Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին։ Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ։

«Մեր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ ոչ միայն երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այլև Հայաստան-ԵՄ ավելի լայն գործընկերության շրջանակում»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարի վերջերս կատարած այցին, որի շրջանակում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ պայմանավորված Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության բացմամբ։

«Այն զգալի ներդրում կունենա բազմոլորտ համագործակցության և միջմարդկային կապերի առավել խորացման առումով»,- հավելել է նախագահն՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացման ու ակտիվացման կարևորությունը։

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Էստոնիայի և Հայաստանի միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ՝ կապված պատմական փորձի, ժողովրդավարական զարգացման ուղու և մի շարք մարտահրավերների հաղթահարման հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Եվրոպական միություն-Հայաստան ձևաչափում փոխգործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել է տարբեր ոլորտներում, հատկապես թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղություններով արդյունավետ համագործակցության խորացումը՝ հաշվի առնելով Էստոնիայի առաջատար փորձը այդ բնագավառում։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին և առկա անվտանգային ու քաղաքական իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել 2025 թվականի օգոստոսի 8-ի Հայաստան-ԱՄՆ համաձայնություններից հետո ձևավորված նոր միջավայրի, ինչպես նաև Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ՝ ընդգծելով կայունության և համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու կայացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունը, ինչպես նաև իրավական պետության, թափանցիկ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ աջակցությունը։



ՀԷՑ-ում շուրջ 3700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50%-ին առնչվող այս բարեփոխման արդյունքում…

«Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը»․ Արարատ Միրզոյան

Ապրիլի 27-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։

Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է»։

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր

Գործընթացը շարունակական է․ նախատեսվում են հետագա քննարկումներ…

Երկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում

Երկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում

Երկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում

Երկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում

«Մեր երկրները բազմաթիվ ընդհանրություններ ունեն». Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի անդամներին

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է ժողովրդավարական…

Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման` ՀՀ-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը

Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման` ՀՀ-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը