«Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով 2024 թվականի գարնանը Ադրբեջանին հանձնվեցին Կիրանցից 15 հեկտար տարածք, Կիրանցի կամուրջը, միջպետական ավտոճանապարհի մի հատված, Կիրանց֊Բաղանիս հատվածում և Բերքաբերի մոտ ավելի քան
     30 տարի ամրացված դիրքերը։ Այն ժամանակ Բերքաբերի բնակիչները հավատում էին, որ սահմանազատման հաջորդ փուլում գյուղին էին վերադարձվելու Բերքաբերին պատկանող, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շուրջ 900 հեկտար հողերը։ Անցել է 2 տարի, սակայն սահմանազատում չի կատարվել։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Եթե այդպես է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»։

Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է

«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում մեկնարկում է դրամաշնորհային…

Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է

«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում մեկնարկում է դրամաշնորհային…

Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կարգալույծ հռչակված Արման Սարոյանին (նախկին…

«Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել»․ Ռուբեն Ռուբինյան

«Ես չգիտեմ, դա արհեստական բանականություն էր, թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան․ գնահատում եմ, որ այդքանից հետո կենդանի է մնացել»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տեսաուղերձին, ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հույս ունեմ՝ հաջորդիվ ինքը հնարավորություն կսեղծի, որ դուք բոլորով գնաք և իրեն հարցեր տաք, չէ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, շատ ուժեղ է»,- դիմելով լրագրողներին՝ շարունակել է Ռուբինյանը։

«Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա»․ #Sabah (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա»․ #Sabah

Թուրքիայում զինված աշակերտը հարձակվել է դպրոցի վրա, հաղորդում է Sabah-ը։ «Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի պրոֆեսիոնալ-տեխնիկական դպրոցի աշակերտը հրազենով ներխուժել է ուսումնական հաստատություն։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ 12 աշակերտ և 3 ուսուցիչ»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Աշակերտները տարհանվել են, սկսվել է հետաքննություն։

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպի պատճառը կարող էր լինել ընկերոջ հետ վեճը։

Փաշինյանն ու Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Հանդիպման ընթացքում…

Ուսանողը, երբ համալսարանն ավարտի,պիտի հեշտ աշխատանք գտնի


Հայաստանում երիտասարդների համար աշխատանքի որոնումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Այս մասին իր հրապարակման մեջ անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցո…