ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը՝ «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի վերաբերյալ հրապարակումների մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը պարզաբանում է տարածել «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ մամուլի հրապարակումների՝ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում են բացառապես պետական խնամքի հաստատությունները։ Նշված կենտրոնը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից, սակայն գտնվում է Միասնական սոցիալական ծառայության ուշադրության ներքո։

Կենտրոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգից հետո ՄՍԾ աշխատակիցներն իրականացրել են այց, տեղում ծանոթացել պայմաններին, կապ հաստատել շահառուների հարազատների հետ։ Ներկայում ևս իրականացվում են մշտադիտարկման այցեր․ նոր ահազանգեր չեն ստացվել։

Նշենք, որ գործող կարգավորումներով խնամքի կենտրոնների պարտադիր հավաստագրումը վերաբերում է միայն պետական ֆինանսավորմամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, սակայն որդեգրվել է նոր մոտեցում, համաձայն որի՝ խնամք տրամադրող բոլոր կազմակերպություններն առաջիկայում պետք է պարտադիր հավաստագրված լինեն։ Այս նպատակով ԱՍՀ նախարարության կողմից մշակվում են խնամքի նվազագույն չափորոշիչներ, որոնք գտնվում են ավարտական փուլում։

Դրանց ուժի մեջ մտնելուց հետո կիրականացվի հավաստագրման գործընթացը»:

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև

Ադրբեջանի նախագահի
օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն բարիդրացիական հարաբերություններ ունի
իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

Նրա խոսքով՝ Հայաստան
ադրբեջանական պատվիրակության այցը եղել է պատմական իրադարձություն՝ ընդգծելով երկկողմ
շփումների կարևորությունը։

Հաջիևը նաև նշել է,
որ տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո, որը, ըստ նրա, հիմնված է օրինականության,
լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։

Դոլարային միլիարդատերը մանկապարտեզների ու դպրոցների վրա հավելագրումներ կանի՞․ հարց Նարեկ Կարապետյանին

Դոլարային միլիարդատերը մանկապարտեզների ու դպրոցների վրա հավելագրումներ կանի՞․ հարց Նարեկ Կարապետյանին

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված խորհրդաժողովին

Մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ Պաշտպանը նշել է, որ չնայած կատարվող փոփոխություններին՝ ոլորտում դեռ շատ են խնդիրները և գործնականում քաղաքացիները հաճախ բախվում են խտրականության, ենթադրյալ ապօրինի ազատումների և անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների։

Պաշտպանը շեշտել է, որ աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ Պաշտպանը նշել է.

«Չնայած առկա մեխանիզմներին՝ առավել խոցելի վիճակում գտնվող խմբերն են հաճախ ստանում նվազագույն պաշտպանություն։ Անհրաժեշտ է բարձրացնել իրավագիտակցությունը և ապահովել աշխատանքային միջավայրի իրական ներառականություն»։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև արդար վարձատրության ապահովումը, արտաժամյա աշխատանքի փոխհատուցումը, սեռական ոտնձգությունների կանխարգելման մեխանիզմները, գործադուլի իրավունքին առնչվող օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև երեխաների հարկադիր աշխատանքի կանխարգելումն ու միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերը։

Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։

Պանելային քննարկմանը ելույթ են ունեցել նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանում և Վրաստանում Համերաշխության կենտրոնի ղեկավար Տետյանա Սոլոդովնիկը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

Աշխարհի 5 ամենահաջողակ ձեռնարկատերերը․ ինչպես են սկսել և ինչ ճանապարհ են անցել

Ժամանակակից աշխարհում ձեռնարկատիրությունը դարձել է հաջողության ամենահզոր ուղիներից մեկը։ Ներկայացնում ենք աշխարհի ամենահայտնի և հաջողակ ձեռնարկատերերից հինգին՝ նրանց սկզբի, ճանապարհի և ձեռքբերումների մասին։

1. Իլոն Մասկ (Elon Musk)

Ոլորտ՝ տեխնոլոգիաներ, տիեզերք, էլեկտրական ավտոմեքենաներ
Սկիզբ՝ դեռ ուսանողական տարիներից
Ճանապարհը՝
Իլոն Մասկ-ը իր առաջին հաջողությունը գրանցեց Zip2 ընկերությամբ, որը վաճառվեց միլիոններով։ Այնուհետև ստեղծեց PayPal-ը, իսկ ավելի ուշ հիմնեց SpaceX և Tesla ընկերությունները՝ փոխելով ավտոմոբիլային և տիեզերական արդյունաբերությունները։
Կարողություն՝ մոտավորապես $200+ միլիարդ

2. Ջեֆ Բեզոս (Jeff Bezos)

Ոլորտ՝ էլեկտրոնային առևտուր, տեխնոլոգիաներ
Սկիզբ՝ 1994 թվական
Ճանապարհը՝
Ջեֆ Բեզոս-ը Amazon-ը սկսեց իր ավտոտնակից՝ որպես առցանց գրախանութ։ Ժամանակի ընթացքում այն դարձավ աշխարհի ամենամեծ առևտրային հարթակներից մեկը։
Կարողություն՝ մոտավորապես $180+ միլիարդ

3. Բիլ Գեյթս (Bill Gates)

Ոլորտ՝ ծրագրային ապահովում
Սկիզբ՝ 1975 թվական
Ճանապարհը՝
Բիլ Գեյթս-ը Microsoft-ը հիմնեց իր ընկերոջ հետ՝ նպատակ ունենալով համակարգիչները հասանելի դարձնել բոլորին։ Windows օպերացիոն համակարգը դարձավ համաշխարհային ստանդարտ։
Կարողություն՝ մոտավորապես $130+ միլիարդ

4. Մարկ Ցուկերբերգ (Mark Zuckerberg)

Ոլորտ՝ սոցիալական մեդիա
Սկիզբ՝ 2004 թվական (ուսանողական տարիքում)
Ճանապարհը՝
Մարկ Ցուկերբերգ-ը ստեղծեց Facebook-ը համալսարանում, որը հետագայում դարձավ աշխարհի ամենամեծ սոցիալական հարթակներից մեկը։
Կարողություն՝ մոտավորապես $120+ միլիարդ

5. Ուորեն Բաֆեթ (Warren Buffett)

Ոլորտ՝ ներդրումներ, ֆինանսներ
Սկիզբ՝ դեռ պատանեկան տարիքից
Ճանապարհը՝
Ուորեն Բաֆեթ-ը սկսել է փոքր ներդրումներից և դարձել է աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկը՝ ղեկավարելով Berkshire Hathaway-ը։
Կարողություն՝ մոտավորապես $110+ միլիարդ

Այս ձեռնարկատերերին միավորում են մի քանի կարևոր հատկանիշներ՝ համառություն, ռիսկի դիմելու պատրաստակամություն և նորարար մտածողություն։ Նրանց պատմությունները ցույց են տալիս, որ հաջողությունը սկսվում է գաղափարից, բայց իրականություն է դառնում միայն հետևողական աշխատանքի շնորհիվ։

«ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ Կարապետյան

«Հայաստանի այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»,- ասուլիսի ժամանակ հայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին։ «Շատ կարևոր է գործով տեսնել եվրոպական ինստիտուտների հանդեպ իրական վերաբերմունքի իրավացի լինելը։ Արդյոք կանանց կալանավորելով, անմեղ մարդկանց, քահանաներին, սրբազաններին ձերբակալելով այս իշխանությունը մի քայլ մոտեցե՞լ է եվրոպական արժեքներին, թե՞ ոչ»։

ԵՄ-ում ընդունում են Թուրքիայի հզորությունը

Եվրամիությունը նորովի է նայում Թուրքիայի հետ հարաբերություններին և ցանկանում է վերականգնել վստահությունը` հատկապես հաշվի առնելով երկրի ռազմական հզորությունը:…