Էսօր մեր սիրելի Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. ազատություն` եղբարց մերոց գերելոց. Նազենի Հովհաննիսյան

Էսօր մեր սիրելի Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. ազատություն` եղբարց մերոց գերելոց. Նազենի Հովհաննիսյան

«Քո մակարդակը պլինտուսից ցածր ա». Նիկոլ Փաշինյան

«Քո մակարդակը պլինտուսից ցածր ա». Նիկոլ Փաշինյան

«Եթե կալուգացի օլիգարխը Բ կլասի լրտես ա, ապա ԲՀԿ-ի ղեկավար Ծառուկյանն էլ Ճ կլասի լրտես ա»,- Շնողում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երեկ նայում եմ, մեր ասածների մասին լրագրողները մեկնաբանություն են ուզում, ասում ա՝ չեմ իջնում էդ մակարդակին, բան չեմ ասում: Պրոբլեմը գիտեք ո՞րն ա՝ ախր դու իրոք չես կարա իջնես էդ մակարդակին, որովհետև քո մակարդակն էնքան ցածր ա, որ իջնելու տեղ չունես: Իջնելու համար պետք ա գետինը մտնես, այսինքն՝ գետնի վրա չերևաս, որովհետև քո մակարդակը պլինտուսից ցածր ա»:

Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը շուտով վերադարձվելու է պետությանը․ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Շնող բնակավայրում…

Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու ՔՊ-ականների դեմ. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ

Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել: Այս մասին այսօր՝ մայիսի 20–ին, Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։

Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ:

Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել:

Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:

Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:

Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։

Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛

ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:

Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Ավելի ուշ խնդրին անդրադարձել էր նաև ԿԸՀ–ն՝ նշելով, որ ԿԸՀ–ն ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,- նշել էր ԿԸՀ խոսնակը։

Իսկ արդեն այսօր ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներխուժումը կհանգեցնի «արյունալի կոտորածի»

Եթե ԱՄՆ-ն ներխուժի Կուբա, ապա դա կհանգեցնի «արյունալի կոտորածի»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

Նրա խոսքով՝ իրադարձությունների զարգացման նման սցենարը «կհանգեցնի արյունահեղ սպանդի, որի հետևանքներն անհնար կլինի գնահատել»։ Դիաս-Կանելը կարծում է, որ նմանատիպ ռազմական գործողությունը «կործանարար ազդեցություն» կունենա խաղաղության և տարածաշրջանային կայունության վրա։

Նա հավելել է, որ Կուբան սպառնալիք չի ներկայացնում և ագրեսիվ ծրագրեր չունի որևէ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի նկատմամբ։

Ավելի վաղ «Politico» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դիտարկում է Կուբայում ռազմական ներխուժման սցենարներ իրականացնելու հանարավորությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խիստ տնտեսական պատժամիջոցների և վառելիքային շրջափակման միջոցով Հավանայից զիջումներ կորզելու փորձերն արդյունք չեն տվել։

Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնում քննարկվում է գործողությունների մի քանի սցենար։ Մասնավորապես, դիտարկվում է Հավանային զիջումների պարտադրելու նպատակով սահմանափակ օդային հարվածներ հասցնելու, ինչպես նաև Կուբայի իշխանությունը տապալելու համար ցամաքային ներխուժում իրականացնելու հնարավորությունը։

«ՔԿ-ն հաղորդում է տալիս, ԿԸՀ-ն հերքում է»․ Կարինե Հարությունյան

«ՔԿ-ն հաղորդում է տալիս, ԿԸՀ-ն հերքում է»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է տալիս, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ԿԸՀ-ն հերքում է՝ նշելով, որ նախապես ստուգել է «…այդ թվում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից»:
     Սա կրկես էլ չի։ Սա խենթանոց էլ չի։ Մի կառույցն ասում է, ուշադրություն, ինչ-որ թերթի հրապարակումներով մարդը ՌԴ քաղաքացի է, մյուսն ասում է՝ փաստաթղթերն ստուգվել են նախապես նրան թեկնածու գրանցելը։ Իսկ փաստաթղթերը ստուգում է ՀՀ ՆԳՆ-ն։ Այսինքն՝ սրանց համար հիմք չի պետական կառույցի եզրակացությունը, հիմք է ինչ-որ կայքի հրապարակումը։ Աղմուկի առիթ, էլի։ Դե արի ու մի մտածիր, որ իրենց ձեռքի գործն է»։