Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ


Սպորտ


«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի ներկայիս խնդիրները ղեկավարության կայացրած որոշումների անմիջական հետևանքն են։

«Առհասարակ ի՞նչ եք սպասում «Տոտենհեմից»։ Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ, և նույնիսկ նրան, ով եվրոպական գավաթ է նվաճել։ Ակումբը երբեք չի ունեցել մեծ ակումբին բնորոշ մենթալիտետ. նրանք ավելի շուտ անհաջողակների խումբ են՝ հաղթողների դիմակի տակ։

Չի կարելի անընդհատ փոխել մարզիչներին և ակնկալել, որ հանկարծ կայունություն կհայտնվի։ Հեռացնել մարզչին պատմության մեջ ամենակարևոր հանդիպումից մի քանի օր առաջ, իսկ հետո զարմանա՞լ նրա իրավահաջորդների պարտությունների վրա։ Ինչ-որ պահի հարցն այլևս մարզիչների մեջ չէ, այլ թունավոր միջավայրի ու ղեկավարության կասկածելի որոշումների: Տաղանդը ոչինչ է առանց բնավորության: «Տոտենհեմը» չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Official Blessing-ը՝ X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ մոտ հինգ տարի առաջ Մոուրինյուն հեռացվեց «Տոտենհեմից» Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչից՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից (0:1) ընդամենը մի քանի օր առաջ։ Ներկայումս լոնդոնյան ակումբը գտնվում է Անգլիայի Պրեմիեր լիգան լքելու վտանգավոր գոտում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *