«Ժողովուրդ». Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը

ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը…

Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է` Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել` մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծր…
Ահա մոտիվացնող մտքեր համառության մասին՝ հստակ և ուժեղ ձևակերպմամբ․
Հայտնի երգիչ Վաչե Ամարյանը ով արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սոցցանցերի իր էջում անկեղծ զրույց է ունեցել հետևորդների հետ։ Երգիչը բացահայտ խոսել է իր ներկայիս կյանքի ռիթմի և ստեղծագործական «քաոսի» մասին։
Վաչեի կյանքում այժմ բավականին բարդ փուլ է՝ կապված հեռավորության հետ։ Մինչ նա իր գործունեությունը շարունակում է Միացյալ Նահանգներում, նրա կինն ու երեք երեխաները բնակվում են Ռուսաստանում։
Չնայած այս դժվարություններին՝ երգիչը լավատես է. «Կյանքս խառնա, բայց դզումա ինձ»,- նշել է նա՝ ակնարկելով, որ ներկայիս եռուզեռը իրեն յուրահատուկ էներգիա է տալիս։ Ստեղծագործական առումով Վաչեն մեծ «պաշար» է կուտակել։
Նա խոստովանել է, որ ունի 35 գրված երգ որոնցից յուրաքանչյուրի համար պատրաստ է տեսահոլովակ նկարահանել, սակայն կանգնած է ընտրության բարդության առաջ։
«Չգիտեմ՝ ինչից սկսել»,- ասել է երգիչը և դիմել իր երկրպագուների օգնությանը՝ խորհուրդ հարցնելով, թե ո՛ր ուղղությամբ շարժվել և ինչպիսի՛ գործեր առաջինը ներկայացնել հանրությանը։
Հետևորդները ջերմորեն արձագանքել են երգչի հրապարակմանը՝ մաղթելով արագ վերամիավորում ընտանիքի հետ և անհամբերությամբ սպասելով նոր տեսահոլովակներին։
Վերջին օրերին դիմահարդար և բլոգեր Էլիզ Մելիքյանի սոցցանցերի էջերը ողողված են տոնական ու ջերմ կադրերով։ Էլիզը մասնակցել է մտերիմ ընկերուհու հարսանեկան հանդիսությանը, որն աչքի է ընկել իր շքեղությամբ և հայտնի հյուրերի առատությամբ։
Հարսանեկան խնջույքի համար Էլիզն ընտրել էր էլեգանտ և համարձակ կերպար։ Նա կրում էր վառ կարմիր զգեստ ուսերի նուրբ բացվածքով, ինչն էլ ավելի էր ընդգծում նրա կանացիությունն ու նրբագեղությունը։ Էլիզի կերպարն անմիջապես արժանացել է հետևորդների բարձր գնահատականին՝ դառնալով համացանցի ամենաքննարկվող լուքերից մեկը։
Հարսանյաց հանդեսը վերածվել էր իսկական աստղաբույլի։
Ներկաների թվում էին երգիչ Արամեն դերասան Ներսես Ավետիսյանը և հայկական շոու-բիզնեսի այլ ճանաչված դեմքեր, ովքեր իրենց ներկայությամբ ու կատարումներով անմոռանալի են դարձրել երեկոն։
Էլիզը շարունակում է կիսվել հարսանիքի բացառիկ պահերով՝ ցուցադրելով թե՛ նախահարսանեկան խնջույքի, թե՛ բուն արարողության ամենահետաքրքիր դրվագները։
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին, մեկնարկում է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում, ինչպես են քաղաքացիները նախապատրաստվում ավանդական երթին:
Երթի մասնակիցներին ջահեր են բաժանում, ծածանվում են տարբեր երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կան նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր:
Նշենք, որ քաղաքացիների հոսքը չի դադարում, անընդհատ ավելանում են նորանոր մասնակիցներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք մուտք գործելուն պես աչքի է ընկնում անավարտ տեսքով նորակառույց մի շինություն, որը տեղացիներից շատերը արտաքին տեսքի պատճառով «մզկիթանման» եկեղեցի են անվանում։
Կառույցը արդեն շուրջ երկու տարի է՝ կիսատ մնացած վիճակում է և դարձել է քննարկումների թեմա համայնքում։
Oragir.News-ի հետ զրույցում արթիկցի տղամարդը նշել է, որ հստակ տեղեկություն չունի, թե ինչ կառույց է այն, սակայն առաջին հայացքից իրեն նույնպես մզկիթ է հիշեցնում։
«Ես էլ մզկիթի կնմանեցնեմ, բայց եսիմ, կարող է աբլիցովկա անեն, գմբեթի տեսք տան, եկեղեցի դառնա։ Երկու տարի առաջ եկան էսպես սարքեցին, ուրիշ բաներ չգիտենք»,- ասել է նա։
Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է նաև Արթիկի գլխավոր ճարտարապետ Արկադի Գրիգորյանի հետ, ով վստահեցրել է՝ խոսքը մզկիթի մասին չէ, այլ եկեղեցու։
«Ես ձեզ ասեմ, որ մզկիթ չէ, եկեղեցի է։ Շինարարական աշխատանքները կիսատ մնացին, որովհետև փաստաթղթերի հետ կապված խնդիր կար։ Աշխատանքները դադարեցվեցին, և մինչ օրս նոր զարգացում չկա։ Վերջնական տեսքը դեռ պարզ չէ, քանի որ թղթատարության հարցը չի լուծվել»,-նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու կառուցումը նախաձեռնել էր Արթիկից սերող բարերարը։ Սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են դեռ սկզբնական փուլում։
«Անգամ եկեղեցու անունը որոշված չէր։ Այն, ինչ հիմա տեսնում եք, կատարվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Փաստաթղթերը պատշաճ տեսքի չբերվեցին, ու այդպես էլ մնաց։ Հույս ունենք, որ խնդիրը կկարգավորվի»,- հավելել է Արթիկի գլխավոր ճարտարապետը։
Դերասանուհի Մարի Պետրոսյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում դարձել էր լրատվամիջոցների և համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը, վերջնականապես վերադարձել է ակտիվ սոցիալական կյանքին։
Աղմկահարույց ամուսնալուծությունից հետո դերասանուհին ոչ միայն վերականգնել է իր էջերի գործունեությունը, այլև հանդես է գալիս առավել ինքնավստահ ու տպավորիչ կերպարներով։
Մարիի վերջին հոլովակը, որն ուղեկցվում է «Աստղերը մարում են առանց քեզ» հուզիչ տողերով, անմիջապես արժանացել է հետևորդների ուշադրությանը։
Տեսանյութում դերասանուհին ներկայանում է նրբագեղ և էսթետիկ կադրերով, ինչը շատերի կողմից ընկալվել է որպես խորհրդավոր ուղերձ՝ ուղղված անցյալին կամ կյանքի նոր սկզբին։ Բաժանումից հետո Մարին պարբերաբար կիսվում է թարմ լուսանկարներով ու մտքերով՝ ցույց տալով, որ լի է էներգիայով և պատրաստ է մասնագիտական նոր վերելքների։
Հետևորդները նկատում են, որ դերասանուհին այժմ ավելի շատ է կենտրոնացած սեփական անձի և ներդաշնակության վրա, ինչը դրականորեն է անդրադառնում նաև նրա արտաքին տեսքի վրա։
Մեկնաբանություններում երկրպագուները չեն խնայում հաճոյախոսությունները՝ նշելով, որ Մարին օրեցօր ավելի է գեղեցկանում և ուժեղ կնոջ օրինակ է ծառայում շատերի համար։
Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Oragir.News-ը շրջելու է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօրվա ավանդական ջահերով երթին մասնակցելո՞ւ եք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ մասնակցելու է, հավելելով, որ պետք է պահանջատեր լինել, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։
«Մեծ սիրով կմասնակցեի, բայց ժամանակ չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորս պարտավոր ենք մասնակցելու և որևէ մեկը իրավունք չունի մոռանալու Ցեղասպանության մասին։ «Այո, Ջահերով երթը ու ապրիլի 24-ը ոչ ոք իրավունք չունի մոռանալ, սերնդեսերունդ, դա Հայոց ցեղասպանության օրն ա։ Բոլորս պարտավոր ենք մասնակցելու և չմոռանալու։ Հիշում և պահանջում ենք․ դա մեր պատմությունն ա, դրա համար մենք պարտավոր ենք հիշենք ու պահանջենք»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց․ «Երթին չենք մասնակցելու, բայց վաղը գնալու ենք Ծիծեռնակաբերդ»։
«Ոչ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․