Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։
Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել` ցուցակի 87 թեկնածո…

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա կալանավորվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ Արցախցի քաղաքական…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է սեփականության վերաբաշխման կամ, ավելի պարզ ասած, բիզնես խլելու ճանապարհով։ ՀԷՑ, «Արարատցեմենտ» և այդպես շարունակ։ Ու սա դեռ թեմայի միայն երևացող մասն է, որովհետև քչերը կիմանան, թե սպառնալիքների ու շանտաժի պայմաններում ինչ է տեղի ունեցել տարբեր ընկերությունների մասնաբաժինների հետ վերջին տարիներին։ Սա, իհարկե, ՔՊ-ի արևմտյան հովանավորները «չեն նկատի», նույնիսկ այն պարագայում, երբ իրենց երկրներում սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքը գրեթե սրբությանը հավասար բան է։ Բայց սա, անշուշտ, կնկատեն ներսի ու դրսի այն ներդրողները, որոնք հենց այնպես գումար չեն ծախսում, հատկապես երբ խոսքը մեծ ներդրումների մասին է»։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են վարվում «Սումուդ» նավախմբի ակտիվիստների հետ։ Վերջիններս ձերբակալվել էին Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու և հումանիտար բեռներ տեղ հասցնելու փորձի ժամանակ։
Կադրերում երևում է՝ ինչպես են ուժայինները ակտիվիստներին ձեռնաշղթաներով տանում, ապա բետոնե հրապարակում ծնկի բերում ու ստիպում գլխիկոր լսել Իսրայելի օրհներգը։ Տեսանյութում լսվում է նաև նախարարի հրահանգը հսկիչներին՝ «արհամարհել» ձերբակալվածների ճիչերը։ Հրապարակմանը կից Բեն-Գվիրը գրել է. «Սա է մեր պատասխանը ահաբեկչության սատարողներին»։
Այս հրապարակումը խիստ քննադատության է արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, արտգործնախարար Գիդեոն Սաարի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների կառավարությունների ու ԱԳ նախարարների կողմից։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը «լիարժեք իրավունք ունի» արգելելու «սադրիչ նավախմբերի» մուտքն իր տարածքային ջրեր, սակայն ակտիվիստների նկատմամբ Բեն-Գվիրի վերաբերմունքը «հարիր չէ Իսրայելի արժեքներին ու չափանիշներին»։ Իսկ արտգործնախարար Գիդեոն Սաարը հավելել է, որ Բեն-Գվիրն իր այս «խայտառակ ներկայացմամբ» գիտակցաբար վնաս է հասցրել պետության հեղինակությանը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը խորը վրդովմունք է հայտնել տեսանյութի առնչությամբ՝ նշելով, որ այնտեղ պատկերվածը ոտնահարում է մարդու նկատմամբ հարգանքի ու արժանապատվության տարրական նորմերը։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես անընդունելի է համարել Բեն-Գվիրի գործողությունները։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, իր հերթին, պահանջել է ներողություն խնդրել ակտիվիստների հետ նման վերաբերմունքի համար։ «Անթույլատրելի է, որ այս մարդիկ, որոնց թվում կան Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ, ենթարկվեն նման նվաստացուցիչ վերաբերմունքի»,- գրել է Մելոնին՝ հավելելով, որ Իտալիայի ԱԳՆ-ն պարզաբանումների համար կկանչի Իսրայելի դեսպանին։ Իսրայելի դեսպաններին կանչելու մտադրություն են հայտնել նաև Կանադան ու Նիդերլանդները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի հետ համաձայնության հասնելու նոր ջանքերը, հաղորդում Է Axios-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրների։
Ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն զրույցից հետո չափազանց մտահոգված է եղել։ «Նեթանյահուն չափազանց թերահավատորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ .. Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել հետագա քայլերի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրների հաղորդմամբ՝ Կատարը և Պակիստանը, տարածաշրջանային այլ միջնորդների մասնակցությամբ, պատրաստել են վերանայված խաղաղության հուշագիր՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները հաղթահարելու նպատակով։ Ինչպես հայտնել է ամերիկյան աղբյուրը, Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուին ասել է, որ միջնորդներն աշխատում են «մտադրությունների նամակի» վրա, որը ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն՝ պատերազմը պաշտոնապես ավարտելու և բանակցությունների 30-օրյա փուլ սկսելու համար։
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ուկրաինական դրոննները միտումնավոր Բալթյան երկրներ վերաուղղորդելու համար: Մայիսի 19-ին Էստոնիայում դրոնի հետ կապված նոր միջադեպից հետո՝ Կիևը հերքել է Մոսկվայի պնդումները, որոնց համաձայն Ուկրաինան Բալթյան երկրների օդային տարածքն օգտագործում է ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար:
«Մենք կրկին պնդում ենք, որ ռուսական քարոզչությանը հակառակ՝ ո՛չ Էստոնիան, ո՛չ Լատվիան, ո՛չ Լիտվան, ո՛չ Ֆինլանդիան երբեք թույլտվություն չեն տվել օգտագործելու իրենց օդային տարածքը՝ Ռուսաստանին հարվածել համար: Ավելին՝ Ուկրաինան երբեք նման խնդրանքներ չի ներկայացրել», – հայտարարության մեջ նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին:
«Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: Մեր օրինական ռազմական թիրախները գտնվում են Ռուսաստանի տարածքում, և դրանք ոչնչացնելու համար օգտագործում ենք Ռուսաստանի օդային տարածքը»,- հավելել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
Կիևը նաև ներողություն է խնդրել Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից՝ մայիսի 19-ի միջադեպի համար և շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ ցուցաբերած «աջակցության և համերաշխության համար»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանին է մեղադրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է եղել Էստոնիայի տարածքում խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքը: