչ պաշտոնապես և գաղտնի. Լավրով

Ուկրաինայի թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են, սակայն դրանք կրում են ոչ պաշտոնական և գաղտնի բնույթ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ երկխոսության վերսկսման հեռանկար երկար ժամանակ չկար, քանի որ ամերիկացի միջնորդները զբաղված էին այլ հարցերով:

«Միջնորդները, ինչպիսին առաջարկեցին լինել մեր ամերիկացի գործընկերները, այժմ զբաղված են այլ գործերով, և քանի որ նրանք արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունների համար ունեն միջնորդների մեկ խումբ՝ որոշակի դադար է առաջացել», — ասել է Լավրովը ՏԱՍՍ-ին: 

Նախարարի խոսքով, Ռուսաստանը շարունակում է աշխատել նախագահի կողմից առաջադրված խնդիրների վրա՝ ապահովելով ռազմական հատուկ գործողության դիվանագիտական բաղադրիչը:

ԱՄՆ-ն պահանջում է եվրոպական նավատորմի տեղակայում Պարսից ծոցում. Spiegel-ի բացահայտումը

ԱՄՆ-ին այլևս բավարար չեն եվրոպացի դաշնակիցների քաղաքական կարգախոսները։ Այժմ նրանք պահանջում են ԵՄ ռազմական մասնակցությունը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում։ Այս մասին գրում է Spiegel-ը։

Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն տեղեկացրել է Եվրոպայի իշխանություններին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին տեսնել եվրոպացի գործընկերների կոնկրետ պարտավորությունները՝ նավատորմ կամ այլ ռազմական միջոցներ ուղարկելու վերաբերյալ։ Մի քանի եվրոպացի դիվանագետներ, ովքեր տեղեկացված են ԱՄՆ նախագահի հետ գլխավոր քարտուղարի հանդիպման արդյունքներից, նման պահանջները որակել են որպես վերջնագիր։

Բացի այդ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփը հանձնարարել է կազմել այն եվրոպացի գործընկերների ցուցակը, ովքեր պատրաստ կլինեն աջակցել իրեն Իրանի դեմ պատերազմում կամ հանդես կգան դեմ։ Ենթադրվում է, որ օգնությունից հրաժարված երկրները կարող են զրկվել իրենց տարածքներում ամերիկյան պաշտպանությունից։

Ապրիլի 1-ին Թրամփը հայտնել էր, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, քանի որ դաշինքի անդամ երկրները հրաժարվել են օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում։ Միևնույն ժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ից օգնության «իրական» հարցումներ չեն ստացել։

Զելենսկին ասել է, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի հետ հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում։ Նման կարծիքով նա կիսվել է իտալական RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։

Եթերում քաղաքական գործիչը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գագաթնաժողովը չի կարող անցկացվել Մոսկվայում կամ Կիևում։

«Բայց կան շատ վայրեր, որտեղ կարելի է հանդիպել՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում», — ասել է նա։

Ուկրաինայի առաջնորդը նաև հայտնել է ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցային գործընթացի շարունակման մասին, որը մինչ այդ կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա։

Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր ռուս-ուկրաինական հակամարտության լուծման եռակողմ հանդիպման այլընտրանքային տարբերակ։ Ըստ նրա՝ ամերիկյան պատվիրակությունը, որպես բանակցություններում միջնորդ, կարող էր նախ այցելել Կիև, իսկ հետո՝ Մոսկվա։ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը կանի «հնարավոր ամեն ինչ» ուկրաինական մայրաքաղաք այցելելու համար։ Սակայն Դաշնության խորհրդում այս առաջարկն անվանել են հիմարություն և համաշխարհային հանրությանը «հիմարացնելու» փորձ։