«Ժողովուրդ». Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացել այն մասին, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։

Մեր տեղեկություններով՝ խոսքը ոչ թե գնի նվազեցման, այլ թանկացման հնարավոր սցենարի մասին է։ Այսինքն՝ առաջիկայում Հայաստանի ներքին օրակարգում կարող է կրկին հայտնվել գազի սակագնի բարձրացման հարցը, ինչը, բնականաբար, շղթայական ազդեցություն կունենա թե՛ շարքային սպառողների, թե՛ տնտեսվարողների և թե՛ ընդհանուր գնաճային միջավայրի վրա։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 200 անգամ խոսել է, սակայն, ինչպես երևում է, այդ շփումները գազի գնի մասով իրավիճակ չեն փոխում։

Ավելին՝ անգամ երեկ Լոռի կատարած այցի ժամանակ Փաշինյանը բավական ընդգծված ձևակերպումներով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ն գերտերություն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ակնածանքով վերաբերվի գերտերության հետ հարաբերություններին։ Նա նաև շեշտել է, որ ինքն այդ հարաբերություններին ակնածանքով է վերաբերվում և չի սրում իրավիճակը։

Սակայն, դատելով «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկություններից, անգամ այդ «ակնածալից» քաղաքականությունը չի երաշխավորում, որ գազի գնի հարցում Երևանը կկարողանա խուսափել նոր թանկացումից։ Առաջիկայում գազի սակագնի բարձրացման հայտը կստանա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մեզ տեղեկություններ հասան, որ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։

Կառավարությունում, ըստ մեր աղբյուրների, արդեն հասկանում են, որ թեման զգայուն է և կարող է լուրջ սոցիալական դժգոհություն առաջացնել։ Հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը պարբերաբար խոսում է տնտեսական աճից, քաղաքացիների կյանքի որակի բարելավումից և սոցիալական կայունությունից, գազի հնարավոր թանկացումը կարող է դառնալ հերթական հարվածը հասարակության գրպանին։

Այս պահին պաշտոնական մակարդակով գազի սակագնի վերանայման մասին չի հայտարարվել։ «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի նաև պաշտոնական մեկնաբանություն ստանալ թե՛ կառավարությունից, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ից՝ պարզելու, թե ինչ փուլում են քննարկումները և երբ կարող է հարցը տեղափոխվել հրապարակային դաշտ։ Առայժմ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողություններ են տեղի ունենում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վերջերս հակառուսական լրատվամիջոցը հրապարակել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող զրպարտություն, ըստ որի՝ Հայաստանում, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցներն ու դիվանագիտական անձնակազմը, իբր, զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ուղղված անօրինական գործունեությամբ», – ասել է Գալուզինը՝ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական առաքելության բնականոն գործունեությունը, «դիվանագիտական առաքելության կողմից 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով հստակորեն նախատեսված գործառույթների կատարումը, աղավաղվում և լիովին չարամիտ կերպով ներկայացվում է որպես ինչ-որ չարտոնված գործունեություն»։

«Եվ այս համատեքստում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են այնպիսի բաներ, որոնք բացարձակապես երբեք տեղի չեն ունեցել։ Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին – ՏԱՍՍ) երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, բայց պնդում են, որ նա ունեցել է և ունի»,- որպես օրինակ բերել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան «տալիս է և կշարունակի տալ պատշաճ հակահարված և համապատասխանաբար կարձագանքի»։

Գալուզինը նաև նշել է, որ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ անհնար է լինել. Հայաստանը չի կարողանա միաժամանակ «պարել երկու հարսանիքի ժամանակ»։

Նրա խոսքով, սակայն, Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ մնում է անփոփոխ. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։

«Հայաստանին ԵՄ-ին ներգրավելը պոպուլիստական կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։ Մոսկվան չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վերաբերյալ։ ԵՄ ներկայացուցիչների խումբն արդեն իսկ ներկա է Հայաստանում, և նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»,- հավելել է նա։

«Փաստ». Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 28-29-ին Աստանայում կանցկացվեն 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:

«Փաստ» թերթի տեղեկություններով,այս պահին կա տրամադրվածություն՝ ընդունել որոշում ԵԱՏՄ-ին Հայաստանիանդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև որ Հայաստանի իշխանությունները վերջнականապես պաշտոնական որոշում կայացնեն՝ շարունակո՞ւմ են եվրոպական «դեգերումները», թե՞ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կենսատեխնոլոգիական Colossal Biosciences ստատափն աշխատում է վերացած մոա թռչնի «վերակենդանացման» վրա

Ամերիկյան բիոտեխնոլոգիական startup Colossal Biosciences-ը հայտարարել է, որ աշխատում է վերացած նորզելանդական մոա թռչնի վերականգնման նախագծի վրա, որը անհետացել է մոտ 600 տարի առաջ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նախագծի առաջին փուլը դարձել է արհեստական ձվի կեղևի ստեղծումը։ Ընկերության տվյալներով՝ սա նոր ինկուբացիոն համակարգի մշակման մի մասն է, որը հիմնված է սիլիկոնային թաղանթի վրա։

Մոան պատմության ամենամեծ թռչուններից մեկն էր․ նրա հասակը գերազանցում էր 3 մետրը, իսկ քաշը կարող էր հասնել ավելի քան 200 կիլոգրամի։ Հետազոտողների գնահատմամբ՝ թռչնի ձվերը մոտ 80 անգամ մեծ էին հավի ձվերից և զգալիորեն ավելի խոշոր էին, քան ժամանակակից խոշոր թռչնատեսակների ձվերը։

Ընկերությունում պնդում են, որ ինկուբացիայի նոր տեխնոլոգիան ապահովում է թթվածնի մատակարարում այնպիսի մակարդակով, որը համադրելի է բնական կեղևի հետ, ինչը լուծում է նախորդ մեթոդների դեպքում սաղմերի ցածր կենսունակության խնդիրը։

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ մոայի լիարժեք վերականգնումը մնում է ծայրահեղ բարդ խնդիր, քանի որ վերացած տեսակի ԴՆԹ-ն խիստ հատվածավորված է և թույլ չի տալիս վերաստեղծել ճշգրիտ գենոմը։

Զուգահեռաբար գիտական համայնքում շարունակվում են քննարկումները նման նախագծերի էթիկական կողմի և դրանց գործնական նպատակահարմարության վերաբերյալ։

Չեխիան մտադիր է արգելափակել ԵՄ-ի պատժամիջոցները Իսրայելի դեմ և ավարտել դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ

Չեխիայի արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան հայտարարել է, որ մտադիր է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը ավարտել չեխական դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը։ Այս մասին նա հայտնել է Պրահայում՝ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի հետ հանդիպումից հետո։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Չեխիան դեմ է Իսրայելի նկատմամբ Եվրոպական միության նոր պատժամիջոցների կիրառմանը և պատրաստ է նույնիսկ միայնակ արգելափակել նման նախաձեռնությունները։

«Մենք այլևս թույլ չենք տա Իսրայելի դեմ պատժամիջոցներ Եվրոպական միությունում, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինենք միայնակ արգելափակել դրանք», — հայտարարել է Մացինկան։

Նա նաև նշել է, որ Պրահան դեմ է հանդես գալու ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագրի կասեցման կամ վերանայման ցանկացած փորձի, ներառյալ մասնակի սահմանափակումները։

Գիտնականները արձանագրել են կուզ կետի ռեկորդային միգրացիա՝ ավելի քան 15 հազար կմ

Գիտնականների միջազգային խումբը, Էկվադորում Խաղաղօվկիանոսյան կետերի հիմնադրամի հետ համատեղ, արձանագրել է կուզ կետերի ռեկորդային երկարությամբ միգրացիան։ Հետազոտությունը հրապարակվել է Science Alert-ում։

Գիտնականները վերլուծել են վերջին 40 տարիների ընթացքում հավաքված ավելի քան 19 հազար լուսանկար և հայտնաբերել երկու առանձնյակների, որոնք նկատվել են Արևելյան Ավստրալիայի և Բրազիլիայի ափերի մոտ՝ միմյանցից մոտ 14,5 հազար կիլոմետր հեռավորության վրա։

Կենդանիներին հաջողվել է նույնականացնել պոչերի բնորոշ նշանների միջոցով։ Հետազոտության տվյալներով՝ կետերից մեկը հաղթահարել է ավելի քան 15 հազար կիլոմետր, ինչը դարձել է այս տեսակի համար երբևէ արձանագրված ամենաերկար երթուղին։

Միգրացիայի ճշգրիտ ուղին անհայտ է, քանի որ հաստատվել են միայն դիտարկումների մեկնարկային և վերջնական կետերը։ Գիտնականները նշում են, որ նմանատիպ միայնակ տեղաշարժը տեսակին բնորոշ չէ, քանի որ կուզավոր կետերը սովորաբար հետևում են արդեն ձևավորված միգրացիոն երթուղիներին։

Կուզ կետերը կատարում են սեզոնային միգրացիաներ արևադարձային ջրերի և օվկիանոսի ավելի սառը շրջանների միջև, սակայն նրանց տեղաշարժերը շարունակում են դժվար լինել ամբողջությամբ հետևելու համար՝ ջրի տակ երկար ժամանակ մնալու պատճառով։

Շքեղ հավաքույթ և տոնական եռուզեռ. բլոգեր Աննա Գրիգորյանն ամուսնանում է

Սոցիալական հարթակների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն, որ հանրությանը «Ան Մինիոն» անունով բլոգեր Աննա Գրիգորյանը ամուսնանում է։

Դեռևս երեկ բլոգերը հուզմունքով հայտնել էր իր հետևորդներին, որ պատրաստվում է կյանքի ամենակարևոր ու պատասխանատու օրվան, իսկ արդեն այսօր սոցցանցերում հայտնվել են առաջին կադրերն ու հոլովակները, որոնք իսկական իրարանցում են առաջացրել։

Մանրամասները կարող եք դիտել հոլովակում:


Թամարա Քալանթարյան

Դավաճանները նրանք են, ովքեր ուզում են էս երկիրը «խուրդեն»․ հարցում

Վանաձորում ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ Անդրանիկ Թևանյանը հայրենիքի դավաճան է։ «ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- հայտարարել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր շատ գործիչների է մեղադրում պետական դավաճանության մեջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞ւմ եք համարում պետական դավաճան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ պետական դավաճան են նրանք, ովքեր ուզում են վնասել մեր պետականությանը, որոշներն էլ Նիկոլ Փաշինյանի անունը հնչեցրին։

«Նիկոլը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է։ «Մեկը կա, Փ տառով ա սկսում ազգանունը։ Տիգրանաշենն էլ հանձնել տականքը, սուսիկ-փուսիկ։ Նա հոգեկան հիվանդ ա չի զգում հայը որն ա, թուրքը որն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ երբեք այսքան վատ չենք ապրել։ «Նիկոլ Փաշինյանը, որովհետև հողերը հանձնեց, ժողովրդի վիճակը լավ չի, ինչքան ուզում ա ասի՝ էս արեցի, էն արեցի, բայց երբեք էսքան վատ չենք ապրել»,- ասաց նա։

«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Դավաճանները նրանք են, ովքեր ուզում են էս երկիրը, պետականությունը «խուրդեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․


Արփինե Նավասարդյան

Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև ստորջրյա գազատար կանցկացվի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուսթելի հետ։ Կողմերը հայտնել են, որ աշխատանքներ են տարվում «փոխադարձ բնական գազի մատակարարման» ուղղությամբ։

Քննարկվել է մասնավորապես Թուրքիայից դեպի ՀԿԹՀ էլեկտրաէներգիայի և բնական գազի խողովակաշարերի կառուցման նախագծերը։

Յըլմազը նշել է, որ կողմերը մտադիր են կարճ ժամանակում տեխնիկական ուսումնասիրություններից հետո անցնել ներդրումների փուլին։ Ըստ նրա՝ չնայած Եվրամիության (ԵՄ0 մակարդակով մալուխային էլեկտրաէներգիայի նախագծի հետ կապված որոշ խնդիրներ կան, բայց բնական գազի մատակարարման նախագիծն ամբողջովին կախված է երկու երկրների որոշումից։

Յըլմազը նաև հայտնել է, որ հունիսին կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի միջկառավարական համաձայնագիր՝ ՀԿԹՀ-ի ստորջրյա բնական գազի խողովակաշարի անցկացման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիան Սև ծովի Սաքարյա գազի հանքավայրում արդյունահանումը սկսել է 2023-ին, բայց շարունակում է մեծապես կախված լինել բնական գազի ներմուծումից: Թուրքիան գազ է ստանում խողովակաշարով Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից, իսկ հեղուկ գազ ստանում է ԱՄՆ-ն, Ալժիրից և Օմանից։ Փոխադարձ գազամատակարարման նախագծով Թուրքիան կմոտենա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակին։

Ermenihaber

Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև ստորջրյա գազատար կանցկացվի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուսթելի հետ։ Կողմերը հայտնել են, որ աշխատանքներ են տարվում «փոխադարձ բնական գազի մատակարարման» ուղղությամբ։

Քննարկվել է մասնավորապես Թուրքիայից դեպի ՀԿԹՀ էլեկտրաէներգիայի և բնական գազի խողովակաշարերի կառուցման նախագծերը։

Յըլմազը նշել է, որ կողմերը մտադիր են կարճ ժամանակում տեխնիկական ուսումնասիրություններից հետո անցնել ներդրումների փուլին։ Ըստ նրա՝ չնայած Եվրամիության (ԵՄ0 մակարդակով մալուխային էլեկտրաէներգիայի նախագծի հետ կապված որոշ խնդիրներ կան, բայց բնական գազի մատակարարման նախագիծն ամբողջովին կախված է երկու երկրների որոշումից։

Յըլմազը նաև հայտնել է, որ հունիսին կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի միջկառավարական համաձայնագիր՝ ՀԿԹՀ-ի ստորջրյա բնական գազի խողովակաշարի անցկացման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիան Սև ծովի Սաքարյա գազի հանքավայրում արդյունահանումը սկսել է 2023-ին, բայց շարունակում է մեծապես կախված լինել բնական գազի ներմուծումից: Թուրքիան գազ է ստանում խողովակաշարով Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից, իսկ հեղուկ գազ ստանում է ԱՄՆ-ն, Ալժիրից և Օմանից։ Փոխադարձ գազամատակարարման նախագծով Թուրքիան կմոտենա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակին։

Ermenihaber