Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է
22.04.2026, 18:44
Հասարակություն
Ավանն այլևս ծայրամաս չի լինի, ազդարարվեց նոր մանկապարտեցի հիմնարկեքը
Հանրային հեռուստաընկերության
գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
От создателей «Եղեռնի
հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից
ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ
կրճատում եք արձանագրել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում
ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին:
Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ
13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի
տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:
Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ»
ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ
ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև
ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ
ելույթները:
Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ
ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող
ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների
և առցանց հեռարձակողների համար:
Շտապ հաղորդումների հիման վրա Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։
«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:
Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։
Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի: Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:
Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ը մեկնաբանություն խնդրեց առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է:
«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում:
Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք:
Ծանր դեպքեր չունենք: Հոսպիտալացվել է 5 քաղաքացի բավարար և միջին առողջական վիճակով»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նախօրեին Երևանի Վիլնյուս փողոցում բռնություն է գործադրվել թ․ 60 ավտոբուսի վարորդի նկատմամբ. Radar Armenia-ն տեղեկացավ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանից։
Հիշեցնենք՝ օրեր առաջ 8 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Անձը վարորդին դանակահարել էր։
«Մեր ուսումնասիրությունները
ցույց են տվել, որ եթե նախորդող 11 ամիսներին մեր դիտարկումներն արձանագրել էին շուրջ
72 դեպք, մարտի 15-ից ապրիլի 15-ի ժամանակահատվածում այդ դեպքերն ավելացել են 42-ով։
Այսինքն՝ եթե 11 ամսվա ընթացքում 72 էր, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 42, սա ցույց է տալիս,
որ մեկ օրվա կտրվածքով մենք ունենում ենք երկու-երեք կամ ավելի թվով ապատեղեկատվական
արշավներ, ինչը նաև փաստում է, որ արդեն նախընտրական բուն փուլում այս ինտենսիվությունը
շարունակվելու է»։
Հանրային կապերի և տեղեկատվության
կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Նազելի Բաղդասարյանը խոսեց ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին՝ ընդգծելով
արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։
Նա նշեց, որ իրականում ապատեղեկատվական
արշավների թիրախում որևէ պաշտոնյա չէ, որևէ հանրային գործիչ չէ, որևէ կուսակցություն
չէ և առավել ևս՝ իշխանությունները չեն, թիրախում
պետությունն է և հանրային վստահությունը։
«Խնդիրն, օրինակ, գալիք ընտրությունների
հանդեպ վստահության նվազումն է, որպեսզի մարդկանց մոտ ստեղծվի իրավիճակ, որ ընտրությունների
ելքը կանխորոշված է, և բնավ այն ժողովրդավարական ուղին, որն ընտրել է կառավարությունը,
այդքան էլ նշանակություն չունի, և հանրային աղմուկը, երբ մարդն ամեն օր առերեսվում
է ինչ-որ կեղծ լուրի, կեղծ տեղեկատվության, կեղծ փաստերի, իրեն շեղում է իրականությունից»,-
ասաց Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում իրենք
արձանագրում են, որ ապատեղեկատվական արշավները տարածվում են քիչ հայտնի կամ անհայտ
կայքերի միջոցով, որոնք ստեղծվել են հենց նման արշավներ գեներացնելու համար, և ապատեղեկատվությունը
տարածվում է տարբեր լեզուներով։
Նազելի Բաղդասարսյանը նշեց, որ
կա, այսպես կոչված, «Անարդարության դեմ պայքարի» մի հիմնադրամ, որը աֆիլացվում է Պրիգոժինի
հիմնադրամի հետ, և հիմնականում թիրախավորում են վարչապետին և նրա ընտանիքի անդամներին։
Այնուհետև
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրեց Կենտրոնի
կողմից ստեղծված «Stugel.am» կոնտենտի ստուգման նոր հարթակը, որն ավելի շատ ստեղծվել
է հանրության համար։
«Այնպես, ինչպես հնարավոր է
AI գործիքներով գեներացնել լուսանկար և տեսանյութ, այնպես էլ նույն մեքենայական հաշվողական
տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերիֆիկացնել, նույնականացնել՝ արդյոք այդ նկարը
կամ տեսանյութը իրակա՞ն են, թե՞ ոչ»,- ասաց Գոռ Ծառուկյանը։
Նա չափազանց կարևորեց այն հանգամանքը,
որ ֆեյքերը ստանան հակադարձում և իրենց պատասխանը.
այս հարթակում որևէ կողմնապահություն չկա,
որևէ բացառություն չեն դրել ֆեյքերի մեջ՝ իշխանակա՞ն ֆեյքերն են ապատեղեկատվությունը
տարածում, թե՞ ընդդիմադիր։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան