«ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին

Նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների․ այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։

«Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` տուրք չտալու գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին, և իրականացնելու արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: Մենք նաև դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկելու վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու»,- ասված է հայտարարության մեջ։

Մասյացոտնի թեմակալը կձեռնադրվի եպիսկոպոս – Հրապարակ

Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում հայտարարություն են տարածել՝

«Սիրելի՛ հավատացյալներ,
Այս կիրակի՝ Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ևս կարժանանա եպիսկոպոսության բարձր աստիճանին։

Սիրով հրավիրում ենք ձեզ՝ ձեր աղոթական ներկայությամբ մասնակցելու Սուրբ Պատարագին և եպիսկոպոսական ձեռնադրությանը և միասին կիսելու մեր Եկեղեցու և թեմի կյանքի օրհնաբեր այս օրը»,-ասված է հայտարարությունում։

Դիմում ենք ԿԸՀ–ին՝ չեղարկելու Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին. «Հայաքվե»

Նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տուրք չտալու գործող վարչախմբի ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին, և իրականացնելու արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: Մենք նաև դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկելու վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:

Պետք է մեր ձայնով պաշտպանենք Մայր Եկեղեցին կեղծ բարենորոգիչներից. Եզրաս Սրբազան

Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև  հենց այդ  ձայների հանրագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու Մայր Եկեղեցին կեղծ բարենորոգիչներից։ Այս մասին հայտարարել է Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նա կոչ է անում բոլորին մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին  հանուն Հայաստանի հարատևության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։։

Ինչ է նշանակում քվեարկել Նիկոլի համար, բացատրում է Քոչարյանը Պռոշյան համայնքում


Ինչ է նշանակում քվեարկել Նիկոլի համար, բացատրում է Քոչարյանը Պռոշյան համայնքում

Ինչ է նշանակում քվեարկել Նիկոլի համար, բացատրում է Քոչարյանը Պռոշյան համայնքում


Ինչ է նշանակում քվեարկել Նիկոլի համար, բացատրում է Քոչարյանը Պռոշյան համայնքում

«Իսկ ինչո՞ւ պիտի Ուկրաինայի նախագահը չգար ՀՀ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իսկ ինչո՞ւ պիտի Ուկրաինայի նախագահը չգար ՀՀ»․ Նիկոլ Փաշինյան

«Ասում են՝ Ուկրաինայի նախագահը եկել է ՀՀ, իսկ ինչո՞ւ պիտի չգար»,- ասուլիսի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը։ «Որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնո՞ւմ ՌԴ կամ ՌԴ նախագահը չէր գնո՞ւմ Ադրբեջան»,- հավելել է նա։

Brent-ի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 104,3 դոլար

Ուրբաթ առավոտյան նավթի գինը բարձրանում է՝ հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով արձանագրված անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,72 դոլարով (1,68 տոկոս)՝ հասնելով 104,3 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ օրը այս պայմանագրի գինը նվազել էր 2,44 դոլարով (2,3 տոկոս)՝ մինչև 102,58 դոլար մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,07 դոլարով (1,11 տոկոս)՝ մինչև 97,42 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,91 դոլարով (1,9 տոկոս)՝ մինչև 96,35 դոլար մեկ բարելի դիմաց։

Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն

«Փաստինֆո»-ի տեղեկություններո այսօր վաղ առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:

Ինչպես արդեն հայտնի է` Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ եւ նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավականին հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակում:  Նկատենք, որ Մ. Գրիգորյանը մեծ ընտրազանգված ունի Գյումրիում, ինչը վկայեցին նաեւ Գյումրու ավագանու արտահերթ ընտրության արդյունքները, որտեղ ՔՊ-ն պարտվեց ու ընդդիմությանը հաջողվեց միավորվելով ստանձնել Գյումրիի կառավարումը:

Ավելին՝ կայքի տեղեկություններով՝ Մարտուն Գրիգորյանի թիմից մեկ հոգու արդեն ձերբակալելու որոշում է կայացվել: