
Թուրքիայում զինված աշակերտը հարձակվել է դպրոցի վրա, հաղորդում է Sabah-ը։ «Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի պրոֆեսիոնալ-տեխնիկական դպրոցի աշակերտը հրազենով ներխուժել է ուսումնական հաստատություն։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ 12 աշակերտ և 3 ուսուցիչ»,- հաղորդում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Աշակերտները տարհանվել են, սկսվել է հետաքննություն։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպի պատճառը կարող էր լինել ընկերոջ հետ վեճը։