Պարագվայը պահանջում է պատժել Ջուդ Բելինգհեմին

Սպորտ

Պարագվայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնական բողոք է հղել ՖԻՖԱ՝ պահանջելով կարգապահական տույժի ենթարկել Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին: Այս մասին հաղորդում է հեղինակավոր Mirror պարբերականը։

Դժգոհության առիթ է դարձել ԱԱ-2026-ի խմբային փուլի՝ Անգլիա – Գանա հանդիպման դրվագներից մեկը։ Խաղի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը մրցակցի հարձակվող Ջորդան Այուի հետ զրուցելիս ձեռքով փակել է բերանը։
Պարագվայական կողմը ՖԻՖԱ-ին մեղադրում է կանոնակարգն անհետևողականորեն կիրառելու և երկակի ստանդարտների մեջ։

Բանն այն է, որ ավելի վաղ նույն մրցաշարում Պարագվայի հավաքականի կիսապաշտպան Միգել Ալմիրոնը Թուրքիայի ընտրանու դեմ խաղում նույնանման արարքի համար արժանացել էր ուղիղ կարմիր քարտի։ Հիշեցնենք, որ բերանը ձեռքով փակելն արգելող կանոնը ՖԻՖԱ-ի կողմից մրցաշարի մեկնարկից առաջ էր ներդրվել։ Այն հաջորդեց աղմկահարույց միջադեպին, երբ «Բենֆիկայի» վինգեր Ջանլուկա Պրեստիանին նման կերպ թաքցնելով շուրթերը՝ վիրավորանքներ էր հնչեցրել Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորի հասցեին և արդյունքում որակազրկվել։

Ինչ վերաբերում է Բելինգեմին, ապա նա խուսափել է հեռացումից, քանի որ մրցավարական բրիգադն այդ դրվագը չի դիտարկել որպես հակամարտություն մրցակցի հետ:

Ըստ գործող նոր կանոնակարգի պարզաբանման՝ բերանը ձեռքով փակելու համար ուղիղ կարմիր քարտը կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ ֆուտբոլիստն այդ ժեստն օգտագործում է մրցակցի հետ բախման կամ ընդգծված ագրեսիվ շփման ժամանակ։ ՖԻՖԱ-ն առայժմ պաշտոնական արձագանք չի տվել Պարագվայի դիմումին։

Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Մշակույթ

Հնագետները Դանիայում հայտնաբերել են վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն, որն ունի ավելի քան 1000 տարվա հնություն և վկայում է վիկինգների հասարակության կազմակերպվածության ու զարգացածության մասին։ «Moesgaard» թանգարանի մասնագետների տվյալներով՝ մոտ 100 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հնավայրը գտնվում է Դանիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Օրհուսի հյուսիսում գտնվող Սյոֆտեն բնակավայրում։ Այն թվագրվում է վաղ վիկինգների ժամանակաշրջանով՝ մոտավորապես 600-950 թվականներով։

Այս բնակավայրն առանձնանում է տեքստիլ արտադրության հստակ ուղղվածությամբ։ Տարածքում հայտնաբերվել է կտավատի մշակման հատված, ինչպես նաև ավելի քան 80 կիսագետնափոր տնակ, որոնք վիկինգների դարաշրջանում օգտագործվել են որպես արհեստանոցներ ու բնակատեղիներ։ Հնագետները գտել են նաև մանելու և գործելու համար օգտագործված առարկաներ, արծաթե մետաղադրամներ, ապակյա ուլունքներ և խեցեղեն։ Մասնագետների գնահատմամբ՝ հնավայրի բաժանումն առանձնանում է հստակ գոտիներով (արտադրության, արհեստների և բնակության համար)։ Սա հուշում է, որ աշխատանքները ղեկավարվել են ազդեցիկ անձի կողմից, ով տնօրինել է ռեսուրսներն ու արտադրությունը։

Այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին։

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում, որոնցում իրականացվել են վերականգնման և արդիականացման աշխատանքներ։ Ներկայացվել են ստեղծված պայմանները, ինչպես նաև մարզական գործընթացի կազմակերպման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզական ենթակառուցվածքների շարունակական արդիականացումը՝ նշելով, որ ժամանակակից և անվտանգ պայմանները կարևոր նախադրյալ են մարզիկների արդյունավետ պատրաստության, մրցունակ արդյունքների ապահովման և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության խթանման համար։

Նախարարն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ հրաձգարան, որի ընթացքում քննարկվել են սպորտային հրաձգության զարգացման հեռանկարները դպրոցներում։ Ընդգծվել է դպրոցներում համապատասխան միջավայր ստեղծելու, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ծրագրերում անհրաժեշտ բաղադրիչները ներառելու կարևորությունը՝ առանձնահատուկ կարևորելով նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութատեխնիկական բազայի զարգացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է վոլեյբոլի մարզադահլիճ, որտեղ տեղադրվել է պրոֆեսիոնալ մարզահատակ։ Կարևորելով խաղային մարզաձևերի զարգացումը՝ նախարարը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ կազմակերպված «Դպրոցականների վոլեյբոլի լիգային» մասնակցել է ավելի քան 5000 երեխա, իսկ այս տարի ակնկալվում է մասնակցության աճ։ Քննարկվել է նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագետների պատրաստման հարցը՝ կարևորելով հատկապես դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերի համալրումը որակյալ կադրերով։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլին մասնակցած և դրական արդյունք արձանագրած ուսուցիչների դրույքաչափը հասցնել 300 հազար դրամի, իսկ 30, 40 և 50 տոկոս հավելավճարները հաշվարկել արդեն այդ դրույքաչափի նկատմամբ՝ նպաստելով ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավմանը։

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ «Սպորտ լաբ» գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվում են հետազոտություններ սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության բնագավառում։ Կենտրոնը հագեցած է նաև հոգեֆիզիոլոգիական
թեստավորման սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են մարզիկների գնահատման գործընթացում։ Կենտրոնի գործառույթները ներառում են գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչպես նաև տարբեր ակումբների և ֆեդերացիաների մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատում:

Քննարկման ընթացքում ընդգծվել է՝ սպորտի զարգացման քաղաքականությունը պետք է հիմնված լինի ժամանակակից գիտական տվյալների վրա։

Նախարարն ընդգծել է գիտական հետազոտությունների կարևորությունը և նշել, որ համապատասխան ծրագրային հայտերի դեպքում հնարավոր է պետական աջակցություն տրամադրել նպատակային ծրագրերի շրջանակում։

«Մենք պետք է ունենանք այնպիսի հետազոտական տվյալներ, որոնք հնարավորություն կտան հիմնավորված կերպով վերանայել գործող չափորոշիչները: Սպորտը նաև գիտություն է, և շատ կարևոր է, որ բուհերը հանդես գան ոլորտի զարգացմանն ուղղված գիտական առաջարկություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» միջազգային գիտաժողովի կազմակերպմանը, որը նախորդ տարի նվիրված էր ՀՖԿՍՊԻ 80-ամյակին և այսուհետ կանցկացվի ամեն տարի։ Նշվել է, որ գիտաժողովը նպատակ ունի վեր հանել ոլորտի խնդիրները և ձևավորել գիտականորեն հիմնավորված առաջարկություններ՝ սպորտի զարգացման քաղաքականության կատարելագործման համար։

Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության

Հայաստան

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հունիսի 25-ին հրապարակել է որոշման եզրափակիչ մասը։

Դատարանը նաև վերացրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել փոխել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն սահմանելով տնային կալանք։ Արքեպիսկոպոսը կալանավորված էր 2025 թվականի հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հռչակել արքեպիսկոպոսի անմեղությունը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի տարածած լուրը, թե իբր նախարար Գևորգ Պապոյանը «նամակ է գրել Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար  Անտոն Ալիխանովին և խնդրել իրեն հնարավորություն տալ մասնակցել հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին»։

Հրապարակը նաև գրել էր, թե իբր «ռուսական կողմից դեռևս պատասխան չի ստացվել»։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի մամուլի խոսնակը տարածված լուրը հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածված գրառմամբ։

48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է աշխարհի առաջնությունը

Թոփ-լուրեր

Երեկ Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականների միջև
կայացած հանդիպմամբ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը։
Բացման խաղում մրցաշարի տանտերերը հաղթեցին 2։0 հաշվով։

Հունիսի 11-ին մեկնարկած սպորտային իրադարձությունը շուրջ մեկ ամիս կպահի
միլիոնավոր ֆուտբոլասերների ուշադրությունը՝ մինչև հուլիսի 19-ին
նախատեսված եզրափակիչ հանդիպումը։

Աշխարհի այս առաջնությունը նախորդներից տարբերվում է իր
մասշտաբներով․ առաջին անգամ մրցաշարին մասնակցում են 48 ազգային
հավաքական՝ ի տարբերություն 1998-2022 թվականների առաջնությունների,
որոնց մասնակցում էին 32-ը։ Մրցաշարը կառանձնանա նաև իր
երկարատևությամբ՝ 39 օր, իսկ այդ ընթացքում կկայանա 104 հանդիպում, ինչը
նույնպես ռեկորդային է աշխարհի առաջնության շրջանակներում։

Նոր ձևաչափի համաձայն՝ մրցաշարում առաջին անգամ կանցկացվի 1/16
եզրափակիչ փուլ, քանի որ խմբերից դուրս են գալիս ավելի շատ
հավաքականներ։

Առաջնություն պատմության մեջ նաև առաջին անգամ է երբ միջոցառումը
հյուրընկալվում է միանգամից երեք պետությունների կողմից՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի։

Top-news

Հին խրամուղիների փլուզման վտանգ կա

Բիզնես

Երևանում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները՝ երթևեկությունն ավելի անվտանգ և անխափան կազմակերպելու նպատակով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում երկար տարիներ առկա էր լուրջ խնդիր՝ հին խրամուղիների փլուզման վտանգը։ Իրականացվող աշխատանքների ավարտից հետո այս խնդիրը վերջնական լուծում կստանա»,- ասվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 