ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

«Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։ 

Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում»,- ասված է հաղորդագրությունում։

Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։ Այս մասին NEWS.am

1. Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

2. Համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

3. Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

  • կանխիկ դրամի,

  • նավթի,

  • էլեկտրաէներգիայի,

  • ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։

4. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝

  1. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։

  2. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։

  3. Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին)։

  4. Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։

5. Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

Առաքման ժամանակացույցի վերանայում. հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների (գնորդների) հետ:

Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

QR կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։

Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։

«Ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները». Նիկոլ Փաշինյան

Ախթալայում քարոզարշավի ժամանակ խոսելով թալանի ու բացահայտումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Վնգունները դուրս ա գալիս, որովհետև ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները: Հեղափոխությունից հետո մոտ 8 մլրդ դոլար իրենց գրպաններից հանել, դրել ենք ՀՀ կարիքների համար»:

Դատարկ սեղանի շուրջ, բայց իմաստության առատությամբ մեկուսարանում նշել են Բագրատ Սրբազանի 55-ամյակը

Դատարկ սեղանի շուրջ, բայց իմաստության առատությամբ մեկուսարանում նշել են Բագրատ Սրբազանի 55-ամյակը

Դատարկ սեղանի շուրջ, բայց իմաստության առատությամբ մեկուսարանում նշել են Բագրատ Սրբազանի 55-ամյակը

Դատարկ սեղանի շուրջ, բայց իմաստության առատությամբ մեկուսարանում նշել են Բագրատ Սրբազանի 55-ամյակը

Ուր են ուղղելու ստերի համար վճարված գումարները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր և Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարբեր կեղծ տեղեկություններ են տարածվել։

Նրա խոսքով՝ շրջանառվել են լուրեր, թե ինքը այլ երկրի քաղաքացի է, իսկ Սամվել Կարապետյանը՝ պետական ծառայող։ Կարապետյանը հերքել է այդ պնդումները՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը զբաղվել է միայն գործարարությամբ և երբևէ պետական պաշտոն չի ունեցել, իսկ ինքը երբեք օտարերկրյա անձնագիր չի ունեցել։

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ տարածված ապատեղեկատվության վերաբերյալ դատական հայցեր են ներկայացվելու։ Նրա խոսքով՝ այդ գործերով ստացված փոխհատուցումները նախատեսում են ուղղել Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգման աշխատանքներին։

Ուր են ուղղելու ստերի համար վճարված գումարները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր և Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարբեր կեղծ տեղեկություններ են տարածվել։

Նրա խոսքով՝ շրջանառվել են լուրեր, թե ինքը այլ երկրի քաղաքացի է, իսկ Սամվել Կարապետյանը՝ պետական ծառայող։ Կարապետյանը հերքել է այդ պնդումները՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը զբաղվել է միայն գործարարությամբ և երբևէ պետական պաշտոն չի ունեցել, իսկ ինքը երբեք օտարերկրյա անձնագիր չի ունեցել։

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ տարածված ապատեղեկատվության վերաբերյալ դատական հայցեր են ներկայացվելու։ Նրա խոսքով՝ այդ գործերով ստացված փոխհատուցումները նախատեսում են ուղղել Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգման աշխատանքներին։

Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում․ կա 4 վիրավոր

Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում․ կա 4 վիրավոր

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ որի, Քոչարյանի ձայնով ինչ-որ մեկը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Սա տարիներ առաջ դրվել էր շրջանառության մեջ ու հերքվել։

Բագրատ Միկոյանը նկատեց, որ նախկինում անդրադարձել է այս ձայնագրությանը և հարկ չի համարում կրկին դրան անդրադառնալու։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ կեղտոտ ու էժանագին կեղծիք էր համարել  նման ֆեյք ձայնագրությունը։

Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ

Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է 8080 դրամ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 445,8 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 մլրդ դրամ հետվճար։ 

Հիշեցնենք, որ կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10000 դրամի չափով։ 

Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում: