ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` «բանակցությունների» նպատակով

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկեր CBS-ին։

Նշվում է, որ թռիչքների շարժի վերաբերյալ տվյալների համաձայն՝ երեքշաբթի ԱՄՆ-ից Լատվիայի տարածքով դեպի Ռուսաստան է մեկնել ամերիկյան խոշոր ռազմական ինքնաթիռ։ Այդ նույն օրն՝ ավելի ուշ, մեկնել է հետադարձ թռիչքով։

Այցի վերաբերյալ The Washington Post-ի հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր այցելել՝ «հատուկ ծառայությունների միջև շփումների» նպատակով։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։ Իսկ ТАСС-ի հետ զրույցում նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեթքլիֆի միջև շփումներ «նախատեսված չեն եղել»։

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

Դիլիջանը շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես Հայաստանի զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը։ Meet Dilijan-ի գնահատականների համաձայն՝ 2025 թվականին քաղաք է այցելել շուրջ 243 800 մարդ՝ 5,7%-ով ավելի, քան նախորդ տարի։ 2024 թվականին Դիլիջանն ընդունել էր 230 658 այցելու։

Այսպիսով, Դիլիջանն արդեն երկրորդ տարին անընդմեջ գրանցում է աճ։ 2024 թվականին քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվն աճել էր 11,1%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստան միջազգային այցելությունների թիվը նվազել էր 4,7%-ով։ 2025 թվականին Դիլիջանը կրկին գերազանցել է երկրի ընդհանուր ցուցանիշը՝ գրանցելով 5,7% աճ՝ համազգային 2,5%-ի համեմատ։

Յուրաքանչյուր երեք այցելուից մեկը արտերկրից է

Meet Dilijan-ի գնահատականների համաձայն՝ այցելուների 63,5%-ը Հայաստանի բնակիչներ են, կամ մոտավորապես 154 800 մարդ։ Եվս 36,5%-ը, այսինքն՝ շուրջ 89 000 այցելուներ, ժամանում են արտերկրից։ Այս խմբում ներառված են օտարերկրյա զբոսաշրջիկները, սփյուռքահայերը, արտերկրում բնակվող օտարերկրացիները և մշտապես արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները։

Այցելուների այս համադրությունը ցույց է տալիս, որ Դիլիջանը շարունակում է ամուր դիրք զբաղեցնել Հայաստանի ներքին զբոսաշրջության շուկայում՝ միաժամանակ գրավելով միջազգային այցելուների աճող հետաքրքրությունը։

Ճանապարհին արվող կանգառից՝ ինքնուրույն զբոսաշրջային ուղղություն

Meet Dilijan-ը նշում է, որ քաղաքն աստիճանաբար դուրս է գալիս հանգստյան օրերի կարճատև այցելության կամ Պարզ լիճ և հարակից վանքեր տանող ճանապարհին արվող կարճ կանգառի ավանդական ձևաչափից։

«Ավելի ու ավելի շատ մարդիկ են Դիլիջանն ընտրում որպես ինքնուրույն զբոսաշրջային ուղղություն և մնում այստեղ մի քանի օր։ Այսօրվա ճանապարհորդի համար կարևոր են ոչ միայն հայտնի տեսարժան վայրերը, այլև կենդանի, աշխույժ վայրում գտնվելու զգացողությունը՝ մի վայրում, որտեղ իսկապես ցանկանում ես մի փոքր ավելի երկար մնալ։

Մենք չենք ցանկանում, որ Դիլիջանը պարզապես ևս մեկ «նշում դնելու կետ» դառնա ճանապարհորդական ծրագրում։ Կարևոր է օգնել այցելուներին քաղաքն ավելի խորությամբ բացահայտել՝ որպես սեփական դիմագիծը, պատմությունները, մարդկանց ու ռիթմն ունեցող վայր։ Կայուն հետաքրքրությունն առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ ոչ միայն գալիս են լուսանկարվելու, այլև վերադառնում են և ուղղությունը խորհուրդ տալիս իրենց ընկերներին», – ասում է Meet Dilijan-ի ծրագրի ղեկավար Դիանա Ասլանյանը։

Աճի հաջորդ ուղղությունը միջազգային լսարանն է

Meet Dilijan-ը կարծում է, որ այցելուների թվի հետագա աճը մեծապես կախված կլինի Դիլիջանի միջազգային ճանաչելիության բարձրացումից և այն ապահովելուց, որ քաղաքը շարունակի մնալ այն ճանապարհորդների ուշադրության կենտրոնում, ովքեր արդեն դիտարկում են Հայաստանը որպես հանգստի ուղղություն։

Բարձրորակ զբոսաշրջային ենթակառուցվածքների, հյուրընկալության ոլորտի և տեղական նախաձեռնությունների շարունակական զարգացումը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ այս գործընթացում՝ նպաստելով Դիլիջանի նոր կերպարի ձևավորմանը՝ ոչ միայն որպես բնության գրկում հանգստի վայր, այլև որպես ինքնուրույն մշակութային և զբոսաշրջային ուղղություն։

Meet Dilijan-ի մասին․ Meet Dilijan-ը Դիլիջանի պաշտոնական զբոսաշրջային հարթակն է, որը ստեղծվել է այցելուներին ուղղության մասին տեղեկատվության մեկ վստահելի աղբյուր տրամադրելու նպատակով։

Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն

Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում․ հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին, օգոստոսի 26-ի հետ համեմատ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով»։

Հարվածներից` պատժամիջոցներ. ԱՄՆ-ն չի պլանավորում Իրանին նոր հարվածներ հասցնել

Միացյալ Նահանգները չի պլանավորում Իրանին նոր հարվածներ հասցնել մոտ ապագայում և կկենտրոնանա Թեհրանի նկատմամբ ճնշման այլ միջոցների, այդ թվում՝ պատժամիջոցների վրա․ Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին տեղեկացրել է մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներին։

Ռուբիոն հստակեցրել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն չի բացառել հարվածները, եթե Իրանն առաջինը հարձակում սկսի:

Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ակնկալում է կենտրոնանալ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման վրա՝ պատժամիջոցների և ծովային շրջափակման միջոցով, ինչպես նաև «հնարավորինս շատ նավթ տեղափոխելու Հորմուզի նեղուցով»:

Axios-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է պահպանել այս մոտեցումն առնվազն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Պորտալի մեջբերած ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն չի բանակցում Թեհրանի հետ, այլ ելնում է այն ենթադրությունից, որ «ճնշումը կարող է նպաստել Իրանի վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ»:

Հայաստանը բախվում է ընդդիմության հետապնդումների նոր ալիքի․ մամուլի ամփոփում

Հայաստանը կառավարության և ընդդիմության միջև բախման նոր փուլ է ապրում։ Իրավապահ մարմինները ձերբակալել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ավագ որդուն՝ Սեդրակին, և խուզարկել են նախկին առաջնորդի կրտսեր որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։ Եվ սա ակնհայտորեն վերջը չէ. ուժային գործողությունները կարող են ազդել նաև այլ ընդդիմադիր պատգամավորների վրա. գրում է «Известия»-ն։

Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները կարծում են, որ սա փորձ է մաքրելու ներքին խաղադաշտը՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցման և սահմանադրական բարեփոխումների նախաշեմին։ Մինչդեռ պաշտոնական Երևանը քրեական գործերը վերագրում է կոռուպցիայի և անօրինական կերպով ձեռք բերված սեփականության դեմ պայքարին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը կայքի հետ զրույցում նշել է, որ միջադեպը 2018 թվականից ի վեր շարունակվող ճնշման հետևանք է։ Նրա գնահատականներով՝ մոտ 50-100 ընդդիմադիր ակտիվիստ ներկայում գտնվում է բանտում կամ տնային կալանքի տակ։ 

«Հայաստանը ժողովրդավարության համակենտրոնացման ճամբար է։ Իր սեփական և եվրոպացի ոստիկաններով», – նշել է նա։

Ռուսական Առաջին ալիքն իրադարձությունների վերաբերյալ պատրաստել է ռեպորտաժ՝ ընդգծելով, որ Հայաստանը բախվում է ընդդիմության նոր հետապնդումների։

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մեղադրվում են կոռուպցիայի և այլ աղմկահարույց հանցագործությունների համար։ Սակայն շատերը կարծում են, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար է։

«КоммерсантЪ»-ը գրում է, որ Փաշինյանն ամրապնդում է իր իշխանությունը։ Նախկին առաջնորդները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին՝ իրենց ընդդիմադիր հայացքների պատճառով։  

Ոմանք կարծում են, որ Մոսկվան միշտ նախկին նախագահներին համարել է հասկանալի և համախոհ առաջնորդներ։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա երբեք Ռուսաստանի կողմնակիցը չի եղել։

Ռուսաստանը դադարել է լինել ռազմավարական գործընկեր և, ակնհայտորեն, Հայաստանի դաշնակից։ Մերձավոր հարևանները, ինչպես նաև ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Թուրքիան կենտրոնական դեր են խաղացել։

Հոդվածագիրը ենթադրում է, որ ՀՀ-ում վերջին իրադարձություններին լուրջ արձագանք չի սպասվում։ Առնվազն՝ առայժմ։ Ըստ երևույթին՝ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում վերադառնալ անցյալ։ Հնարավոր է՝ ապագան նրանց համար ավելի նախընտրելի է, նույնիսկ եթե այն անորոշ է թվում։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ

Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գոր արքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ–ին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող և օտարման ոչ ենթակա 3,5 հա մակերեսով հողամասի աճուրդը: Պահանջվել էր նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ–ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ոչ դրամային ավանդ անշարժ գույք ներդնելու մասին պայմանագիրը։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։

Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի՝ 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեդրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ:

Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։

Հայաստանը «չի խոչընդոտի» զորահավաքից խուսափող ռուսների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտի ռուսներին, որոնք կփորձեն մեկնել Հայաստան՝ Ռուսաստանում նոր զորահավաքի դեպքում․ «Дождь»-ի հետ զրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Հեռուստաալիքի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն հարցրել է նրան, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ընդունել ռուսների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ գնալուց։

«Սահմանին ոչ ոք չի հարցնելու, թե ինչու են այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են մեզ մոտ գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ես ռուսներին կարող եմ միայն մի բան ասել. «Բարի գալուստ Հայաստան»։ Մենք այստեղ բոլորին սիրում և հարգում ենք։ Եվ նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ ցանկանում էին գտնել Հայաստան գալով։ Եվ նրանք կվերադառնան Ռուսաստան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը ոչ մի կերպ չի խոչընդոտի նրանց, և անհրաժեշտության դեպքում մենք կօգնենք», – նշել է Ալեն Սիմոնյանը։

Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է․ Աբրահամյան

ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»․ գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորՏիգրան Աբրահամյանը։

«Միաժամանակ ՊՆ-ն «պարզաբանել» է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, «դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։

Այսինքն՝ իշխանությունը շարունակում է մնալ միևնույն կետում, այս դեպքում՝ ճահճում։

Շարունակում եմ պնդել, որ իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների, թեման ամենակարևորից բացի մյուս հարթություններն ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն։

Շատ հավանական է, որ այս հաղորդագրության հիմնական հասցեատերը նույնիսկ հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանը, ում Պապիկյանը հեռակա համոզում է, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է։

Անիմաստ է վիճելը կամ հանրությանը համոզելը․ դուք եք ստեղծվածի գլխավոր պատասխանատուները։

Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու։ Հետո՝ հասկանալ դրա որևէ ձևով առնչությունը ծառայությանը, այդ թվում՝ այն տեսանկյունից, թե ի՞նչ աշխատանք էր հնարավոր անել դա կանխելու համար՝ բարոյահոգեբանականից մինչև վերահսկողության։

Ի վերջո, եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մարտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին»,- գրել է նա։

Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ․ Աբրահամյան

ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»․ գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորՏիգրան Աբրահամյանը։

«Միաժամանակ ՊՆ-ն «պարզաբանել» է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, «դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։

Այսինքն՝ իշխանությունը շարունակում է մնալ միևնույն կետում, այս դեպքում՝ ճահճում։

Շարունակում եմ պնդել, որ իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների, թեման ամենակարևորից բացի մյուս հարթություններն ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն։

Շատ հավանական է, որ այս հաղորդագրության հիմնական հասցեատերը նույնիսկ հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանը, ում Պապիկյանը հեռակա համոզում է, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է։

Անիմաստ է վիճելը կամ հանրությանը համոզելը․ դուք եք ստեղծվածի գլխավոր պատասխանատուները։

Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու։ Հետո՝ հասկանալ դրա որևէ ձևով առնչությունը ծառայությանը, այդ թվում՝ այն տեսանկյունից, թե ի՞նչ աշխատանք էր հնարավոր անել դա կանխելու համար՝ բարոյահոգեբանականից մինչև վերահսկողության։

Ի վերջո, եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մարտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին»,- գրել է նա։

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ․ Մենուա Սողոմոնյան

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ․ գրել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Մոտ երկու տարվա դատական գործընթացի արդյունքում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց իմ հայցը ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ֆորմալ առումով, ցավոք, էդպիսին է ձևակերպումը)։

Իմ գլխավոր հայցապահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել ինձ ազատելու մասին Նիկոլի դրածո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը, դատարանն ընդունել է։ Մյուս կարևոր պահանջը՝ վերականգնվել իմ պաշտոնին, ցավոք, անհնարին է համարվել։

Ես սա համարում եմ փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ, քանի որ դատական ակտը ոչ պաշտոնապես, սակայն ըստ էության ցույց է տվել, որ ինձ ազատել են ոչ թե նրա համար, որ իմ դասավանդած առարկաները անպետք են, ոչ թե նրա համար, որ կաշառակեր եմ, ոչ թե նրա համար, որ անգրագետ եմ կամ վատ եմ վերաբերվում ուսանողներին, այլ նրա համար, որ պայքարում եմ իմ հայրենիքում հաստատված թրքահաճո ավտորիտար ռեժիմի ու դրա համալսարանական դրսևորման դեմ։

Մենք վերադառնալու ենք Մայր բուհ ու բարձր մակարդակով ենք վերադառնալու։ Մենք վերականգնելու ենք մեր ազգային արժեք ԵՊՀ-ի երբեմնի բարի համբավը, մարդկային, գործընկերային, ազգային մթնոլորտը ու էապես, իրապես զարգացնելու ենք Համալսարանը։ Այս առաքելությունն ինձ ավանդել է իմ լուսահոգի ուսուցիչ, ղեկավար Արամ Հրաչիկի Սիմոնյանը։

Իսկ էն հարցը, որ նիկոլական ռեկտորների կամ տնօրենների կողմից մարդկանց իրենց խղճի ու հայացքների համար ապօրինի հեռացումների հետեւանքով ֆինանսական մեծ վնասներ են կրում ուսումնական հաստատությունները, պիտի ստանա իր արդար լուծումը։

Ուսանողի վարձավճարը նիկոլական դրածոների քաղաքական հնազանդության պատանդը չէ»,-գրել է նա։