ԲՀԿ նախընտրական շտաբը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել․

«Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ 

Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։

Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։

Ներկայում վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։

Ընդ որում՝ նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել  ամբողջ ընտրական գործընթացում»։

«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ-հորդորով դիմել է ընդդիմությանը՝ կոչ անելով որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի ընտրությունները

«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ-հորդորով դիմել է ընդդիմությանը՝ կոչ անելով որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի ընտրությունները։

««Որդիների կանչ» ՀԿ-ի կոչ-հորդորն ընդդիմությանը.

որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի աննախադեպ իշխանական ճնշման, իշխանական կոռուպցիայի և իրավական բռնությունների ներքո անցկացված ԱԺ ընտրությունները, քանի որ մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի ու պաշտոնի, այլ հանուն հայրենիքի և Եռաբլուրի»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ ընտրություններում մեծ խմբերով զինվորներ են քվեարկել, և նման քվեարկությունը դժվար է վերահսկել․ ՌԴ ԿԸՀ-ից դիտորդ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան հայտարարել է, որ ՀՀ ընտրություններում ձայների հաշվարկի ընթացակարգն անհիմն բարդ է, ինչը շփոթություն է առաջացնում ընտրական հանձնաժողովի անդամների շրջանում հաշվարկի և արձանագրությունների կազմման ընթացքում․ գրում է ria.ru-ն։

Նա ընդունել է, որ ընթացակարգը համապատասխանում է ՀՀ Ընտրական օրենսգրքին։

«Չնայած լայնածավալ նախապատրաստական աշխատանքներին և մեթոդաբանական առաջարկությունների առկայությանը՝ ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի և արձանագրությունների կազմման ժամանակ։ Մեր կարծիքով՝ ընթացակարգը բավարար չափով կատարելագործված չէր»,- նշել է Ռուսաստանի ԿԸՀ անդամը, որն ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է։

Մարկինայի խոսքով՝ անհայտ անձանց մի խումբ պահանջել է, որ ԱՊՀ առաքելության դիտորդները ոչնչացնեն Հայաստանի Արմավիրի մարզի ընտրատեղամասի ընտրողների ներկայության մասին զեկույցը։

«Մենք լրացնում ենք հայտնաբերված թերությունների և խախտումների մասին զեկույցներ առաքելության աշխատանքի շրջանակում… Խախտում հայտնաբերելով՝ նրանք լրացրել են զեկույցը։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները տեսել են դա, վեր կացել և պահանջել են ոչնչացնել զեկույցները», – նշել է Մարկինան։

Դիտորդական առաքելության անդամները հրաժարվել են ոչնչացնել զեկույցը, քանի որ կատարել են իրենց լիազորությունների շրջանակում տրված պարտականությունները։ Մինչդեռ, տեղամասում ներկա ոստիկանությունը չի միջամտել։

16/25 ընտրատեղամասում առաքելության ներկայացուցիչները հայտնաբերել են աննշան թերություններ և դրանք ներկայացրել են ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությանը։

Մարկինան հայտնել է, որ Հայաստանի ընտրություններում մեծ խմբերով զինվորներ են քվեարկել, և նման քվեարկությունը դժվար է վերահսկել։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի քարտուղարության գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկինը հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ մթնոլորտը լարված էր. նման քարոզարշավ կարելի էր տեսնել ԱՊՀ-ում առաջին անգամ երկար տարիների ընթացքում։

ԵՄ-ն ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանում ընտրություններից առաջ տասնյակ ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին․Պապուաշվիլի

Եվրամիությունը ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նա պնդել է, որ Եվրամիությունը դրանով իսկ ցուցաբերել է երկակի չափանիշներ։ Խոսնակն ընդգծել է, որ օրենքի գերակայությունը և հաշվետվողականությունը պետք է հավասարապես հարգվեն ինչպես Երևանում, այնպես էլ Վաշինգտոնում և Թբիլիսիում։

«Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունեն մեզ համար։ Վրաստանը չի կարող դա միայնակ ապահովել։ Կարևոր է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր հավատարիմ լինի այս սկզբունքներին», – նշել է Պապուաշվիլին։

Նա նաև հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը։

«Տարածաշրջանում առկա դինամիկան, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղին, սահմանների բացումը և մեր երկու հարևան երկրների միջև շարունակվող երկխոսությունը մեծ նշանակություն ունեն մեզ համար», – հավելել է Պապուաշվիլին։

Ըստ խոսնակի՝ Փաշինյանի խոստումները նպատակ ունեին ապահովել խաղաղություն և կայունություն Հայաստանում։

«Ի վերջո, սա նշանակում է խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ սա, իր հերթին, կնպաստի տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր ժողովրդի բարեկեցությանը», – ընդգծել  նա։

Ինչո՞ւ են զինվորներն այդքան ուշ ավարտել ընտրությունը․ պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են քաղաքական ուժերը հաճախ ընտրությունների արդյունքները հրապարակում ԿԸՀ-ից ավելի շուտ։

Նրա խոսքով՝ դա բնական գործընթաց է և պայմանավորված է ընտրությունների կազմակերպման կարգով։

«Երբ տեղամասում քվեարկությունն ավարտվում է, քաղաքական ուժերի վստահված անձինք անմիջապես տվյալները փոխանցում են իրենց շտաբներին։ Իսկ ԿԸՀ-ի դեպքում տեղամասային հանձնաժողովները նախ պետք է ավարտեն բոլոր ընթացակարգերը՝ հավաքեն փաստաթղթերը, փաթեթավորեն նյութերը, դրանք ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխեն ընտրատարածքային հանձնաժողովներ, որտեղ միայն դրանից հետո տվյալները մուտքագրվում են համակարգ։ Այդ փուլից հետո միայն արդյունքները հայտնվում են ԿԸՀ-ում»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքական ուժերի կողմից արդյունքների ավելի վաղ ամփոփումը սովորական երևույթ է և որևէ կասկածելի հանգամանք չի պարունակում։

«Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ նախնական արդյունքները հրապարակվեն 24 ժամվա ընթացքում։ Մենք նախնական արդյունքներն ամփոփել ենք մոտ 15 ժամում»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին՝ Հովակիմյանն ասաց, որ ԿԸՀ-ում գործել է իրավիճակային կենտրոն, որտեղ հավաքագրվել են բոլոր հաղորդումները։

«Օպերատիվ արձագանք պահանջող դեպքերին ընթացքի մեջ արձագանք է տրվել, իսկ այն հարցերը, որոնք իրավական գնահատականի կարիք ունեն, կստանան համապատասխան գնահատական»,- ասաց նա։

Հովակիմյանը նաև պարզաբանեց զինծառայողների մասնակցությամբ արձանագրված միջադեպերը՝ նշելով, որ խնդիրը վերաբերում էր երկու տեղամասի։

Նրա խոսքով՝ զինվորները տեղամասեր էին ժամանել դեռ կեսօրից, սակայն քվեարկության գործընթացը դանդաղ էր ընթանում։ Ժամը 20։00-ին, երբ տեղամասերը փակվել են, ներսում դեռևս ընտրողներ են եղել։

«Օրենքը հստակ սահմանում է, որ եթե ժամը 20։00-ի դրությամբ ընտրողները գտնվում են տեղամասում, նրանք պետք է հնարավորություն ստանան քվեարկելու։ Ավելի մեծ խնդիր կլիներ, եթե դռները փակվեին և տեղամասի մոտ գտնվող զինվորները զրկվեին իրենց ընտրական իրավունքից»,- նշեց Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ զինծառայողները գտնվել են շենքի ներսում և հերթով մասնակցել են քվեարկությանը, ինչի հետևանքով տվյալ տեղամասերում արդյունքների ամփոփումը սկսվել է ավելի ուշ՝ մոտավորապես ժամը 23։00-ի սահմաններում։