ԱՄՆ-ն պահանջում է եվրոպական նավատորմի տեղակայում Պարսից ծոցում. Spiegel-ի բացահայտումը

ԱՄՆ-ին այլևս բավարար չեն եվրոպացի դաշնակիցների քաղաքական կարգախոսները։ Այժմ նրանք պահանջում են ԵՄ ռազմական մասնակցությունը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում։ Այս մասին գրում է Spiegel-ը։

Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն տեղեկացրել է Եվրոպայի իշխանություններին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին տեսնել եվրոպացի գործընկերների կոնկրետ պարտավորությունները՝ նավատորմ կամ այլ ռազմական միջոցներ ուղարկելու վերաբերյալ։ Մի քանի եվրոպացի դիվանագետներ, ովքեր տեղեկացված են ԱՄՆ նախագահի հետ գլխավոր քարտուղարի հանդիպման արդյունքներից, նման պահանջները որակել են որպես վերջնագիր։

Բացի այդ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփը հանձնարարել է կազմել այն եվրոպացի գործընկերների ցուցակը, ովքեր պատրաստ կլինեն աջակցել իրեն Իրանի դեմ պատերազմում կամ հանդես կգան դեմ։ Ենթադրվում է, որ օգնությունից հրաժարված երկրները կարող են զրկվել իրենց տարածքներում ամերիկյան պաշտպանությունից։

Ապրիլի 1-ին Թրամփը հայտնել էր, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, քանի որ դաշինքի անդամ երկրները հրաժարվել են օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում։ Միևնույն ժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ից օգնության «իրական» հարցումներ չեն ստացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *