Էրդողանը ԵՀ ղեկավարի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացումը և Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է արտահայտվում հրադադարի ռեժիմի պահպանմանը և տարածաշրջանային հակամարտություններում խաղաղության հաստատմանը, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելը շահագրգռված է տարածաշրջանում հակամարտությունների շարունակմամբ և շարունակում է խախտել միջազգային իրավունքը՝ ներառյալ «ծովահենության գործողությունները»։ Ըստ նրա՝ չափազանց կարևոր է ուժեղացնել Իսրայելի վրա միջազգային ճնշումը։

Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում տիրող լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։ Զրույցի ընթացքում կողմերը կենտրոնացել են փոխադարձ խնդիրների լուծման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական ինտեգրումը։

Թուրքական առաջնորդը հավելել է, որ Թուրքիայի մասնակցությունը անվտանգության ոլորտում եվրոպական նախաձեռնություններին օգտակար կլիներ, Թուրքիայի և ԵՄ Մաքսային միությունը պետք է արդիականացվի, իսկ համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել բոլոր ոլորտներում։

ԿԸՀ-ն նախապես ստուգել է Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը․ «Factor»

ԿԸՀ-ն նախապես ստուգել է Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը․ «Factor»

ԱՄԷ-ն և Ֆրանսիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Արաբական Միացյալ Էմիրությունները և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետական նախարար Մուբարաք բին Ֆադել ալ-Մազրուիի պաշտոնական այցի ընթացքում։

«Կողմերը ներկա են գտնվել նաև Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչն արտացոլում է երկկողմ հարաբերությունների խորությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի միջև ռազմական ու պաշտպանական փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդհանուր հանձնառությունը»,- ասված է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Նրանք քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև պաշտպանական և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- հավելել են գերատեսչությունում։

Գրիգորյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Հայաստանի դիմադրողականության ավելացումը»

Գրիգորյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Հայաստանի դիմադրողականության ավելացումը»

«Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման միջնորդություն»․ Ռոման Երիցյան

«Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման միջնորդություն»․ Ռոման Երիցյան

Փաստաբան ռոման Երիցյանը հայտնում է․ «Այս պահին Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։
     Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։
     Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ»։